Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել

11/11/2025 schedule17:31

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:

Լ.Թ.-ն մերժել է եղբոր՝ Մ.Թ.-ի պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Պայմանավորվածությունը կատարելու դիմաց Մ.Թ.-ն համաձայնել է Լ.Թ.-ից անշարժ գույքը ստանալուց հետո և դրա 1/2 բաժնեմասը տրամադրել Ա.Ի.-ին:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ն իր մտերիմներից Ա.Թ.-ի միջոցով 2025 թվականի հունվարի 15-ին Երևան քաղաքի Ավանեսովի փողոցում գտնվող տարածքում հանդիպում է կազմակերպել Լ.Թ.-ի հետ և անօրինական պահանջ ներկայացրել անշարժ գույքի 1/2 բաժնեմասը Մ.Թ.-ին հատկացնելու վերաբերյալ: Լ.Թ.-ն առարկել է. պայմանավորվել են հարցի քննարկումը շարունակել 2025 թվականի հունվարի 17-ին:

2025 թվականի հունվարի 17-ին Լ.Թ.-ն իր փաստաբանի և աներորդու հետ գնացել է հանդիպման վայր: Լ.Թ.-ին հրավիրել են հարևանությամբ գտնվող սենյակ, որտեղ Լ.Թ.-ից կրկին ստանալով բացասական պատասխան՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ն ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ հարվածներ է հասցրել Լ.Թ.-ի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով գլխի, դեմքի, ձախ դաստակի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, բազմաթիվ արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ:

2025 թվականի հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալ Ա.Ի.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. մեղադրյալ Ա.Ի.-ին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Մ.Թ.-ի նկատմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմելու և Ա.Ի.-ի անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար: Մեղադրյալ Մ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Ա.Թ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:

2025 թվականի նոյեմբերի 3-ին Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասվում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5794 դիտում

Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ

Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից

Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր