Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը

12/03/2026 schedule15:02

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։

Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։

33.jpg (1.25 MB)

ՆԳ նախարարը՝ որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ ծավալով, ինչը միանգամայն համահունչ է ՀՀ կառավարության ոլորտային բարեփոխումների օրակարգին։ Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով աշխատանքները։ Ընդգծվել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը․ անմիջապես հաջորդել է ՆԳ նախարարության համակարգմամբ իրավասու գերատեսչությունների ջանքերի մեկտեղումը թիրախային և ժամանակին արդյունքներ գրանցելու նպատակով։

34.jpg (1.40 MB)

Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողականով որակյալ, թիրախային և ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։

35.jpg (1.49 MB)

Նախարար Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը գնահատում է միգրացիոն հոսքերի կառավարմանը միտված ԵՄ ջանքերը և վիզաների ազատականացման գործընթացում հատուկ նշանակություն է տալիս ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ ուղղված անօրինական հոսքերի կրճատմանը, գիտակցված և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորմանը։

36.jpg (1.29 MB)

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ շարունակական աջակցության և միայն ՀՀ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց ունենալու համար, նա նաև ընդգծել է պատրաստակամությունը գործնական համագործակցությունը բարձր որակով շարունակելու ուղղությամբ։

37.jpg (1.37 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
628 դիտում

Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են․ հրապարակվել է ձայնագրություն

Ինչքան պետական ծրագիր կա, օգտվել եմ․ Սայաթ-Նովա բնակավայրում մասնավորի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք

Ժամանակներ են եղել ՀՀ-ում, երբ ընդդիմության համար ոչ թե 2 բառ իրար կապելն էր, այլ 20 քվեատուփ ավել «պահելը»

Սպասվում է 0-ին մոտ ջերմաստիճան հողի մակերևույթին, -1․․․-4 աստիճան ցուրտ՝ օդում

Քննարկվել է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

Կարապետյանի վարույթի քննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ

Լավ է ստացվել, չէ՞, հարգելի՛ ուսուցիչներ․ վարչապետն այցելել է Վարդաշենի վերանորոգված դպրոց․ տեսանյութ

Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը․ ձեռք են բերվել համաձայնություններ

ՊԵԿ-ը մաքսային վարչարարությունը բարեփոխող նախագիծ է մշակել

Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ վարչապետը մասնակցել է բացմանը

Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ

Կալուգացի օլիգարխն ինքն էլ չի հավատում, որ հաղթելու է, դրա համար չի հրաժարվում քաղաքացիություններից. Չախոյան

Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ

ԱԺ-ն քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում Խաչատրյանի թեկնածությունը

Գրիգորյանն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյանը մանրամասնել է

Առաջիկա Կառավարության նիստի ընթացքում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. Պապոյան

Իսակովի պողոտայում տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ. տեսանյութ

Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5 մլն դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է

Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա և պատանդ վերցրել աշակերտների. կան տուժածներ

Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր. վարչապետը ներկա է եղել բացմանը․ տեսանյութ

Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել. Ռուբեն Ռուբինյան

Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք, փորձելու ենք լուծելով առաջ գնալ

Սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, գնդակը մեր դաշտում չէ. Ռուբինյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին

Արենի համայնքի Ելփին բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ. պայմաններին տեղում ծանոթացել է վարչապետը

ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ

Փաշինյանն ու Հադադին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների և համագործակցության հարցեր

Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին. որտեղ է եղել նա

ՊԵԿ-ն առաջարկում է բարձրացնել հարկեր չվճարելու խոշոր և առանձնապես խոշոր չափ համարվող շեմերը

Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգ. ՔՊ-ն դեմ է քվեարկել

Մրգաշենում կատարված սպանության վարույթով ձերբակալվել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է

Գագիկ Համբարձումյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները

Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին. ռմբակոծվել է հիվանդանոց․ կան տուժածներ. տեսանյութ

ՆԳՆ-ն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ. ներկայացրել է նախարարը

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում 23 հարց կա

Իրանը փոխհատուցում է պահանջել արաբական 5 երկրից