Երևան
12 °C
«Եվրոպական միության բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, որևէ կերպ խնդրահարույց չէ, միայն կարող ենք ողջունել և շնորհակալություն հայտնել»:
Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ հայտարարության մասին ընդդիմության մեկնաբանությունների վերաբերյալ հարցին:
«Այդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են, և որևէ այլ կերպ դրանք անվանել չի կարելի: Ցավոք սրտի, այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական-հասարակական կյանքի առօրյայի մասը: Ես առնվազն կարող եմ կանխատեսել, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը»,- նշեց Միրզոյանը:
Խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարության մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց հետևյալը. «Ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանել որևէ երկրի ԱԳ նախարարի դիրքորոշումները, քննարկել կարող եմ, մեկնաբանելը չգիտեմ՝ ինչքանով է տեղին, բայց այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը: Նաև ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումը խաղաղության գործընթացը ողջունելն է: Եթե կուզեք՝ նաև խրախուսանք կամ կոչ՝ ուղղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը:
Այստեղ վատ որևէ բան կա՞՝ կարծում եմ, որ, ո՛չ, և երիցս ո՛չ, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել: Հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների արտաքին քաղաքական ճաշակը, նրանց թաքնված կամ անթաքույց ազդեցության տակ գտնվող մեդիառեսուրսների արտաքին քաղաքական ճաշակը՝ կարելի է բացատրել՝ երբ Եվրոպական միությունը ասում է՝ ողջունում ենք փաստը և կաջակցենք Հայաստանում ժողովրդավարությանը, ասում են՝ ներքին գործերի միջամտության փորձ է, երբ Թուրքիան ասում է՝ ողջունում ենք խաղաղությունը և դրանում վարչապետ Փաշինյանի դերը, ասում են՝ ներքին գործերին միջատության փորձ է, պարզ է, չէ՞, որ այս ուժերը և նրանց տիրապետության տակ գտնվող մեդիառեսուրսներն ընդհանրապես չեն նկատում մյուս կողմից եկող զանազան գնահատականները և ուղերձները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փոխկապակցվածության մասին, ԱԳ նախարարը նշեց. «Այդ երկու երկրներն էլ են ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում, ամեն մեկն իր համար երրորդ երկրի հետ հաջողության չափով, ինչ-որ առումով այս կապը մենք պետք է ճանաչենք, բայց եռակողմ կարգավորում չէ: Ես, օրինակ, կարծում եմ, որ եթե մենք այսօր Ադրբեջանի հետ ունեցանք պայմանավորվածություն, կարող ենք այդ քայլը անել առանց Թուրքիային սպասելու, նույն կերպ Թուրքիայի հետ՝ էլի զուգահեռ, բայց ոչ նույն օրը: Այսինքն՝ այո՛, ինչ-որ կապ, անշուշտ, կա, բայց դրանք բերել դնել նույն օրը, նույն ժամին մի քիչ չափազանցություն կլինի: Կարող ենք նկատել, որ Ադրբեջանի նախագահի և մյուս գործընկերների դիրքորոշումները, ինչպես և մեր դեպքում խաղաղության գործընթացի մաս են, համահունչ են և տրամաբանական դրսևորում ու շարունակություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան
Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունների մասին
Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո
Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են
Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան
Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան
Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ
Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ
Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են
Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ
Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին
ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք» պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերի Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան
Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են
«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան
Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան
Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT