Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերը մինչև համացանցում հայտնվելը ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին

12/01/2026 schedule23:00

«Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածված անպարկեշտ տեսանյութերը նախքան համացանցում հայտնվելը ուղարկվել է եպիսկոպոսների հեռախոսներին, հետո հայտնվեց ինչ-որ տելեգրամյան ալիքում»:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նշելով՝ գործ ունեինք սկանդալի հետ:

«Այդ սկանդալը մենք չէինք կարող կոծկել կամ այլ մեկնաբանություն տալ: Տևական ժամանակ խնդրեցինք, որ լուծում տա այս հարցին (նկատի ունի Կտրիճ Ներսիսյանին-խմբ.): Եվ տևական ժամանակ ինչ-որ անհասկանալի բացատրություններ էինք լսում, որ եթե նրան հանեմ, կքանդվի հայ եկեղեցին: Ժողովուրդը մոռացել է այդ մասին: Ժողովուրդը, ասենք, մոռացել է, իսկ մե՞նք, մենք ունե՞նք պատասխանատվություն եղածի հանդեպ: Եթե մենք որպես եկեղեցի դիրքորոշում չհայտնենք, սա մեզ զրկում է առհասարակ որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից:

Մենք պետք է դիրքորոշում հայտնեինք և խնդրեցինք կասեցնել: Հանձնաժողով ստեղծվեց, հանձնաժողովն էլ առաջարկեց կասեցնել, հետո փորձաքննության հարց մեջտեղ եկավ, դա էլ ներկայացվեց, նորից խնդրին ընթացք չտրվեց: Ասվեց՝ դա բան չի փոխելու: Բոլորս էլ գիտենք, որ Խաժակ սրբազանը նաև ապահովել է այդ եվրոպական կազմակերպության փորձաքննությունը, որին էլի ընթացք չտրվեց:

Մինչև այսօր այս խնդիրը բաց է մնում: Եվ մեր բողոքի ձայնը բարձրացավ այդ համատեքստում, երբ ընթացք չտրվեց խնդրին, և մենք հասկացանք, որ մեր եկեղեցին ուղղակի բարոյազրկվելու է մինչև վերջ, կորցնելու է առհասարակ խոսք ասելու իր իրավունքը»,- ասաց Մասյացոտն թեմի առաջնորդը:

Ավելի վաղ համացանցում ինտիմ բնույթի տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում ըստ պնդումների՝ Մայր Աթոռի դիվանապետ, կուսակրոն Արշակ Խաչատրյանն էր:

Եպիսկոպոսաց դասի մեկ տասնյակից ավելի անդամներ հայտարարել էին, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս առ ոչինչ է համարել այդ արդյունքները:

Խաչատրյանի պաշտոնավարումը կասեցնելու հորդորով հանդես եկած եպիսկոպոսները իրենց պահանջը պայմանավորել էին համացանցում տարածված տեսանյութով, որում ըստ պնդումների՝ նա ինտիմ բնույթի գործողությունների մեջ է քեռակնոջ հետ: 

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել:

Ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվելՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2681 դիտում

Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում

Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր

Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել

Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում

Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները

Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ

Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ

«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ

ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ

ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական

Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի

Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին

«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ

Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի

Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ

Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են

Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին

Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի

Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը

Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ

ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է

Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը