Դատարանը Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցրել է հերքել Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած զրպարտությունը

04/03/2026 schedule16:30

«Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին հերքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները»։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է պատգամավորը՝ հրապարակելով իրավաբանական ընկերության հաղորդագրությունը։

«ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում Վազգեն Սաղաթելյանի տարածած տեղեկատվությունը դատարանը ճանաչեց զրպարտություն՝ պարտավորեցնելով տարածել հերքում։

2026 թվականի մարտի 3-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Դատարանը վճռով արձանագրեց, որ Վազգեն Սաղաթելյանի՝ 2025 թվականի հուլիսի 19-ին «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում տարածած տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև օբյեկտիվ ընկալման տեսանկյունից դիտվում են անձի պատիվը և արժանապատվությունը արատավորող։ Միաժամանակ դատարանը փաստեց, որ Վազգեն Սաղաթելյանը ունեցել է պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու հստակ դիտավորություն։

Արուսյակ Մանավազյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր AM իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում, ինչպես նաև Արուսյակ Մանավազյանին վճարել գումարային փոխհատուցում։

Այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ զրպարտության դեմ իրավական պայքարը կարող է լինել արդյունավետ, իսկ խախտված պատվի և արժանապատվության պաշտպանությունը՝ լիարժեք ապահովված պրոֆեսիոնալ իրավաբանական ներկայացուցչության պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3887 դիտում

Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ

ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում

Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան

Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին