ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում

10/11/2025 schedule19:36

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Ջորջ Ախալկացիին (EBRD), Ասիական զարգացման բանկի Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին (ADB) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ՀՀ-ում ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին:

Ինչպես հայտնել է ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներդրումային մասնագետ Վյաչեսլավ Գորդիենկոյին և Ասիական զարգացման բանկի ներդրումային մասնագետ Անա Գվալիային:

«Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ 2025թ. հուլիսի 18-ի ՀԾԿՀ նախագահի՝ «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարումը ստանձնելուն հաջորդիվ ի թիվս այլ գործընթացների՝ իր հանձնարարությամբ նախաձեռնվել է ընկերությունում ֆինանսատնտեսական փաստաթղթերի, այդ թվում՝ աուդիտորական եզրակացությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, միջազգային և հայաստանյան մասնավոր բանկերի հետ կնքված վարկային պայմանագրերի բազմակողմանի ոլորտային ուսումնասիրություններ:
Միևնույն ժամանակ ժամանակավոր կառավարիչը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ, որոնց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ընկերությունը տրամադրել է երաշխավորություններ/երաշխիքներ հայաստանյան 5 բանկերի միջոցով «Տաշիր» ընկերությունների խմբի հետ ուղիղ կամ անուղղակի փոխկապակցված մի շարք առևտրային ընկերությունների՝ փաստացի նաև խախտելով նշյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի համապատասխան դրույթները (ֆինանսական կովենանտների/պահանջների հետ կապված):

2016-2025թթ. ընթացքում տրամադրված երաշխավորությունների ընդհանուր համագումարը կազմում է ավելի քան 690 մլն ԱՄՆ դոլար:

Ժամանակավոր կառավարչի նշանակման պահին գործող երաշխավորությունների ֆինանսական բեռը կազմում էր ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ այդ երաշխիքները ՀԷՑ-ը տվել է առանց ՀԾԿՀ-ի կողմից անհրաժեշտ համաձայնություն ստանալու, ըստ էության, այդ գործընթացներն ընկերությունը իրականացրել է «գաղտնիության» ռեժիմում:

Հանդիպման ընթացքում ընկերության ժամանակավոր կառավարիչը հավաստիացրեց, որ ինչպես ս.թ. հուլիսի 18-ից սկսած, այնպես էլ հետայսու ընկերությունը կշարունակի սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների պատշաճ և ժամանակին սպասարկումը:

Կողմերը նաև անդրադարձ կատարեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և ՎԶԵԲ, ԱԶԲ, ՄՖԿ-ի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրների՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով այսուհետև ևս շարունակել փոխգործակցությունը և պարբերական հանդիպումների ընթացքում միմյանց հետ կիսվել խնդրո առարկայի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2425 դիտում

Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ

Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից

Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր