Հակոբ Արշակյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում

02/12/2025 schedule12:03

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արշակյանը՝ պարզաբանելով, որ տարբեր պատճառներ կան այդ որոշման համար:

«2021 թվականին ՔՊ ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, այնուհետև՝ ԱԺ փոխխոսնակ: Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, և ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ:

Այժմ ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է, և մեր ժողովուրդը իր որոշումներով և քվեարկություններով տեր է կանգնում դրան, և տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակով: Ես տեսնում եմ, որ առավելագույնս արդյունավետ եմ Հայաստանում տեխնոլոգական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման և զարգացման տեսանկյունից: Տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով, և ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել և չասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»,- ասել է նա:

Արշակյանը նաև տեղեկացրել է, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել:

«Եթե իմ գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալու: Քանի որ ԱԺ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելը և ԱԺ պատգաավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ, և մեր Սահմանադրությամբ դա արգելված է, ես ընտրում եմ մյուս ճանապարհը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք՝ ՔՊ կուսակցությունից Լենա Նազարյանը ևս որոշել է չառաջադրվել: Չեն առաջադրվել նաև Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա ՀակոբյանըՔրիստինե Պողոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը:

Առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
852 դիտում

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է

Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան

ԿԳՄՍՆ-ն արձագանքել է սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունվածների ուսումնառության վերաբերյալ մտահոգություններին

Նոր զինվորական համազգեստի ազատ վաճառքը կարգելվի․ Սուրեն Պապիկյան

Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող բոլոր նրանց, ում զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն

Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը

Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՀՅԴ-ն դաշինք կկազմի. որտեղ կտեղավորեն Ռոբերտ Քոչարյանին

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում. նախարար

Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել. Պապիկյան

Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում տերմինալը գողանալ փորձող երիտասարդներին

2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

2023-ի համեմատությամբ 2025-ին ունեցել ենք զորակոչի թվերի 19 տոկոս աճ. Պապիկյան