Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան

12/03/2026 schedule13:20

«Հաղորդակցությունների հետ կապված՝ մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընկալում կա Ադրբեջանում, Թուրքիայում, որ կարո՞ղ է Հայաստանը փորձի ձգձգել: Ինչի՞ համար Հայաստանը պետք է փորձի ձգձգել: Մենք ընդհակառակը ուզում ենք՝ րոպե առաջ այդ խնդիրը լուծվի, րոպե առաջ առանց չափազանցության, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից:

Էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապը: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք մենք այս առաջարկն անում, որովհետև մենք հիմա փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք: Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի, ուզում ենք, որ մենք էլ համապատասխանաբար քայլ քայլի դիմաց մեր քայլն անենք: Մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև և հակառակ ուղղությամբ կապն ապահովել, մանավանդ որ ԻԻՀ-ում տեղի ունեցող իրադրությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան:

Ինչո՞ւ ենք այս երթուղին առաջարկում, որովհետև ուրիշ երթուղի չկա, որ պատրաստ ճանապարհ լինի, չկա: Դա այսօր հնարավոր է օգտագործել:

Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ անցնել: Եթե հարմար դիտվի, Իջևան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել, այսինքն՝ այնտեղ էլ մի կտոր կա, որ տեսականորեն կարող են մեքենաներն անցնել: Առաջարկում ենք նախ խաղաղությունն ամրապնդելու տրամաբանությամբ, և այսօր մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք: Այնպես չլինի, որ մենք իրենց երկաթուղուց օգտվում ենք և մտածում ենք, որ իրենք մեր ճանապարհներից պետք է չօգտվեն. չենք մտածում, մտածում ենք, որ պետք է օգտվեն»,- ասել է վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
718 դիտում

Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել․ որտեղ են կոտրել ՀՀ զինանշանը․ Գարիկ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք

«Արմավիր» ՔԿՀ-ում լարված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն առնչություն չունեն իրականության հետ․ ՔԿԾ

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լավրով-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

Այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում, պատրաստ եմ հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ․ Թրամփն ասել է՝ երբ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ

Սամվել Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի կլիենտներն են. 2021թ.-ից ՀՀ-ի ընդդիմությունը Պուտինն է. տեսանյութ

Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել․ Երևանի քաղաքապետարան

Մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին

Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին

Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ․ լուսանկարներ

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին

Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել գործընկերության ավելի ամուր հիմք․ նախագահը ընդունել է Քևին Համիլթոնին

«Ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Ստեփանյան. տեսանյութ

Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը, դեռ քաղաքական գործիչ չդարձած, արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին

Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն․ Թորոսյան

Սերժ Սարգսյանի՝ Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի 297 մլն 980 հզր դրամ

Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները

Գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելք․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ

Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը

Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման

Փամփուշտներ, նռնակներ, հրացան, ինքնաձիգ. ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ

ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի

Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան

Ծեծկռտուք Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտների միջև

ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում

Գրիգորյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները