Երևան
12 °C
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի ֆինանսավորմանն աջակցելու համար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի` Ամերիաբանկի համար: Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։

Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։ Ի լրումն դրան, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսին աջակցության հիմնադրամի (SBIF) կողմից ֆինանսավորվող շուրջ 170,000 եվրո արժողությամբ տեխնիկական համագործակցության նախագիծը, որին կմասնակցի նաև Ամերիաբանկը, կնպաստի կանաչ նախագծերի իրականացմանը և մոնիտորինգին: ԵՄ կողմից ֆինանսավորվող խորհրդատվական և կարողությունների զարգացման հետագա ծրագրերը` մինչև 75,000 եվրո ընդհանուր արժողությամբ, կբարձրացնեն ՄՓՄՁ-ների մրցունակությունը, նորարարությունը և արտահանում իրականացնելու պատրաստվածությունը։

ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին ասաց. «Այս ֆինանսավորումը կարևոր դեր կխաղա Հայաստանի մասնավոր հատվածն ուժեղացնելու և կանաչ տնտեսության անցումն արագացնելու գործում։ Ամերիաբանկի ամուր դիրքը շուկայում և ուղղվածությունը դեպի նորարարությունն ու ՄՓՄՁ հատվածի զարգացումը վերջինիս դարձնում են ՎԶԵԲ-ի հուսալի գործընկեր տարածաշրջանում առաջնահերթ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ ամրապնդում ենք մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ և ընդլայնում ՄՓՄՁ ֆինանսավորման և կանաչ վարկավորման պորտֆելները։ Այս համագործակցությունը մեզ կտա ավելի լայն հնարավորություններ` աջակցելու հայկական բիզնեսներին, խթանելու տնտեսական աճը և կայուն զարգացումն ամբողջ երկրում»։

Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։ Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է և ակտիվներով երկրորդը` բանկային համակարգում։ Իր թվային լուծումների և խոշոր քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։ Ամերիաբանկի գլխավոր բաժնետերը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Լայն Ֆայնենս Գրուփ» (Lion Finance Group) հոլդինգային ընկերությունն է։ ՎԶԵԲ-ը փոքր բաժնեմասնակցություն ունեցող բաժնետեր է։

1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։



Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT