ՔՊ-ից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ. ինչու չի առաջադրվել Քրիստինե Պողոսյանը. տեսանյութ

02/12/2025 schedule14:13

2018 թվականին ես այն քիչ մարդկանցից էի, որ իմ թիմի հետ փոփոխություն արեցինք Հայաստանում, ինչն անհնարին էր թվում: Այդ ժամանակ, կարծում եմ, օրինաչափ էր, որ ես թիմի հետ էստեղ էի: 2021-ին ես իմ թիմի հետ տեսել եմ՝ ինչ է նշանակում, որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ մանրամասնելով, թե ինչի համար չի առաջադրվել առաջիկա ընտրություններում:

«Այդ ժամանակ թիմը լքելը կլիներ դավաճանություն: Պետք էր ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու իշխանությունն էր, այլ պետությունը ու պետականության կորուստը: Դրանից հետո՝ հատկապես այս տարի, շատ լավ արդյունքների ենք հասել՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել: Ես հպարտանում է այն մարդկանցով, որոնք այդ ճանապարհը կարողացել են անցնել: Մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ մարդիկ պետք է աշխատեն, երջանիկ լինեն ու խաղաղ ապրեն: Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, պետությունը պետք է ծաղկի: Չկա ավելի լավ բան, քան խաղաղ պետությունում ապրելն ու արարելը»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որ այլ աշխատանքով զբաղվի:

«Ես 16 տարեկանից աշխատել եմ մինչև այսօր՝ բացառությամբ 1-2 տարի, երբ երեխա եմ ունեցել, չեմ աշխատել: Ամեն օր աշխատել եմ, հիմա ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել, վա՞տ է»,- հայտնեց Քրիստինե Պողոսյանը:

Քրիստինե Պողոսյանը կշարունակի մնալ կուսակցությունում:

«Երբ ընկերներս զգան իմ կարիքը, նորից կլինեմ նրանց կողքին: Ընտրություններին նրանց օգնելու եմ: 2026-ին ՔՊ-ն, վստահ եմ, հաղթանակ է տանելու և լավ հաղթանակ է ունենալու: Ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձևով վերաբերվում եմ պարոն Փաշինյանին ու ոչ մեկից հիասթափված չեմ: Ինքն իմ ավագ ընկերն է: ՔՊ-ից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»,- հայտարարել է պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ արդյոք ինքնակա՞մ է գնում, ընդգծել է՝ ամբողջությամբ ինքնակամ:

«Սա փախուստ չէ, փախուստ կլիներ 2021-ին»,- ասաց նա:

Հարցին՝ որոշումը քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պատգամավորն ասել է.

«Ո՛չ, պարոն Փաշինյանը ոչ մեկի ազատ կամարտահայտման վրա ազդեցություն չի ունենում»,- հայտարարեց Պողոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատգամավոր դառնալու 380 հայտ է ներկայացվել: Առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
690 դիտում

Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին, ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը

Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային

Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական ​​գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար

Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած

Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը

Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ

Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն

Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը

Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը

Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան

Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու

Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան

Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել

Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում

Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան

Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը

Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ