Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ 400 հազար գյուղացի նախարար չունի հայտարարությանը։
«Ես չգիտեմ՝ ով է մտածել Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Ես չգիտեմ՝ դա ում «հրաշալի» միտքն է, որ 400 հազար գյուղացի չունենա նախարար։ Տարվա ընթացքում ընդամենը 100 միլիոն դոլար ենք հատկացնում՝ գյուղատնտեսական ծախսերին մեր երկրում՝ 400 հազար մարդու համար։ Ու գիտե՞ք՝ ինչն է ամենացավալին, որ գյուղատնտեսության համար նախատեսվող բյուջեն այս տարի ևս կրճատվել է։ Հաջորդ տարի ևս ծրագրով կրճատվում է Հայաստանում։ Այսինքն՝ ի՞նչ է, մեզ գյուղ պետք չէ՞։ Ամբողջությամբ մենք ներկրում ենք, մեր ամբողջ սնունդը կախված է դրսից ներկրումներով։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, բայց չենք վերականգնելու Հանրապետության հրապարակում։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Արարատյան դաշտի կենտրոնում, Արմավիր, Էջմիածին, որտեղ մեր գյուղատնտեսության սիրտն է»։
Կարդում ես ու ցնցվում․
Պարզվում է՝ Նարեկ Կարապետյանը մինչև հիմա գիտի, թե գյուղատնտեսության նախարարությունը դա գյուղացիների՝ գյուղաբնակների նախարարությունն է։ Հետաքրքիր է, թե ըստ նրա՝ որն է քաղաքաբնակների նախարարությունը՝ հավանաբար, քաղաքաշինության նախարարությունը, որը նույնպես որպես նախարարություն տրանսֆորմացվել է այլ մարմնի, բայց Կարապետյանը չի խոսում այն բացելու մասին, բայց սկսել է մտահոգվել գյուղացիների համար նախարարություն բացելու մասին։ Հավանաբար, դա սեքսի նախարարությունն է քաղաքաբնակների համար։ Գյուղացիները թող գյուղատնտեսությամբ զբաղվեն, սեքսն ինչ են անում։
Ինչ ասես մարդուն, որը հայտարարում է, որ «400 հազար գյուղացի իր նախարարը չունի», ու տեղյակ չի, որ ժամանակակից աշխարհում ու առաջադեմ երկրներում ոչ միայն գյուղի կոնցեպցիան է փոխվել, այլ նաև գյուղում ոչ բոլոր մարդիկ են, որ այլևս զբաղվում են գյուղատնտեսությամբ․․․ Օրինակ՝ Անգլիայում, Եվրոպայի այլ պետություններում գյուղն այլևս միջին խավի բնակության վայր է, քանի որ այնտեղ քոթեջ կամ սեփական տուն իրեն թույլ տալ կարող է միայն բավական ապահովվածը, իսկ այդ շեմից ցած գտնվող մարդիկ ապրում են քաղաքներում՝ բազմաբնակարան շենքերում․ (սա չի նշանակում, թե հարուստներ քաղաքներում չկան)։ Եվ այդ նույն գյուղական բնակավայրերում ֆերմերային կամ գյուղատնտեսական աշխատանքներում զբաղված է միայն չնչին տոկոսը, այն էլ դեռ հարց է, թե ագարակատերը ով է ու որտեղից է։
Բայց այս տղան դեռ պատկերացնում է, որ գյուղում ապրում են միայն բոստան փորող, կով, հավ ու ոչխար պահող մարդիկ, իսկ քաղաքներում՝ հավանաբար սեքս անող մարդիկ, և ով խայտառակություն, գյուղում ապրող մարդիկ իրենց նախարարությունը և նախարարը չունեն, և այն պետք է վերստեղծել․․․․ երկրի գյուղատնտեսական սրտում՝ Արարատյան դաշտի կենտրոնում․․․:
Եթե նորընծա «վարչապետացուն» գոնե քննարկեր գյուղատնտեսության նախարարության վերակազմավորման նպատակահարմարության հարցը (որը ժամանակին մենք բոլորս քննարկել ենք ու նույնիսկ անհամաձայնություն հայտնել այսպիսի օպտիմիզացիայի առումով, իսկ Կարապետյանը ՀԷՑ-ում բարձր աշխատավարձով վայելում էր), դա մի կերպ կհասկանայի։ Բայց երբ այդ հարցի ուղեկից է դարձվում «գյուղացին պետք է իր նախարարն ունենա», և «գյուղատնտեսության սիրտը Արարատյան դաշտավայրն է» անգրագիտությունը, այ սա արդեն դիմանալու չէ․․․:
Ամեն արտահայտությունից ուղղակի զարզանդվում է մարդու ուղեղը, թե ոնց է հնարավոր լինել աշխարհի միլիարդատերերի ցանկում ու գումար չհատկացնել, որ սեփական երեխաներիցդ մինչև եղբորդ երեխաներ գոնե լավագույն կրթությունը չստանան․․․:
Ու այս գիտելիքների պաշարով մտել են քաղաքականություն և հավակնություն են ներկայացնում լինել երկրի վարչապետ․․․:
Մեղա քեզ, Տե՛ր․․․»,- գրել է Սաֆարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար
Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia
ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են
Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում
11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է
Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ
Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի
Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով
Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ
Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ
Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT