ԶՈՒ-ի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով փոխվել են պարկուճները. մանրամասներ Մարտի 1-ի գործից

18/11/2025 schedule12:52

Ազգային ժողովում «Մարտի 1-ին» առնչվող հանրային քննարկման ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մանրամասներ է հայտնել:

«ՀՀ-ից դուրս կատարված փորձաքննություններով պարզվել է, որ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված «Չերյոմուխա 7» գազային նռնակի բեկորների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար: Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ որ զենքից արձակված կրակոցից են մահացել նշված անձինք»,- ասել է նա:

Ըստ նրա՝ կազմվել են ծառայողական քննության կեղծ նյութեր, մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած ԶՈՒ ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչը իրականությանը չի համապատասխանում:

«Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008-ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԶՈՒ ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ և ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձաքննության օբյեկտ համարվող կրակված պարկուճները, ինչպես նաև կազմել և քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դատավարական փաստաթղթեր, թաքցրել հանցագործությանն առնչվող հանգամանքներ:

Սպանված և մարմնական վնասվածքներ ստացած անձանց մարմիններից հանվել են 5,45 և 9 միլիմետր տրամաչափի հրազեններից արձակված 6 հատ գնդակներ, որոնց փորձագիտական հետազոտմամբ պարզվել է, որ դրանք արձակվել են 5 տարբեր հրազեններից: Հետևաբար ակնհայտ է, որ 3 զոհերի մարմիններից հանված փամփուշտների և դրանք արձակած զենքերի հետ իրական համադրում չէր կարող կատարվել:

Ավելին՝ նման պայմաններում վարույթ իրականացնող մարմինը ներկայումս նույնպես զրկված է համապատասխան փորձաքննությունների միջոցով պարզելուց, թե Մարտի 1-ի իրադարձությունից հետո Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավելի պարկուճները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել»,- ասաց Նահապետյանը:

Արթուր Նահապետյանն անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակած «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռին՝ նշելով, որ այժմ կատարվում են քննչական, ապացուցողական գործողություններ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
882 դիտում

Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար

Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ

Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ

Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը

Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ

Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար

Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ

Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն

Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը

Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին

Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է

Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ

Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից

Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել