Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

02/12/2025 schedule22:21

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2580 շահառու, վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14 հազար 700 ընտանիք, վճարվել է շուրջ 10,7 մլրդ դրամ։

Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում պետությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝

  • ունեք ՀՀ քաղաքացիություն,
  • ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։  

Աջակցության չափը՝

  • երկու երեխայի դեպքում՝ մինչև 1 մլն դրամ է,
  • երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
  • չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝

  •  «Ակբա Բանկ»,
  • «ԱՄԻՕ բանկ»,
  • «ԱյԴի» Բանկ,
  • «Կոնվերս Բանկ»,
  • «Արարատբանկ»,
  • «Արմսվիսբանկ»,
  • «Բիբլոս Բանկ Արմենիա»,
  • «Բլեսս» ՈՒՎԿ,
  • «Գլոբալ Կրեդիտ»,
  • «Էվոկաբանկ»,
  • «Ինեկոբանկ»,
  • «Կամուրջ» ՈՒՎԿ,
  • «Հայէկոնոմբանկ»,
  • «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ,
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ,
  • «Ֆասթ բանկ»։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ 

Բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝

  • ունեք ՀՀ քաղաքացիություն,
  • ունեք առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Աջակցության չափը՝

  • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ կազմում է մինչև 500 հազար դրամ,
  • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Երկու բաղադրիչի դեպքում եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Ձեզ արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1283 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային

Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական ​​գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար

Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած

Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը

Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ

Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն

Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը

Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը

Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան

Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու

Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան

Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել

Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում

Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան

Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը

Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ

Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան

Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան

Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան

Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան