Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

14/12/2025 schedule10:58

Սյունիքի մարզի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման անդամներից մեկի կողմից հրապարակված տեսանյութին, որով «ամփոփվել է» շարժման անդամների Սյունիք այցը, ու նշվել, թե մարզում առկա են փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր:

Մարզպետն արձագանքել է նաև «Մեր ձևով» շարժման համակարգող, կալանքի մեջ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե Սյունիքի մարզում Կառավարությունը դպրոցներ է փակում, ճանապարհներն անանցանելի են:

«Հայաստանյան քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված ու մոդայիկ դարձած թրենդը՝ «ընտրական երթը» սկսելով Սյունիքից, մարզում երբևէ չեղած, մարզից անտեղյակ դրսի լսարանի համար հնչեցնելով դիտումներ, ազդեցություն ու «լայքեր» ապահովող Սյունիք բառը․․․

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերները հենց մեր մարզից սփռելու ակնկալիքները քիչ թե շատ մտածող մարդու, հատկապես Սյունիքում ապրող, այստեղ ամենաակտիվ բաբախող զարգացման տեմպը զգացող քաղաքացու համար պարզ են․ սենսացիոն ու իրականությունը խեղաթյուրող վերնագրերը անտեղյակների համար են․․․

Վաղուց ոչ արդիական քարոզչական տեխնոլոգիաների էժան կիրառումները անտեսող սյունեցին գիտի, որ նախկինում դարուփոսերով ճանապարհներով իր մարզ ու համայնքներ հասնելու փոխարեն այսօր բարեկարգ մայրուղիներ ունի․․. Հա, ի դեպ, նույն նորակառույց ճանապարհներով հենց քաղաքական հյուրախաղերի եկածներն էլ են մարզում շրջում, վստահ եմ, մտքում գոհանում, իսկ նկարահանվելիս ընտրում են այն, որին դեռ հերթ չի հասել, բայց ծրագրված է, կարվի։

Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում ու բարեկարգում չեն եղել, ինչին որ ականատես է վերջին տարիներին։

Սյունեցին տեսնում է, որ առանց իր համայնքների տեղը նոր իմացած ու դեռ անվանումներն էլ սովետի հնագույն հնչեցնող գործիչների զարգացման ռոմանտիկ ծրագրերի էլ համայնքները զարգանում են։

Սյունեցին նաև գիտի, որ մարզում ոչ թե փակվում, այլ կառուցվում են նոր, տեխնոլոգիապես հագեցած, գերարդիական ու հարմարավետ կրթահամալիրներ ու դպրոցներ, որտեղ պետք է հաճախեն նաև ոչ միայն տվյալ բնակավայրի, այլև հարևան բնակավայրերի այն երեխաները, որոնք զրկված են եղել կենտրոնացված ջեռուցմամբ, մարդուն վայել սանհանգույցներ, համակարգիչներ ու լաբորատորիաներ ունեցող կրթօջախից։

Սյունեցին գիտի, որ մինչ այդ դպրոցները շահագործման կհանձնվեն, կառուցվելու, բարեկարգվելու են նաև դեպի կրթօջախներ բերող բոլոր ճանապարհները։

Սիսիան համայնքի գյուղերով մտահոգ գործիչն էլ հաստատ գիտի, որ, օրինակ, հենց այդ համայնքում նոր են ավարտվել Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ 1,99 մլրդ դրամ արժեքով։ Կամ ավարտական փուլում են գտնվում Վաղատին բնակավայրի տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ 420 մլն դրամով։

Ինչ վերաբերում է դպրոցներին, ինչքան էլ «փակվում են» բառը սենսացիոն ու ազդեցիկ լինի, Սիսիան համայնքում այժմ կառուցվում է 11 դպրոց, հիմնանորոգվում՝ 3-ը, 1 նորակառույցն արդեն գործում է, 1 հիմնանորոգվածն էլ կահավորման փուլում է։

Սրանով շտկվում է 1990-ականներից ի վեր առկա ողբալի վիճակը։ Դպրոցական շենքերի վատ վիճակով պայմանավորված՝ 1990թ․ Սալվարդի և Հացավանի, իսկ 1993թ․ Թասիկի դպրոցները ժամանակավոր տեղակայվել էին հարմարեցված շենքերում մինչև նոր դպրոցական շենքերի կառուցումը։ Այս ողջ տարիներին երեխաները զրկված են եղել մարզադահլիճներից, լաբորատորիաներից և այլ տարրական դպրոցական պայմաններից։

Միայն Սիսիան համայնքում

  • Վաղատին գյուղում կառուցվել է 100 աշակերտի և նախադպրոցական տարիքի 20 սանի համար նախատեսված դպրոցի նոր շենք։
  • Հիմնանորոգվել է Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի շենքը, դպրոցը կունենա բացառապես նոր գույք։

Ընթացքի մեջ են․

  • Դարբաս գյուղի՝ 150 աշակերտի և 50 սանի համար նախատեսված,
  • Իշխանասար գյուղի՝ 144 աշակերտի համար նախատեսված,
  • Սառնակունք գյուղի՝ 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
  • Աշոտավան գյուղի՝ 144 աշակերտի և 80 սանի համար նախատեսված,
  • Նորավան գյուղի՝ 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
  • Ույծ գյուղի՝ 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
  • Շաքի գյուղի՝ 200 աշակերտի և 40 սանի համար նախատեսված,
  • Շաղատ գյուղի՝ 200 աշակերտի համար նախատեսված,
  • Անգեղակոթ գյուղի՝ 300 աշակերտի համար նախատեսված,
  • Բռնակոթ գյուղի՝ 300 աշակերտի համար նախատեսված նոր շենքերի կառուցման,
  • Գորայք և Ախլաթյան գյուղերի դպրոցական շենքերի հիմնանորոգման աշխատանքները։
  • Շինարարական աշխատանքների ավարտից հետո բոլոր դպրոցները կապահովվեն նոր գույքով։

Ու թարմացնելով քաղաքական կարճ հիշողությունները՝ ի դեպ, փաստեմ, որ դեռ 2017-ին էր այսօրվա «սրտացավ» քաղաքական գործչից ոչ հեռու կուսակցությամբ ձևավորված կառավարությունը որոշել բարեփոխումներ ու օպտիմալացում իրականացնել կրթական ոլորտում՝ ընդգրկելով մինչ 150 աշակերտ ունեցող դպրոցները՝ հայտարարելով դրանցից ակնկալվող տնտեսումների մասին։

Հիմա դպրոցներ չեն փակվում տնտեսում ունենալու համար։ Կառավարությունը դպրոցներ է կառուցում ու նորոգում, իսկ այսօրվա բարեփոխումների նպատակը որակյալ կրթությունն է ու մեր երեխաների համար արդիական պայմաններ ստեղծելը»,- գրել է Ղուկասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1836 դիտում

Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, այ «ողորմելիներ»

Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար

Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ

Փլուզվել է Երևանի դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը

Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն

Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունն ամբողջությամբ տարել են

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն

Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց խնդիրները

Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է

Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Էլ ՌԴ-ի ջեբում չենք. Ադրբեջանը խաղեր չի տա, եթե մեկը խանգարի TRIPP-ին, ուրիշ խնդիրներ են առաջանալու. տեսանյութ

Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին

Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին

Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան

Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին

9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար

Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան

Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները

Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան

Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի

Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն

Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար

Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի

Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է