Ես դեռ բուհում անելիքներ ունեմ. քաղաքապետը չի պատրաստվում թողնել ՃՇՀԱՀ-ն

02/11/2014 schedule11:19

Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) բակից արդեն պարզ էր՝ բուհում սովորական օր չէ: «Կամ ներս մտեք, կամ իջեք ներքեւ», «Տղանե՛ր, արագ»,- հրահանգում էր համալսարանի աշխատակցուհին բոլոր նրանց, ովքեր հայտնվում էին մուտքի աստիճանահարթակին:

Քիչ այն կողմ՝ խմբված էին կոստյումով պաշտոնյաներ՝ դիմավորելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա չուշացավ, եւ րոպեներ անց՝ մեկնարկեց ՃՇՀԱՀ խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է բուհի ռեկտոր ընտրվեր: Տարոն Մարգարյանը, ով էլ վարում էր երեկվա նիստը, ինչպես հայտնի է, այդ խորհրդի նախագահն է: Այստեղ նույնպես, ինչպես վերջին մի քանի տարիներին, հանրապետության, համենայնդեպս՝ բոլոր խոշոր բուհերի դեպքում, ձեռագիրը նույնն էր՝ թեկնածուն մեկն էր եւ նա մրցույթից մի որոշ ժամանակ առաջ նշանակվել էր բուհի ռեկտորի պաշտոնակատար: Խոսքը վերաբերում է Շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանին: Խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը հայտարարեց՝ նիստի օրակարգում ռեկտորի ընտրությունն է եւ ընթացիկ հարցեր: Ընտրությունը կատարվեց, ընթացիկ հարցերին անդրադարձ չեղավ: «Անցավ միաձայն», «անցավ միաձայն» պարբերաբար կրկնում էր նիստը վարողը, որովհետեւ կանոնակարգային բոլոր հարցերը, որոնք դրվում էին քվեարկության, որեւէ անհամաձայնության չէին հանդիպում: Խորհրդի 32 անդամներից ներկա էին 30-ը: Բոլորն էլ մասնակցել էին քվեարկությանը եւ դարձյալ միաձայն ընտրել Գագիկ Գալստյանին:

Բուհի՝ նիստին ներկա գտնված որոշ աշխատակիցներ վստահեցնում էին, թե այն, որ Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի թեկնածուն մեկն է, ճիշտ չէ համեմատել այլ բուհերում արձանագրված նմանատիպ իրավիճակների հետ, որովհետեւ այս դեպքում Գագիկ Գալստյանն ունի անվիճելի հեղինակություն, բարձր պրոֆեսիոնալիզմ եւ հարուստ կենսագրություն, ու հետեւաբար՝ նրա հետ մրցակցության մեջ մտնելը պարզապես կլիներ անիմաստ: Ընդգծվում էր, որ վերջին ամիսներին, ինչ Գալստյանը եղել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բուհում էական առաջընթաց է գրանցվել. պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով, բարեկարգվել է համալսարանի պուրակը՝ ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի մի շարք միջանցքներ, լսարաններ եւ ՃՇՀԱՀ-ի՝ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը: Ու ստացվում է, որ այս ամենը հաշվի առնելով էլ՝ չի գտնվել մեկը, որն իրեն ավելի արժանի կհամարեր ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի խորհրդի նիստի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ պատրաստվում հրաժարվել այս բուհի խորհրդի նախագահի պաշտոնից: Օրինակ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է թողնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահությունը՝ արդեն իսկ պաշտոնական հաստատում է ստացել: Ստորեւ ներկայացնում ենք Մարգարյանի պատասխանն ու մեր հետագա զրույցը.

- Ուրեմն, ես նաեւ խորհրդի կողմից եմ ընտրվել, եւ այսօր մենք ընտրեցինք մեր նորընտիր ռեկտորին, եւ համոզված եմ՝ մեր համագործակցությունը ավելի ակտիվ եւ ավելի շարունակական է լինելու:

- Այսինքն՝ չե՞ք պատրաստվում հրաժարվել:

- Բայց ինչի՞ համար պետք է հրաժարվեմ: Ես գտնում եմ, որ դեռ անելիքներ ունեմ այս բուհում: Երբ որ անելիքներ չունենամ, այդ ժամանակ կմտածեմ:

- Հովիկ Աբրահամյանի դեպքում հրաժարվելու պատճառաբանությունը զբաղվածությունն է, բայց միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում  համարում են, որ պետական պաշտոնատար անձանց ներկայացվածությունը խորհրդում ճնշում է բուհի ինքնավարությունը: Դուք համամի՞տ չեք, որ ձեր ներկայությունը դա է անում:

- Ես առաջին անգամ եմ լսում նման բան ձեզանից, բայց ես էլի եմ կրկնում՝ ես դեռ բուհում եւ խորհրդի կազմում անելիքներ ունեմ: Երբ որ ավարտեմ, այդ ժամանակ կմտածեմ:

- Իսկ միաձայն քվեարկություններին ո՞նց եք վերաբերվում:

- Եթե բոլորը թեկնածուին հարգում են՝ միանշանակ դրական:

Տպել
1106 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ