Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ․ Արարատ Միրզոյան

02/12/2025 schedule21:41

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ մամուլի ասուլիսին նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել բարձր ներկայացուցիչ Կալասին և հանձնակատար Կոսին՝ Բրյուսելում մեզ հյուրընկալելու և այս արդյունավետ հանդիպման գերազանց կազմակերպման համար։

1004.jpg (201 KB)

Տիկի՛ն բարձր ներկայացուցիչ, տիկի՛ն հանձնակատար,

Հետադարձ հայացք գցելով այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր անցած ժամանակահատվածին՝ կցանկանայի ընդգծել, որ այն նշանակալի ժամանակաշրջան էր մեր գործընկերության համար՝ առանցքային զարգացումներով։

Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ծառայում է որպես Հայաստան-ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ սահմաններից անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով։

1005.jpg (148 KB)

Հատկանշական է, որ մեր հարաբերությունների զարգացման բնական տեմպը և ձեռք բերվող նոր կարևոր արդյունքները երբեմն գերազանցում են դրանք ձևակերպելու և մեր ավելի լայն օրակարգում ներառելու մեր հնարավորությունը։

Այս գործընթացի ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ-ի ցուցաբերած պատրաստակամությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը՝ ներառյալ այնպիսի գործիքներով, որոնք նախատեսված են ԵՄ թեկնածու երկրների համար։ Սա արտացոլում է փոխադարձ քաղաքական հանձնառությունն ու հետաքրքրությունը, ինչպես նաև Հայաստանի հավակնությունները, ձգտումները և ցուցանիշները մեր ընդհանուր առաջնահերթությունների հարցում։

1006.jpg (131 KB)

Այսպիսով, ուզում եմ անդրադառնալ համատեղ ամենաշոշափելի արդյունքների մի քանի ասպեկտների։

  • Առաջին. մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով մենք համատեղ մեկնարկել ենք Վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց ներառյալ Գործողությունների ծրագրի միջոցով։ Չափորոշիչների կյանքի կոչումից հետո մենք կապահովենք բարելավված շարժունակություն։ Հավատարիմ լինելով բարեփոխումներին՝ մենք ապավինում ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությանն այս ճանապարհին, որը տանում է դեպի վիզային ռեժիմի վերջնական ազատականացում։
  • Երկրորդ․ պաշտպանական և անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցություն. Հայաստանը ստացավ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության առաջին փաթեթը, նոր համագործակցության հորիզոններ բացելու նպատակով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Հայաստան այցի ընթացքում մենք մեկնարկեցինք Անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունները, մենք ստորագրեցինք և արդեն այսօր հայտարարել ենք նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման մասին։ Իհարկե, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեությունը ևս մեր համագործակցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
  • Երրորդ․ տնտեսություն և բարեփոխումներ. «Կայունություն և աճ» ծրագիրն առանցքային նշանակություն ունի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ոլորտային համագործակցությունն ընդլայնելու և հիմնական ռազմավարական ոլորտներում ներդրումների ծավալն ավելացնելու համար։ Մենք վստահ ենք, որ մեր շարունակական գործընկերությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը ներառյալ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նոր նախաձեռնությունների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման միջոցով։
  • Չորրորդ․ փոխկապակցվածություն. արդեն իսկ լայնորեն ընդունված է, որ Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ոչ միայն լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ին և Սևծովյան ռազմավարությանը, այլև կարևոր օղակ է համապատասխան կապուղիների շղթայում։ Այդպիսով, մենք այսօր քննարկել ենք ինչպես կոնկրետ նախագծեր, այնպես էլ տարածաշրջանային ենթակառուցվածքների ավելի լայն ապաշրջափակման հեռանկարները, որոնք, ինչպես տարվա սկզբին ընդգծել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, կարող են փոխել խաղի կանոնները: Այլ նախաձեռնությունների թվում մենք անդրադարձանք «Թրամփի ուղի» նախագծի իրագործման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքներին: Այստեղ պետք է ընդգծեմ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի համաձայնությունները ստեղծել են աննախադեպ հնարավորություններ և թափ։ Հետագա հնարավոր քայլերը, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի առաջմղումը, կարող են էապես փոխակերպել ամբողջ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ճարտարապետությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

1007.jpg (249 KB)

Այս ամենը հիմք է նախապատրաստել այն արդյունքի համար, որին հասանք այսօր. մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Եվ սա բացարձակապես մեր հավակնությունների վերջը չէ. ինչպես տեղյակ եք, Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

1009.jpg (136 KB)

Այսօրվա հանդիպման ուղերձը հստակ է. Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ մեր քաղաքացիների համար կոնկրետ նշանակալի արդյունքներ ապահովելու ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ։ Առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անմիջապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո, կդառնա ևս մեկ բացառիկ առիթ այդ ճանապարհին, ուստի անհամբեր սպասում ենք ձեզ Երևանում։

Շնորհակալություն»։

1008.jpg (337 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1131 դիտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային

Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական ​​գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար

Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած

Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը

Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ

Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն

Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը

Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը

Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան

Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու

Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան

Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել

Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում

Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան

Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը

Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ

Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան

Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան

Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան

Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան

«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն

Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում

Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար

Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ