Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի. վարչապետ

12/01/2026 schedule16:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» խորագրով պանելային քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Վահագն Աթաբեկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր, գործադիր մարմինների անդամներ, դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագետներ։

62430_b.jpg (875 KB)

Պանելային քննարկմանը բացի վարչապետից՝ մասնակցել են ԲԴԽ նախագահ Վահագն Աթաբեկյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդարադատության և այլ ոլորտների հարցերի հետ առնչվելիս անհրաժեշտ է խորանալ և հասնել խնդրի հայեցակարգային հիմքերին: Վարչապետն ընդգծել է, որ այդ թվում՝ արդարադատության ոլորտում, առկա է հիմնական հասկացությունների ճշգրտման անհրաժեշտություն՝ ինչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը և այլն: «Բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ՝ որն է մեր հանրային, պետական ընկալումն արդարության և արդարադատության մասին, ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ենթադրվում է, որ ՀՀ-ում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի՝ ժողովուրդն է, հաջորդ աղբյուրը Սահմանադրությունն է և հաջորդը՝ Սահմանադրությունից բխող իրավակարգը. «Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության միջև խզում կա, չի՞ ստացվում արդյոք, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի»:

62422_b.jpg (736 KB)

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում շատ հարցեր լուծում են ստացել, բայց զուգահեռ անընդհատ նոր հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն կա:

«Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի: Ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի: Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ինչպե՞ս ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը․ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն: Բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ են կասկածի տակ: Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է: Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա, ի վերջո, առաջին հերթին զգացողություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում մեծամասնությունը չունի այդ զգացողությունը, որի պատճառն այն է, որ Հայաստանում առկա է իրավակարգի լեգիտիմության խնդիր:

Ընդգծելով նման ձևաչափով քննարկումներ անցկացնելու կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ առկա հարցերի, խնդիրների վերաբերյալ հրապարակային այս խոսակցությունը պետք է տեղի ունենա, որովհետև դրանց պետք է առերեսվել և լուծել:

62421_b.jpg (438 KB)

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրել է՝ եթե նախկինում ստացած դիմումների և նամակների մոտ 70 տոկոսը կապված էր դատական համակարգի հետ, հիմա կարծես թե շատ քիչ նամակ է ստանում դատական համակարգի վերաբերյալ:

Վարչապետը ոլորտում առկա հարցերի լուծման ուղիները պարզելու համատեքստում ընդգծել է դրանց ֆունդամենտալ անդրադառնալու կարևորությունը: «Մեզ հայտնի հարցերի պատասխաններին նորից պետք է անդրադառնալ, որովհետև այն պատասխանը, որը ճիշտ էր 5 կամ 10 տարի առաջ, պարտադիր չէ, որ այն առնվազն ամբողջական լինի նաև այսօր: Ակնհայտ բաներին անդրադառնալը, կարծում եմ, զարգացման բաղադրիչ է»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության անհրաժեշտությունն ու կարևորությունը և ուրախությամբ արձանագրել, որ նրանց թիվը ոլորտում ավելացել է:

62419_b.jpg (627 KB)

Ամփոփելով վարչապետ Փաշինյանը նշել է. «Ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է նշանակում դատավորի խիղճ, ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախ ումի՞ց, ո՞վ է կրում պատասխանատվությունը երկրում արդարության ու արդարադատության որակի համար, ինչպե՞ս է կրում այդ պատասխանատվությունը․ այս հարցերը նախ հայեցակարգային նշանակություն ունեն, բայց կարևոր եմ համարում, որ ցանկացած պրակտիկ իրականություն գնա և հասնի ինչ-որ մի հայեցակարգային տեքստի, որովհետև շատ կարևոր է, թե մենք ինչ ենք անում: Շատ դեպքերում անկանոն գործողություններ ենք անում, որովհետև հայեցակարգային հիմքն է բացակայում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
796 դիտում

TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան

Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ

Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար

Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը

Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը

Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ

Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան

Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան

Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են

«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան

Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան

Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ

Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է

Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել

Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

Սևանում սիգի որսի արգելքի ժամանակ ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ 4,5 տոննա քաշով

Հայաստանի ընտրությունը՝ օգտագործել ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-երի տեխնոլոգիա, հարցեր է առաջացնում. Զախարովա

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետև հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան

ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու

Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճել են Meistersingerhalle-ն

Սահմանվել է ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Զբոսաշրջության ռեկորդը թարմացվել է․ 2026-ի հունվարը լավագույնն էր. բոլոր ընկերությունները պարտադիր կգրանցվեն

Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններով