Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

15/12/2025 schedule21:27

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։

Ինչպես հայտնել է ԲՏԱ նախարարությունը, հուշագիրը վավերացրել են ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը։

gallery_176581541917658154196940347b91bfb.jpg (201 KB)

Շնորհավորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմ համագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Նախարարը կարևորել է հուշագրի նշանակությունը երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։

gallery_1765815430176581543069403486da6a6.jpg (128 KB)

«Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները։ Այդ համատեքստում Կառավարության առաջնահերթությունն է ձևավորել թվային անվտանգ միջավայր, որտեղ հանրության բոլոր շերտերը թե՛ երեխաները, թե՛ երիտասարդները և թե՛ մեծահասակները պետք է լինեն պաշտպանված: Սա այն մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով՝ միավորելով պետական, կրթական և գործընկեր կառույցների ներուժը»,- նշել է նախարարը։

Այս աշխատանքներում նախարար Հայրապետյանը կարևորել է պատշաճ կրթության անհրաժեշտությունը՝ կիբեռգրագիտության, մեդիագրագիտության, կիբեռհիգիենայի ապահովման ուղղությամբ։

Հուշագրի կարևորությունն ընդգծել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կիբեռանվտանգությունը ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, և միայն համատեղ գործակցությունը կարող է ապահովել առավել պաշտպանված միջավայր։ Նախարար Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը գնահատելուն զուգահեռ անհրաժեշտ է դրանք գրագետ և նպատակային կերպով ներառել կրթական համակարգում, քանի որ տեխնոլոգիական կրթությունն ու գրագիտությունը ժամանակակից մարդու համար անհրաժեշտություն են։ Նրա համոզմամբ՝ պետք է ոչ թե մերժողական վերաբերմունք ցուցաբերել, այլ կշռադատված որոշումներով տեխնոլոգիաները դարձնել գիտելիքի արդյունավետ ռեսուրս։

gallery_1765815441176581544169403491f3fe2.jpg (98 KB)

Համատեղ հուշագրի կարևորության մասին խոսել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ թվային տեխնոլոգիաները երեխաների և դեռահասների առօրյա կյանքի անբաժանելի մասն են, որոնք միաժամանակ ստեղծում են թե՛ նոր հնարավորություններ, թե՛ նոր ռիսկեր։ Նրա խոսքով՝ երեխաների առցանց անվտանգության ապահովումը պահանջում է բազմաոլորտ և համակարգված համագործակցություն՝ ուղղված անվտանգ և պաշտպանված թվային միջավայրի ձևավորմանը։

gallery_17658154671765815467694034abaad1d.jpg (130 KB)

Հուշագրի շրջանակում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանն ուղղված ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև։

gallery_17658154771765815477694034b550d58.jpg (127 KB)

Հատկանշական է, որ անչափահասների առցանց անվտանգության և պաշտպանության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ 865-Ա հրամանով՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է։ Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարների տեղակալները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
801 դիտում

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով

Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին

Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները

Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին

Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է

Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել

Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են

Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել

Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու մասին

Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան

Հայաստանում այսքան մարդ ե՞րբ էր պատարագի մասնակցել, վարչապետը նոր մշակույթ բերեց. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում. Սիմոնյան

Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ավելի մեծ տոկոսով ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ին. Սիմոնյան

Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի

Տարվա բոլոր եղանակներին շքեղ Խուստուփ լեռը. ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում

Ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյան

Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում. բախվել են գնացքներ․ կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն

Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան

Մեկնարկել են Հայաստանի խորհրդարանի 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքները

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն ցուցաբերվել՝ 254 քաղաքացու

Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ զոհվել է առնվազն 18 մարդ

Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան հատվածները որոշ մեքենաների համար փակ են

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան

Արժանապատվության ո՞ր դրսևորմամբ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում Քոչարյանները դարձան դոլարային միլիոնատերեր

Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ