Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի

19/01/2026 schedule12:45

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նաև օրը սահմանել ոչ աշխատանքային։

Ռուբինյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում միայն մեկ փոփոխություն է արվել։

«Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

«Հիշեցնեմ, որ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։ Եվ մենք նման հիշատակի օր մինչ այս պահը չենք ունեցել։ Բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, որպեսզի հիշատակենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին՝ հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է»,- մանրամասնել է Ռուբինյանը։

Նա պարզաբանել է, թե ինչու է ընտրվել հունվարի 27-ը։

«Մենք չենք ցանկացել ընտրել մի օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար, թե ինչու այս օրը և ոչ մյուս օրը, հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ։ Բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա, և մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև հունվարի 28-ին մենք նշում ենք Բանակի օրը, և այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք և կհիշենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին և կխոնարհվենք նրանց առաջ, իսկ հունվարի 28-ին որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք Բանակի օրը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Նա ԱԺ գործընկերներին կոչ է արել չքաղաքականացնել նախագիծը և քվեարկել ընդհանուր կոնսենսուսով, բոլորով:

Օրենքի նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1431 դիտում

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ սաստիկ բուք է

Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ փռված հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողին

Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան. Հայրապետյան

Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին․ Վենս

Կարող է անուղղակի ընդունո՞ւմ են, որ Ռուսաստանը այլևս հարց լուծող չէ, այդ դեպքում ժողովրդին ինչո՞ւ են ստում

Պատիվ է առաջին փոխնախագահը լինել, ով ժամանեց Հայաստան․ ՀՀ-ն կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման հենակետ

Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը

Արդյունքում նաև սենց ժամանակակից դրոններ ենք ունենում․ Հարությունյան

Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով

Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները

Ձեր այցը հիրավի պատմական է, Դուք ԱՄՆ առաջին ամենաբարձրաստիճան պաշտոնյան եք, որ երբևէ այցելում է ՀՀ․ վարչապետ

Նոր զենքեր են գնվում, որոշ դեպքերում՝ ամենալավերը. TRIPP-ի շուրջ Բաքվի վրա ճնշումները կավելացվեն

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ

TRIPP-ը կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, մի նոր աշխարհ է բացվելու․ Ջեյ Դի Վենս

Այսօր Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր սկիզբ է դրվում․ Վաշինգտոնը հպարտ է Երևանի հետ համագործակցությամբ․ Վենս

Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ վարչապետ

ՀՀ-ն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով․ վարչապետ

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվում են ընդլայնված կազմերով

ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների գործողությունների ժամանակացույցը․ երբ կմեկնարկի նախընտրական քարոզչությունը

Հայտնի է՝ ում թեկնածությունը կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Վենսը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը

Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Ջեյ Դի Վենսի դիմավորման արարողությունից

Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի առանձնազրույցը

ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Բաղրամյան 26. նրան դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ լուսանկարներ, տեսանյութ

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում

Azdararir.am հարթակի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան․ լուսանկարներ

Հաջորդ կանգառը՝ Երևան․ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան. տեսանյութ

Աստղաձորն իր պատմության մեջ առաջին անգամ ունի մանկապարտեզ․ Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում․ Հրազդանի տարածաշրջանի ճանապարհներին խիտ մառախուղ է

Ժամը 17:00-21:00-ը որոշ փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը, չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 9-ին

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած

Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը