Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի՝ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ ամենայնի, խանդի զգացողություն է առաջացրել ոչ իշխանական որոշ շրջանակներում, որովհետեւ, չգիտես ինչու, նրանք հապաղել եւ չեն ֆայմել Սերժից մի քայլ առաջ հայտարարել Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու իրենց դիրքորոշման մասին: Բայց հիմա՝ փորձում են ետին թվով սրբագրել այդ աններելի սխալը, չնայած միեւնույնն է, Պուտինի հետ հեռախոսով խոսելու շանս չեն ստացել, եւ ուրեմն` Սերժ Սարգսյանը առայժմ հաղթած է դուրս գալիս ՌԴ նախագահին քծնելու օրերս ահագնացած մրցավազքում:
Իսկ Ղրիմի ինքնորոշման շուրջ Հայաստանում ծավալվող էյֆորիան իրոք հասկանալի չէ, էլ չենք խոսում Ղարաբաղի հետ զուգահեռների՝ վտանգավոր բնույթ ստանալու մասին: Իսկ ուշադիր հետազոտողը թերեւս պետք է արձանագրեր, որ Ղրիմի պրոցեսներով Ռուսաստանը ամբողջությամբ մի կողմ է դրել Ուկրաինայի առնչությամբ վերջին 20 տարիներին ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները, այդ թվում ե՛ւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու, ե՛ւ Ղրիմը` որպես Ուկրաինայի մաս ճանաչելու մասին: Քարը Ուկրաինայի գլուխը. պրոբլեմն այն է, որ եթե Ռուսաստանը հարեւանների հետ շփվելու է այս լեզվով, եթե Ուկրաինայի հետ շփվում է այս լեզվով եւ այս ոճով, տասնապատիկ ավելի կոպիտ կարող է խոսել Հայաստանի հետ, ու հայ քաղաքական էլիտայի խրախճանքն այս առումով հասկանալի չէ: Իսկ կարո՞ղ է Ռուսաստանը մոռանալ Հայաստանի առաջ ունեցած միջազգային պայմանավորվածությունները. սա որեւէ մեկին մտահոգու՞մ է, թե ոչ:
Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը եւ ոչ սերժսարգսյանական ուժերը պայքարում են Հայաստանի գուբերնիայի կառավարիչի կոչումը ստանձնելու համար եւ ներքաղաքական պայքարը աննկատ կերպով ներգուբերնիական պայքարի երանգներ է ստանում: Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ սարգսյաններն ու ոչսարգսյանները գրեթե ամբողջովին ներառում են նրանց, ովքեր 1991 թվականի խանդավառ ժողովրդին ստիպեցին ատել իրենց սրբությունների սրբոցը՝ Անկախ պետականությունը: Ու հիմա Ռուսաստանի կտրուկ շարժումները հարմար առիթ են այդ փաստը նրբորեն շրջանցելու եւ պետականության կորուստը պետականության շահերով բացատրելու համար:
Եւ հետո, էդ որ ասում ենք ինքնորոշում, ինքնորոշում. նշանակո՞ւմ է արդյոք, որ ճանաչում ենք, օրինակ, չեչեն եւ դաղստանցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինքնորոշման այս էյֆորիան ինչպիսի դանդաղ գործողության ռումբ է Հյուսիսային Կովկասի տակ: Ինչ կլինի, եթե չեչենները եւ դաղստանցիները որոշեն օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից, այնպես, ինչպես Ղրիմն է օգտվել վերջին օրերին, եւ Հայաստանն էլ ողջունել է դա: Պատկերացնո՞ւմ ենք, թե Հյուսիսային Կովկասի պայթյունը ինչպիսի ազդեցություն է ունենալու Ռուսաստանի եւ որ ավելի աղետալի է՝ Հայաստանի համար:
Իսկ Ղրիմի պրոցեսը Ղարաբաղին բացի վնասից օգուտ չի բերում մի քանի պատճառներով: Նախ՝ Ռուսաստանը չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ նրա համար ճանաչել Ղարաբաղի անկախությունը, նշանակում է կորցնել Ադրբեջանը, իսկ Ղարաբաղի անկախության չճանաչումը չի նշանակում կորցնել Հայաստանը: Իսկ Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչումը Ղարաբաղը ավելի ու ավելի է տեղավորում ռուսական կոնտեքստում եւ աշխարհը` ոչ ռուսական աշխարհը Ղարաբաղի կոնֆլիկտը սկսում է ընկալել ոչ թե որպես ինքնորոշման, այլ որպես ռուսական կայսերապետության դրսեւորում: Ղրիմի հանրաքվեն իրականում վարկաբեկում է ինքնորոշման գաղափարը եւ նենգափոխում Ղարաբաղի հարցը: Ի վերջո, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել երբեք: Ղրիմը Ուկրաինայի կազմում է արդեն քսան տարի. քսան տարի Ուկրաինայի կազմում լինելով` Ղրիմը կարողացել է պահպանել ռուսական ինքնությունը ու մի հատ էլ Ռուսաստանին միանալու որոշում կայացնել: Եթե Ղարաբաղը 20 տարի լիներ անկախ Ադրբեջանի կազմում, հայերն այսօր Ղարաբաղում կլինեին լավագույն դեպքում ազգային փոքրամասնություն. վկան Նախիջեւանը, որտեղ 90-ականներին արդեն ոչ մի հայ չէր մնացել: Ղրիմի հանրաքվեն ինքնամոռաց ողջունելով` մենք աշխարհին ստիպում ենք, որ նրանք Ղարաբաղի հարցը ընկալեն այնպես, ինչպես դա ձեռնտու է Ադրբեջանին: Եւ Ռուսաստանը դառնում է Ղարաբաղի հարցում մեր միակ պոտենցիալ դաշնակիցը, դաշնակից, որ Երեւանը խոցելու ընդունակ զենքեր է վաճառում Ադրբեջանին: Սա, ինչպես երեւում է, ոմանց չի մտահոգում: Կարեւորն այն է, որ ոմանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դաժանորեն քծնելու անսահման առիթ են ստացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT