Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուր կողմի կարծիքը կարևոր է: «Ես հաճախ նկատում եմ, որ կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները միջնորդավորված են հասնում ծնողներին՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Ու թերևս ուղիղ շփումը կարող է լինել ավելի լավ միջոց անորոշությունները հարթելու առումով: Վստահաբար, ձեր ձայնը լսելի է նաև դպրոցներում տարբեր ձևաչափերով, բայց կարծում եմ՝ շատ օգտակար կլինի, որպեսզի նախարարությունն էլ ունենա ուղիղ շփման հարթակ ծնողների հետ՝ հնարավորինս պարզ ներկայացնելով իրականացվող փոփոխություններն ու այդպիսով նպաստելով վերջնական նպատակին՝ երեխաների որակյալ կրթությանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթական համակարգի փոփոխությունը դյուրին գործընթաց չէ, և կարևոր է հետադարձ կապի ապահովումը՝ հասկանալու վերանայման և լավարկման ենթակա կետերը: Նախարարն անդրադարձել է նաև հանդիպման վայրի և օրվա ընտրությանը՝ շնորհակալություն հայտնելով Արտաշատի թատրոնին հյուրընկալության համար. «Մենք հատուկ որոշեցինք այս հանդիպումներն անցկացնել դպրոցներից դուրս՝ քննարկման ուղղությունները չսահմանափակելու և ոլորտային այլ հարցերի ևս անդրադառնալու նպատակով, քանի որ վստահ եմ՝ նախադպրոցական և բուհական կրթության շահառուները ևս բազմաթիվ հարցեր ունեն: Շաբաթ օրն էլ ընտրվել է, որպեսզի աշխատանքային օրերը չխոչընդոտեն ծնողների մասնակցությանը»:
Հանդիպման ձևաչափի համաձայն՝ ծնողներն իրենց հուզող հարցերն ուղղել են ԿԳՄՍ նախարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Ծնողներին նախևառաջ հուզել է դպրոցներում կրթական ծրագրերի բեռնաթափումը՝ տնային աշխատանքի ձևաչափը փոփոխելու ծավալը կրճատելու առումով: Նրանց առանձնակի հետաքրքրել է, թե ինչ ձևաչափով և երբվանից է գործելու կրեդիտային համակարգը: Հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կրեդիտային համակարգն ընդհանուր առմամբ ցույց է տալիս կապը դպրոցի և բուհի միջև, և այն գործում է, երբ տվյալ դպրոցն ունի պայմանագիր տվյալ բուհի հետ: Ըստ այդմ՝ միևնույն դասընթացը, որից դպրոցում աշակերտը ստացել է կրեդիտներ, բուհում կրկնելու անհրաժեշտություն չի առաջանում: Նախարարն իրազեկել է՝ միասնական քննությունների ձևաչափը մինչև 2029-2030 ուսումնական տարին մնալու է անփոփոխ: Ծնողներին մտահոգել են նաև ավագ դասարաններում նպատակային ուսուցման արդյունավետությունը, շտեմարանների բովանդակությունը, ընդունելության քննությունները և այլն։ Նախարարն ընդգծել է՝ նպատակային ուսուցումը պետք է նպաստի կրկնուսույցների մոտ զուգահեռ կրթական պրոցես չունենալուն, իսկ միասնական քննության բովանդակությունը համապատասխանում է դպրոցական առարկայական ծրագրին:

Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են նաև գնահատման նոր համակարգի արդյունավետությանը, դասարաններում աշակերտների թվի կրճատմանը, դասագրքերի բովանդակությանը, ուսումնական նյութերի վերանայմանը, տարրական դպրոցում առարկաների առավել կիրառական նշանակությանը, էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննությանը, նախագծային աշատանքների իրականացմանը, «300 դպրոց» ծրագրում Արարատի մարզի դպրոցների ընդգրկվածությանը և այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
Հունգարիան վարչապետ է ընտրել
Դատախազությունը մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձրել պետությանը 2025 թվականին․ տեսանյութ
Գորիս-Լծեն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ
ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել
Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մեղրիի հետ կապված որևէ հարց չկա և չի կարող լինել. Փաշինյան
Աշխարհն այսօր նայում է Մեղրիին և սպասում, որ Մեղրին վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակիճակին
Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը
700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել
Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա
Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ
Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ
Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին
Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են
Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը
ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ
Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ
Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ
Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ
Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ
Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ
Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան
2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ
Երկրաշարժ Հայաստանում
Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ
Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար
ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը
Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ
Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT