Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Ստորև ներկայացվում են ՀՀ վարչապետի և ԳԴՀ դաշնային կանցլերի հայտարարությունները.
ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր խոսքում ասել է.
«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարի գալուստ Բեռլին, ուրախ եմ, սիրելի՛ Նիկոլ, որ այսօր մենք հանդիպում ենք։ Սա ևս մեկ անգամ շեշտում է վերջին տարիներին մեր երկրների լավ հարաբերությունների դինամիկան։ Այս տարվա մայիսին Դաշնային նախագահը Հայաստանում էր, առաջին անգամ Գերմանիայի նախագահը այցելեց Հայաստան։ Ես էլ, հավանաբար, առաջիկայում կլինեմ Հայաստանում․ 2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է անցկացվելու Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինելու հյուրընկալողը Հայաստանում։ Սա իմ օրացույցի բաղկացուցիչ մասն է։
Մեր սերտ համագործակցությունը շատ կարևոր է այս անհանգիստ ժամանակներում։ Ինչ վերաբերում է Ձեր տարածաշրջանին, սրտանց շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ, որ Ձեզ և Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ։ Դա մեծ գործ է։ Դաշնային կառավարությունն այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին։

Ուրախ եմ մարտին համաձայնագրի շուրջ համաձայնության և Վաշինգտոնում օգոստոսին տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է։ Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ Ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում՝ լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր այս իմաստով այս համատեքստում մենք ստորագրեցինք Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը։ Մեր երկու երկրներն աշխատում են բոլոր ոլորտներում։ Երևանում կբացվի «Գյոթե» ինստիտուտ, համագործակցում են բուհերը, քաղաքները։ Ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում են մի քանի «Թումո» կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները։ Ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է օգտագործենք, դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն։
Գերմանական ընկերությունները, ինչպես ասացի, մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են այդ վայրը։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի և վստահելի գործընկերներ են, երբ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով բարեփոխումները շատ կարևոր են, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաև մեր գերմանական փորձից, և վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Վարչապետ Փաշինյանն ինձ ասաց, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման, ժողովրդավարության բարեփոխումների մասին, երկրի և հասարակության մասին, որն ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ և բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի է ունենալու Հայաստանում։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին՝ սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել իրավիճակը։ Դա տեղի է ունենալու, իհարկե։ Տեղի է ունենում նաև Ուկրաինայում, տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով։
Եվ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի, և այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի և երկարատև խաղաղություն հաստատվի։
Գերմանիան հստակ ուղեգիծ ունի, առանց Ուկրաինայի ու առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել, և պարտադրված, թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիևի համար։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այս կոնտեքստում մենք խոսել ենք մեր ծրագրերի մասին, ինչպես կարող է Գերմանիան նպաստել Հայաստանի դիմակայունությանը։ Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերում, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել անվտանգությունն Հայաստանի ավելի լայն օրակարգով։
Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ, Բեռլին Ձեր այցի համար, շնորհակալություն լավ համագործակցության համար, և ուրախ ենք այն ավելի խորացնելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է.
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեծարգո՛ դաշնային կանցլեր,
Հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ այսօր պաշտոնական այցով հյուրընկալվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
Այս այցը հիրավի պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց «Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի ստորագրմամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեզ միավորող արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա։
Դաշնային կանցլեր Մերցի հետ գոհունակությամբ արձանագրեցինք վերջին տարիներին Հայաստան-Գերմանիա համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։
Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բեռլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքներով։ Դաշնային կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը: Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է Եվրոպական Միությունում՝ առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ:
Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվորեն զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում: Այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն և գեներացնելու նորարարական գաղափարներ:
Դաշնային կանցլերի հետ հանգամանալից քննարկում ունեցանք միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Համակարծիք էինք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների առավել համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ամրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը:
Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում՝ մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաև հայաստանյան գործարարների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար։
Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին Գերմանիայի աջակցության համար:
Ներկայացրի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները և այդ առումով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև «TRIPP ուղի» հաղորդակցության ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան Միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն։

Հարգելի՛ ներկաներ, մեծարգո պարո՛ն կանցլեր,
Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Այս առումով երկուստեք գոհունակությամբ արձանագրեցինք ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ամրապնդելու Եվրամիության հետ մեր բազմաոլորտ գործընկերությունը։
Հայաստանում նոր թափ հավաքող եվրաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտին նաև արտահայտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմամբ: Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը՝ ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ և երկարատև ճանապարհին: Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և ուրախ եմ, որ պարոն կանցլերն արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների և հնարավորության մասին:
Ձե՛րդ գերազանցություն, մեծարգո պարո՛ն Մերց,
Ամփոփելով պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ բազմաոլորտ ընդգրկում ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք և որակ հաղորդել մեր գործընկերությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:
Շնորհակալություն»:
ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT