Վերցրու վերջին կոպեկն ու արի տուն

20/04/2013 schedule09:01

Ժամանակին այդ վայրն անվանվում էր «մետրո», այնտեղ անցնում էին գնացքներ ու քաղաքացիներն էլ ճամփորդում էին այդ գնացքներով: Դա շատ առաջ էր, երբ քաղաքացիները դեռ չէին լքել իրենց քաղաքն ու հեռացել: Իսկ հիմա դա խանութների, ակումբների, բանկերի եւ զվարճանքի կենտրոնների անվերջանալի շարան էր: Այն ժամանակ, երբ թունելներով սլանում էին քաղաքացիներին տեղափոխող գնացքները, տարածքն այս մեկ հարկանի էր, իսկ հիմա թունելների մի քանի շերտեր կային, որոնք իրար տակով էին անցնում եւ ավելի խորանում ընդերքի մեջ:

* * *

Ժողովը նշանակված էր ամենաստորին Դ թունելում: Կառուցված լինելով բոլորովին վերջերս՝ Դ թունելը դեռ աչքի չէր ընկնում ճոխ լուսավորմամբ եւ ժամանցի վայրերի առատությամբ: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ այնտեղ էր գտնվում փողասկոպների երբեւէ եղած ամենամեծ կուտակումը: Հավաքված բազմությունն իրոք տպավորիչ էր իր բազմազանությամբ եւ գունագեղությամբ: Երեւում էին գավազանավոր եւ մորուքավոր խստադեմ մարդիկ՝ երկար սեւ զգեստներով եւ խաչերով, երեւում էին փոքրիկ մուրճերով հարգարժան պարոններ, կոկիկ կոստյումներով, բարձրախոսներով զինված ոչ պակաս պատվելի անձիք, ճոխ բազկաթոռների մեջ բազմած բարձրաստիճան այրեր: Այս մեծարգո անձանց առկայությունը նույն տարածքում եւ նույն ժամին բացառիկ էր, եւ չդիմանալով միմյանց փառքի փայլերին, նրանցից շատերը շփոթված էին երեւում եւ աշխատում էին հնարավորինս չնայել մեկմեկու դեմքի: Բոլորի մտքին էր այն փաստը, որ իրենցից թերեւս ամենափառապանծն ու զորավորը ներկա չի գտնվում Դ թունելում: Նրան սպասում էին արդեն երկու ժամ, ու չկար ոչ մի լուր, թե ուր է նա կորել եւ ինչ է անում:

- Մեր պարկերն արդեն պատրաստ են, մեր գործերն արդեն արված են: Կսպասենք նրան եւս տասնհինգ րոպե եւ կբացենք դարպասները...թող օրհնվի նրա հոգին, եթե չհասցնի միանալ մեզ,-ասաց գավազանավոր սեւազգեստ պարոններից` ամենալուրջ դեմք ունեցողը:

* * *

Դժվար կլիներ գտնել որեւէ քաղաքացու քաղաքի սահմաններում, չնայած փողասկոպները երբեմն որսում էին գումարային թեթեւ շրջանառության ալիքներ հեռավոր արվարձաններից:

Այդպիսի մի ալիքի հետեւից էլ գնացել էր նա՝ կատարելու իր վերջին որսը: Ունենալով ամենազգայուն եւ հզոր փողասկոպը, նա կարողացել էր բացահայտել հյուսիսային արվարձաններից մեկում շրջանառվող գումարի որոշակի ծավալ: Հետապնդումը սկսված էր, իսկ որսորդը երբեք դեռ չէր ձախողել իր որսը:

Արվարձանը նման էր հին, մոռացված պահարանի: Ամեն ինչ իրար վրա դարսված, ամեն ինչ փոշոտ, պատված սարդոստայններով, ժանգոտված, հոտած եւ փտած: Զսպելով իր զզվանքը՝ նա անցնում էր քաղաքացիների լքված շենքերի բակերով՝ փնտրելով այն սրիկաներին, ովքեր առանց իր իմացության զբաղվում էին փողի շրջանառությամբ: Ինչպես կարելի էր ապրել այսպիսի պայմաններում ու դեռ երազել փողի մասին, ինչ-որ բաներ նախաձեռնել, աստված մի արասցե՝ առեւտուր անել...Ինչի՞ մասին էին մտածում այս քաղաքացիներն ընդհանրապես:

Չէին տեսնում, ինչ է, որ հույս այլեւս չկա, որ ոչինչ չկա, վերջ, ամեն ինչ ավարտված է իրենց համար, խաղի վերջ, էլ հույս չկա...չէին տեսնում երեւի: Փողի մասին էին մտածում...էհ...:

Տհաճ մտքերը, թեեւ գրավել էին նրա ուշադրությունը, բայց փողասկոպը ճիշտ ժամանակին տվեց ազդանշանը: Փող: Տաս մետր դեպի հյուսիս-արեւելք: Նրա հայացքն ուղղվեց այդ կողմ, լարվեց լսողությունը: Շշուկներ: Փսփսոցներ:

- Քսան դրամով, ընդամենը քսան դրամով...մաշված չեն, պինդ կոշիկներ են, խնդրում եմ՝ գնի՛ր, քսան դրամով,-նվնվում էր կնոջ ձայնը:

- Այստեղ չէ, այստեղ վտանգավոր է,-պատասխանում էր տղամարդու խռպոտ ձայնը:

Քայլերն առաջ տարան որսորդին: Դարանակալեց հին աղբամանի հետեւում՝ պատրաստ պահելով փողասկոպը՝ հարձակվելու համար:

Ազդանշան: Հաղորդագրություն: Փողասկոպի կամաց ծլվլոցը քիչ մնաց մատներ նրան:

«Դարպասները բացվում են՝ հասի՛ր»,-կարդաց նա հաղորդագրությունը:

* * *

Գավազանավոր պարոններից ամենավսեմը սկսեց կարդալ իր աղոթքը: Դ թունելը պատասխանեց նրա ձայնին սահմռկեցուցիչ արձագանքով, որից դողացին նույնիսկ ամենավեհ այրերի սրտերը: Թունելի ծայրը, որը փակված էր հսկա ապառաժներով, սկսեց դղրդալ: Աղոթքի ամեն բառի հետ մի նոր ճաք էր բացվում խստաշունչ ժայռերի վրա:

- Ու թող քո սուրբ կրակը ջերմացնի մեր խոնարհ հոգիները...,-ասում էր գավազանավորը:

- Մեր-մեր հոգիները-հոգիները,-ձայնակցում էր նրան ահավոր արձագանքը:

- Բացվի՛ր,-ասում էր գավազանավորը:

- Հիմա՛,-ավելացնում էր արձագանքը:

Քարերի անցքերից երեւաց լույսը: Կարմիր լույսը: Ժայռերը հետ գնացին՝ բացելով կրակի հյուրընկալ լեզուները: Գավազանավոր պարոնը դարձավ դեպի ներկաները:

- Սկզբից բերեք պարկերը...

* * *

- Մի՛ վախեցիր, խնդրում եմ քեզ, տու՛ր քսան դրամ, ու այս կոշիկները քոնը կլինեն,-ասում էր կնոջ մեղմ ձայնը:

Տղամարդը մտածում էր:

- Լա՛վ,-ասաց նա` խռպոտ ձայնը դողացնելով,-վերցրու:

Առիթն ավելի հարմար չէր կարող լիներ: Նա դուրս թռավ իր թաքստոցից ու միացրեց փողասկոպը: Սարքը ծղրտաց տագնապի ազդանշանով:

- Դուք արգելափակված եք,-ասաց նա,-կանգնե՛լ:

Կինը ձեռքից բաց թողեց կոշիկները, ափերով փակեց ականջներն ու փախավ լքված շենքերից մեկը: Ավելի հանգիստ ժամանակ որսորդը կֆիքսեր հետքերը՝ հետապնդելու եւ մինչեւ վերջ խուզարկելու համար:

- Դուք խախտում եք օրենքը, դուք հանցագո՛րծ եք,-ասում էր նա՝ առաջ պարզած փողասկոպը: Տղամարդը կլորացած աչքերով նայում էր սարքին՝ չկարողանալով ազատվել իրեն պատած վախից եւ պատկառանքից:

- Ապօրինի դրամաշրջանառությունը հետապնդվում է օրենքով: Համաձայն հիմնական հիմնարար օրենքի՝ միայն իշխանությանն է պատկանում փողը եւ ուրիշ ոչ ոքի:

Տղամարդու ապշած-բացված բերանից սկսեց ծորալ լոզը:

- Դրամի անօրինական գործածությունը պատժվում է ողջ դրամային պաշարի առգրավմամբ:

Տղամարդը ձեռքը տարավ գրպանը: Լսվեց մետաղադրամների խուլ զրնգոցը: Տղամարդը հանեց գրպանից ձեռքը, բացեց ափը: Ափի մեջ երեք մետաղադրամ էր՝ ընդհանուր առմամբ հիսուն դրամ:

Ազդանշան: Հաղորդագրություն:

«Դարպասները բաց են, վազի՛ր»:

Հաղորդագրությունը տեղին չէր: Տղամարդու աչքերն իմաստավորվեցին: Փոխվեց դեմքի արտահայտությունը: Ձեռքերը բռունցք դարձան: Փողասկոպի ազդեցությունը կորավ:

Որսորդը փորձեց նորից միացնել սարքը: Չստացվեց:

- Ես քու տիրոջ...,-ասաց տղամարդն ու քար վերցրեց գետնից: Քարը նետեց նրա ուղղությամբ: Որսորդը մի կողմ թեքվեց: Նորից սեղմեց փողասկոպը: Տղամարդը փորձեց հարվածել ոտքով: Դիպավ փողասկոպին: Սարքը թռավ մի կողմ ու ջարդուփշուր եղավ քարերի վրա: Տղամարդը հարվածեց ձեռքով: Չդիպավ: Կատաղությունից որսորդի վրա նետեց դրամները:

- Առ քեզ...

Վերջացնել խոսքը` չհասցրեց: Որսորդի ձեռքում ծխում էր ատրճանակը: Տղամարդու ճակատին գնդակի թողած խանձված անցքն էր: Սեւ՝ մոխրագույն բծերով արյունը հոսում էր տապալված մարմնի գլխից: Որսորդը մոտեցավ, վերցրեց մետաղադրամները: Աչքն ընկավ կոշիկներին: Լավն էին: Հանեց իր արդեն փոշոտվածներն ու հագավ դրանք:

* * *

Դարպասները բացված էին լայն: Կարմիր հուրը ձգում էր: Բեռնում էին պարկերը: Առանձնապես անհամբերները շալակում էին իրենց հավաքած պարկերն ու շտապ-շտապ քայլելով գնում դեպի կրակը: Ոմանք նույնիսկ վազում էին: Կարմիր լեզուները հավասարաչափ ջերմացնում էին իրենց բոլոր զավակներին: Բոլոր այդ մեծապատիվ անձիք շոյվում էին բոցերի մեղմ թրթիռով: Անցել էին գրեթե բոլորը: Դ թունելում մնացել էր պարկերի մեծ կույտ ընդամենը եւ մի քանի համբերատար պարոններ:

- Ահա՛ նա,-ասաց նրանցից մեկը;

Երեւաց որսորդը:

- Արդեն հույսներս կտրում էինք, Ձե՛րդ գերազանցություն:

- Առանց ինձ չէիք գնա,-հանգիստ պատասխանեց նա եւ մոտեցավ պարկերին: Բացեց նրանցից մեկն ու գցեց այնտեղ երեք մետաղադրամները,-սրանք վերջինն էին, այլեւս փող չկա: Ես ինքս կշալակեմ սրանք:

- Իրավունքը Ձերն է:

* * *

Դ թունելը դատարկ էր: Չկային ոչ պարոնայք, ոչ պարկերը: Դժոխքի դարպասները փակվեցին՝ ընդունելով իրենց զավակներին:

Վահե Ղուկասյան

Տպել
1322 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ