Մոռացել է, որ պետական պաշտոնյա է

25/09/2012 schedule12:03

«ՀՀ հարկային համակարգը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ղեկավարության տարիներին, բովանդակային եւ որակական որեւէ փոփոխություն չի կրել, այդ համակարգը պահպանել է հարկատուների հետ փոխհարաբերություններում իր գիշատիչ եւ մարդակերային էությունը, այն է` միջին եւ փոքր բիզնեսի հարկատուների նկատմամբ վարչարարություն իրականացնելիս անհավասար եւ տարբերակված մոտեցումը, եւ քիչ չեն այն դեպքերը, երբ հարկային ծառայողները տասնյակ տարիներ շարունակում են պաշտոնավարել նույն հարկային տեսչությունում, նույն ստորաբաժանումում, այն դեպքում, երբ ՀՀ կառավարության սահմանված կարգով` երկու տարուց ոչ ավելի` նույն ստորաբաժանման հարկային ծառայողները պարտադիր պետք է տեղափոխվեն հարկային մարմնի մեկ այլ ստորաբաժանում: Նման դեպքերում հարկային ծառայողների կողմից իրականացվող վարչարարությունը վերածվում է հարկատուների հետ բազարային պայմանավորվածությունների` ինքնանպատակ ակտեր գրելու, տարբեր հարկատեսակների գծով հարկատուներից կանխավճարներ գանձելու եւ այլ հարցերի շուրջ, որ դոնոր պետությունները ֆինանսական օգնություն չեն տա Հայաստանի Հանրապետությանը այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգը, այսօր իրականացվող վարչարարության որակներով` ղեկավարում է Գագիկ Խաչատրյանը, որը, միաժամանակ խախտելով հարկային ծառայության մասին ՀՀ օրենքը, պետական ծառայությունը համատեղում է գործարարության հետ...

Վերը նշվածին ի լրումն հայտնում եմ հետեւյալը. ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի (թեժ գիծ` 060 54 44 44), ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգի մյուս ստորաբաժանումների ֆիքսված հեռախոսակապի օպերատորը եւ ինտերնետ ծառայություններ մատուցողը ներկայումս Յուքոմ ՍՊԸ-ն է (նախկինում այդ ծառայություններն իրականացնում էր ԱրմենՏել ընկերությունը): Համաձայն համատարած շրջող լուրերի` Յուքոմ ՍՊԸ-ի բաժնեմասերի մի զգալի մասը տնօրինում են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները կամ մերձավորները, այսինքն` Գագիկ Խաչատրյանը, իր ղեկավարության տարիներին աստիճանաբար դուրս մղելով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ֆիքսված հեռախոսակապի օպերատոր եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ԱրմենՏել ընկերությանը եւ, դա փոխարինելով Յուքոմ ՍՊԸ-ով, հնարավորություն է ձեռք բերել պետբյուջեից ստացված հսկայական ֆինանսական միջոցներն ուղղել իր իսկ կողմից վերահսկվող Յուքոմ ՍՊԸ-ին, դրանով իսկ անպատշաճ ձեւով հարստացնելով իրեն եւ իր մերձավորներին, ավելին, ԱրմենՏել ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից օգտվող եւ բաժանորդային վճարի մեջ տեղավորվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր հարկատուները եւ քաղաքացիները, տարբեր առիթներով զանգահարելով ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներ, ամեն րոպե  խոսակցության համար լրացուցիչ վճարում են Յուքոմ ՍՊԸ-ին` հինգ դրամ, դրանով իսկ վատթարացնելով իրենց ֆինանսական վիճակը: Ըստ երեւույթին, Գագիկ Խաչատրյանը մոռացել է, որ ինքն ընդամենը կառավարիչ է աշխատում պետական կառավարչական հիմնարկում, այն է` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, եւ որ Հայաստանի Հանրապետության ԿԱ ՊԵԿ-ն իր սեփականությունը չէ: Ամեն գնով փող աշխատելու մոլուցքը ամբողջովին կլանել է այդ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Գտնում եմ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը թույլ է տվել կոռուպցիոն վարքագիծ, այն է` պետական պաշտոնը օգտագործել է անձնական նպատակների եւ շահերի համար: Հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, հարկատուներ` սպասվող նախագահական ընտրություններում իրենց ձայնը կտան նախագահի այն թեկնածուին, ով գործով եւ ոչ թե խոսքով` բիզնեսը կտարանջատի իշխանությունից, կառավարությունը կմաքրի ամբողջովին բիզնեսի մեջ ներքաշված ագահ, անկուշտ, կոռումպացված պաշտոնյաներից, կղեկավարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական իրավունքներով եւ շահերով, այլ ոչ թե կբավարարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինի նկրտումները, եւ երկրում կհաստատի օրենքի իշխանություն:»

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1897 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ