Պուտինի պյուռոսյան (՞) հաղթանակը

19/03/2014 schedule20:10

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի իշխանության ներկայացուցիչների հետ երեկ Կրեմլում համաձայնագիր ստորագրեցին՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին: Ռուսաստանը եւ Ղրիմը ցնծության մեջ են եւ նշանավորում են այդ պատմական հաղթանակը: Իրականում, սակայն, տեղի ունեցածը հաղթանակ գնահատելը վաղաժամ է թվում: Ի վերջո՝ Պուտինը պայքարում էր Ուկրաինայի համար, բայց ստանում է միայն Ղրիմը. մի՞թե սա կարելի է հաղթանակ համարել:

Այն, ինչ տեղի է ունենում Ղրիմի շուրջ, ՌԴ նախագահի սփոփիչ մրցանակն է ռուսական էլիտային, Մայդանում կրած ծանր պարտության տպավորությունը ցրելու եւ հետագա պայքարի շանս ստանալու համար: Եւ ուրեմն, պետք է արձանագրել, որ այսպիսով ուկրաինական պատերազմը ոչ միայն ավարտված չէ, այլեւ նոր է սկսվում:

Եթե Պուտինը որոշել է գնալ մինչեւ վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաեւ Ուկրաինայի արեւելյան մարզերում: Սցենարը կարող է լինել հետեւյալը. արեւելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների եւ ռուսների միջեւ եւ ռուսական զորքերը մտնում են այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար: Ապա եւ տեղի են ունենում հանրաքվեներ՝ ղրիմյան սցենարով: Ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Արեւմուտքում հասկանում են նման սցենարի հնարավորությունը, եւ ուրեմն՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար վճռական պահ է. կարո՞ղ են նրանք ռեալ ազդեցություն ունենալ Ուկրաինայի արեւելքում իրավիճակը կայունացնելու հարցում, թե` ոչ: Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է՝ փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել: Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արեւելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիեւի գլխին եւ նրան թույլ չտան ինտեգրվել Արեւմուտքի հետ` պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն:

Բայց, հատկապես Ղրիմից, հետո սա մի պայման է, որին Կիեւը որեւէ կերպ համաձայնել չի կարող. դա մոտավորապես նման կլինի կապիտուլյացիայի: Ահա այս հարցի վերջնական որոշումից հետո է, որ հնարավոր կլինի գնահատել՝ հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց: Եթե ի վերջո Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եթե ի վերջո դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա միանշանակ եւ աներկբա պարտություն կլինի Պուտինի համար, որովհետեւ ստանալով Ղրիմը` նա կկորցնի ռազմավարական կարեւորագույն դիրքեր, ինչը Ռուսաստանը կդարձնի առավել խոցելի: Եւ ուրեմն, իրավիճակի ցանկացած գնահատական վաղաժամ է, եւ դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին:

Բայց մոտավորապես նման մի պատմություն մեր տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել. 2008 թվականին Ռուսաստանը Վրաստանից նաեւ դե յուրե պոկեց Աբխազիան եւ Հարավային Օսիան: Լա՞վ էր դա Ռուսաստանի համար, թե վատ: Այստեղ պրոցեսները դեռ վերջնական չեն դարձել, բայց փաստ է, որ նախորդ տարի Վրաստանը նախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը, եւ եթե Ռուսաստանը ինչ-որ դարակազմիկ բան չմտածի, Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նաեւ կստորագրվի, նաեւ կվավերացվի, իսկ դրանից հետո Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ: Այսինքն՝ Վրաստանը շարժվում է Սահակաշվիլիի կառուցած ռելսերով, որովհետեւ Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ունեցած երկու հիմնական լծակները` Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ռուսաստանը գոնե այս պահին պարտված է Վրաստանում:

Եւ այս իմաստով, Ղարաբաղի առնչությամբ ծագած ոգեւորությունը ամենեւին էլ տեղին չէ, որովհետեւ կարգավորել հարցը Հայաստանին կամ Ադրբեջանին ձեռնտու որեւէ տարբերակով` Ռուսաստանի համար նշանակում է կորցնել ազդեցության լծակները Հայաստանի, Ղարաբաղի եւ ի վերջո՝ ամբողջ Հարավային Կովկասի վրա: Ուկրաինայում Ռուսաստանի վճռական քայլերը ռեակցիա են Մայդանում կրած պարտության: Ղարաբաղում Ռուսաստանը պարտված չէ, ուրեմն գործելու ոչ մի մոտիվացիա չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1698 դիտում

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը