ԴԵՄՊԻՆԳ` 3 ՀԱՑ ՈՒ ԼԱՎԱՇՈՎ

09/10/2013 schedule14:12

«Փակ շուկայում» գործող սուպերմարկետում երեկ ամբողջ օրը շարունակվում էր հացի ու լավաշի ակցիան: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկա» սուպերմարկետում երեկվանից հաճախորդներին անվճար երեքական լավաշ ու հաց են բաժանում: Երեկվա դրությամբ, անվճար բաժանած հացի թիվն, ըստ առեւտրի կետի թոնրատան հացթուխների, մոտ երկու հազար էր: Նույնքան էլ` լավաշը: Մեր թղթակցի` շուկայում եղած ժամանակ մոտ 30 մարդ հերթ էր կանգնել թոնրատան մոտ: Ի տարբերություն նախորդ օրվա, երբ անվճար հաց էին ստանում շուկայի բացման լուրը լսած հետաքրքրասեր հաճախորդները, ապա երեկ ակցիայի խաբարն իր հետ «Փակ շուկա» էր բերել նաեւ անապահով խավի մարդկանց, հիմնականում` թշվառի հագուստով: Սուպերմարկետի թոնրատան աշխատակիցները մեր թղթակցին ասել են, որ հնարավոր է ակցիան շարունակվի եւս 1-2 օր: Հացթուխները լրագրողին հայտնել են, որ ակցիան իրականացվում է ոչ թե «Փակ շուկայի» կամ Սամվել Ալեքսանյանի անունից, այլ` Բաղրամյանի ալրաղաց գործարանի: Սակայն ինչպես հայտնի է, Բաղրամյանի ալրաղաց գործարանը նույնպես պատկանում է Ալեքսանյանին: Վերջինս գիտակցելով, թե ոչ, իր այս «բարեգործությամբ» դեմպինգ է իրականացնում: (Դեմպինգը ապրանքների վաճառքն է` արհեստականորեն իջեցված, երբեմն էլ` ապրանքի ինքնարժեքից ցածր գներով): Եվ եթե ակցիան մի քանի օր էլ շարունակվի, ապա հացի վաճառքով զբաղվող շրջակա խանութները հանգիստ կարող են փակվել, որովհետեւ երբ հացը մի տարածքում անվճար է տրվում, հարեւանությամբ գործող կրպակում 200-250 դրամով վաճառելը շատ դժվար կլինի: Այս հարցով երեկ դիմել ենք Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով: ՏՄՊՊՀ-ից հայտնել են, որ հարցի վերաբերյալ պարզաբանում կարող են տալ այսօր, քանի որ ցանկացած հարց ցանկացած վարչությունում քննարկվելուց հետո, անպայման քննարկվում եւ համաձայնեցվում է նախագահ Արտակ Շաբոյանի հետ, որը երեկ Կառավարության անդամների հետ մասնակցում էր «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին:

Տպել
889 դիտում

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը

Վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին (լուսանկարներ)

ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30% զեղչ. «Իմ քայլ»-ի պատգամավորը միտք ունի նման նախագիծ մշակել

Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից, մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայությունն են․ Կարապետյան

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ

Դատախազները կբողոքարկեն Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշումը

Որոշումը բավարարեց այնքանով, որ հայրս դրսում կլինի․ Լեւոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին