Երևան
12 °C
Օրերս մեկնարկել են «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի նոր չորրորդ փուլի շահառուների հետ անհատական հանդիպումները, որոնց ընթացքում ծրագրային թիմը մշակում և վերջնական տեսքի է բերում յուրաքանչյուր մասնակցի անհատական զարգացման պլանը։
Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը:



«Այս փուլում մասնագիտական կողմնորոշման ճամբարից հետո շահառուները ստանում են վերջին խորհրդատվությունները և ուղղորդումներն իրենց գաղափարների և պլանների շուրջ։ Նրանցից շատերն արդեն պատրաստվում են մասնակցել բիզնեսի պլանավորման ու կառավարման կամ նախընտրած նեղ մասնագիտական ոլորտների դասընթացներին։


Ընտրված ուղղությունները բազմազան են՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև արտադրություն, տարաբնույթ մասնագիտություններից մինչև մեղվաբուծություն։ Այս գործընթացը ոչ միայն օգնում է մասնակիցներին հստակ քայլերով առաջ գնալ դեպի իրենց ուղին, այլև մոտեցնում է այն օրվան, երբ այս քննարկման սեղանի շուրջ ծնված գաղափարները կդառնան իրականություն։
Հիշեցնենք, որ այս փուլի շահառուները Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից են։ Ծրագրային թիմը արդեն հանդիպել է Սյունիքի և Գեղարքունիքի մասնակիցներին: Շուտով հանդիպումները կանցկացվեն նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում։


«Երբ այս փուլն էլ հաջողությամբ ավարտենք, կհաստատենք, որ ծրագիրը հաջողությամբ իրականացրել ենք ՀՀ բոլոր մարզերում, և կմնա միայն Երևանը։ Այդ փուլին մոտենում ենք ավելի ոգևորված, ներշնչված ու նոր ուժերով՝ հաշվի առնելով այն աննկարագրելի արդյունքները, որոնք արդեն գրանցել ենք մարզերում։ Մինչ այսօր ծրագրին մասնակցել է 164 հաշմանդամության կարգ ձեռք բերած մասնակից: Նրանցից 108-ն այսօր ունի ֆինանսավորված բիզնես, իսկ 56-ը վերապատրաստվել է իր նախընտրած ոլորտում»,- նշում է հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:


Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումն ամենաարդյունավետ ճանապարհն է՝ ապահովելու անհատի ներգրավումը հասարակության մեջ, քանի որ այն նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը և սոցիալական բարօրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել
ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, սահմանադրական պարտավորություն է
Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները
Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին
Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել
Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր
Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են
Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել
Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու մասին
Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան
Հայաստանում այսքան մարդ ե՞րբ էր պատարագի մասնակցել, վարչապետը նոր մշակույթ բերեց. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում. Սիմոնյան
Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ավելի մեծ տոկոսով ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ին. Սիմոնյան
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Տարվա բոլոր եղանակներին շքեղ Խուստուփ լեռը. ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել
Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում
Ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյան
Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում. բախվել են գնացքներ․ կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն
Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան
Մեկնարկել են Հայաստանի խորհրդարանի 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքները
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն ցուցաբերվել՝ 254 քաղաքացու
Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ զոհվել է առնվազն 18 մարդ
Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած
Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան հատվածները որոշ մեքենաների համար փակ են
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT