Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

13/12/2025 schedule19:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

61818_b.jpg (552 KB)

Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այն նախատեսված է 286 աշակերտի համար և վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում:

61814_b.jpg (439 KB)

Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 235 մլն դրամ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղարշապատ համայնք և ծանոթացել Տ-3-29, /Մ-5/ (Զվարթնոց թաղամաս) – /Հ-13/ ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են:

61805_b.jpg (1.42 MB)61804_b.jpg (747 KB)

Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 480 մլն դրամ։ Նշվել է, որ ճանապարհահատվածում տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ, և ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։

Վարչապետն Արարատի մարզում նախ ծանոթացել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ:

61795_b.jpg (517 KB)

Այն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Արդյունքում Հայանիստ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։

61792_b.jpg (640 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հայանիստի միջնակարգ դպրոցի կառուցման առիթով և ընդգծել, որ նման դպրոցների կառուցումը և բացումը լոկալ տեղային իրադարձություն չէ՝ նոր նախագծով, զրոյից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մաս են։

 

61789_b.jpg (417 KB)

«Ըստ էության, մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն՝ նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։ Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի է ունենում մեր մտածողության մեջ, որն այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։

Իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը, ընդհանրապես, արտահայտում են մեր նոր մտածողությունը, և դպրոցն այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է»,- ասել է վարչապետը՝ շեշտելով դպրոցաշինության այս գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։

61782_b.jpg (617 KB)

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև այս ամենն առաջին հերթին նրանց կատարած աշխատանքի շնորհիվ է․ «Ամեն ինչը, ինչի մասին խոսեցի, ցանկացած գույք, աշխատավարձ, հենց այդ մարդկանց աշխատանքի արդյունքում է ձևավորվում։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ գնահատմանն արտահայտենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր գործընկերներին, որոնք աշխատել են, աշխատում են և պիտի աշխատեն, որպեսզի այս արդյունքը չմնա ստատիկ վիճակում, այլ զարգանա, նոր արդյունք և զարգացում բերի Հայաստանի Հանրապետությանը»։

61784_b.jpg (389 KB)

Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին, առաջին հերթին աշակերտներին և ընդգծել, որ այս նոր դպրոցը նաև արտահայտում է Հայաստանի Հանրապետության կառավարության սերն իրենց նկատմամբ․ «Մենք այսպիսով մեր սերն ենք արտահայտում ձեր նկատմամբ, որպեսզի դուք սովորեք մի դպրոցում, որը սիրում եք, և այնտեղ էլ զգաք, որ ձեր պետությունը, ձեր հայրենիքը ձեզ է սիրում։ Եվ այդ փոխադարձ սիրով քաղաքացին ու պետությունը պետք է հավետ կապվեն իրար հետ»։

Արաքս համայնքում երկրի ղեկավարը ներկա է գտնվել Ակնաշենի կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

61780_b.jpg (771 KB)

Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Կառավարության «Մինչև 2026թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված Ակնաշեն բնակավայրի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 320 մլն դրամ։

61779_b.jpg (491 KB)

Մեծամոր համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 911 մլն դրամ:

61776_b.jpg (783 KB)61774_b.jpg (535 KB)

Զեկուցվել է, որ 2024թ.-ին իրականացվել է 1.8 կմ ճանապարհային պատվածք, իսկ 2025թ.-ին՝ 2.1 կմ երկշերտ ճանապարհային պատվածքը: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Նիկոլ Փաշինյանն Արմավիր համայնքում ներկա է գտնվել Նորավան բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացման արարողությանը:

61770_b.jpg (665 KB)

Մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 մլն դրամ:

61773_b.jpg (680 KB)61762_b.jpg (637 KB)

Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել նաև «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությանը:

61755_b.jpg (568 KB)61757_b.jpg (692 KB)

Երկրի ղեկավարին ներկայացվել է Արմավիր համայնքի Բաղրամյան 39 և «Նորք» թաղամասի ներդրումային ծրագիրը, որին հաջորդել է հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից, և այն գնահատվում է մոտ 130 մլն դոլար:

61749_b.jpg (722 KB)61743_b.jpg (852 KB)61742_b.jpg (862 KB)

Նախագիծը կյանքի է կոչվում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
940 դիտում

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին

Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին

Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան

Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին

9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար

Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան

Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները

Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան

Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի

Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն

Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար

Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի

Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է

Որևէ մեկն իրավունք չունի կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխել, հեղինակազրկել Մայր Աթոռը. բարենորոգման խորհուրդ

Ոսկու գնի փոփոխությունը մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ. Վահե Հովհաննիսյան

ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. ԱՆ պարզաբանումը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին օրենքը

Հաղթանակ համար 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը

Չէի ասի, թե սա պարգևավճար է. սա աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով. Հովհաննիսյան

Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները. Վահե Հովհաննիսյան

Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է

ԱԳ փոխնախարարը Իտալիայի պատգամավորների հետ անդրադարձել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարարական օրակարգին

ՀՀ լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 60-80 սմ-ով ավելի է. սա դրական է ազդելու ջրալցվածության վրա

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Կապան-Աճանան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ կա տուժած

Թրամփի ինքնաթիռը, որը ուղևորվել էր Դավոս, անսարքության պատճառով վերադարձել է ԱՄՆ. տեսանյութ

Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած