Երևան
12 °C
Մեր թերթի ընթերցողները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ բազմաթիվ պետական մարմինների հետ գործ ունեցող քաղաքացիները ստիպված են հեռախոսակապ հաստատել՝ վճարովի զանգեր կատարելով:
Բանն այն է, որ շատ հիմնարկներ 010 կոդի փոխարեն անցել են 011-ի կամ 060-ի, եւ սովորական քաղաքային հեռախոսներից այդ համարներով զանգեր կատարելը վճարովի է: Եւ իսկապես, ֆիքսված հեռախոսակապի օպերատորին փոխելու միտում պետական հիմնարկներում նկատվում է, ինչն էլ ակտիվորեն տարածվում է. նոր կոդերի են անցել նախարարությունների գրեթե կեսը, որոշ բուհեր եւ այլն:
Նշենք, որ 010 կոդով ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մատուցում է «ԱրմենՏել» ընկերությունը, իսկ 011-ով բոլոր հեռախոսահամարները, ինչպես նաեւ 060-ով հեռախոսահամարների մի մասը պատկանում են «Յուքոմին»: Ու չնայած բնակչությունը, կարելի է ասել՝ համատարած «ԱրմենՏել»-ի բաժանորդ է, պետական այս կամ այն կառույցին առնչվող խնդիր ունենալու դեպքում, փաստորեն, հաճախ է ստիպված լինում «Յուքոմին» զանգահարել:
«ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը մեր զրույցում փոխանցեց, որ իրենց մոտ ամսական բաժանորդավճարը 1100 դրամ է, բաժանորդներին տրվում է 360 րոպե անվճար խոսելու հնարավորություն, իսկ 361-րդ րոպեից սկսած՝ յուրաքանչյուր մեկ րոպեի սակագինը 5 դրամ է: Նշված 360 անվճար րոպեն, սակայն, միայն «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին զանգահարելու համար է, իսկ ահա 011 կամ 060 կոդով կապ հաստատելու համար մեկ րոպեի դիմաց դարձյալ կգանձվի 5 դրամ:
«Յուքոմ» ընկերությունից, սակագների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, խորհուրդ տվեցին այցելել իրենց պաշտոնական կայք եւ հետաքրքրող տեղեկությունները ստանալ այնտեղից: Նաեւ հրաժարվեցին հայտնել պետական այն հիմնարկների ցանկը, որոնք դարձել են «Յուքոմի» ֆիքսված հեռախոսակապի բաժանորդ: Մատնանշված կայքից տեղեկացանք, որ այս ընկերության առաջարկած սակագները համեմատաբար մատչելի են: Այսինքն՝ ստացվում է, որ թեպետ բնակչությունը թանկ է զանգահարում 011 կամ 060 կոդով, այդ հեռախոսահամարներից օգտվողները միմյանց հետ ու նաեւ 010 կոդով խոսում են էժան սակագներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը «Յուքոմի» ծառայությունները նախընտրելու պատճառների մասին ասաց. «Ըստ «Յուքոմի» ներկայացրած տեղեկատվության, 011-ից եւ 060-ից սահմանված չափով րոպեների դեպքում զանգերն անվճար են: Հետո՝ եթե «ԱրմենՏելից» օգտվելու դեպքում մենք յուրաքանչյուր հեռախոսի համար ամսական բաժանորդավճար էինք վճարում 4 հազար 800 դրամ, ապա «Յուքոմի» դեպքում վճարում ենք մոտավորապես 2 հազար 500 դրամ (իրավաբանական անձանց համար, ի տարբերություն քաղաքացիների, գործում են այլ սակագներ): Եթե մենք «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսից զանգում էինք բջջային կապ, րոպեն 59 դրամ էր (կարող է՝ 1-2 դրամ սխալվեմ), այս դեպքում անհամեմատ էժան է (եթե չեմ սխալվում, 1 րոպեի համար 15 դրամ ենք վճարում): Եւ հաջորդ՝ ամենակարեւոր պատճառը ձեզ ասեմ, Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները տեղակայված են ե՛ւ կառավարական թիվ 3, ե՛ւ Մամիկոնյանց 39ա մասնաշենքերում: Նախկինում մենք ներքին հեռախոսակապ տվյալ մասնաշենքի հետ չենք ունեցել եւ կապվել ենք միմյանց հետ արտաքին կապով: Հիմա «Յուքոմին» անցնելու դեպքում մենք ունենք նաեւ ներքին հեռախոսակապ, եւ սրա համար ընդհանրապես ոչինչ չենք վճարում»:
Արտաշես Կիրակոսյանը, նշելով, որ օպերատորի փոփոխության շնորհիվ նախարարությունը զգալի խնայողություններ է անում, դրա թվային պատկերը դժվարացավ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ հաշվապահությունում տարին դեռեւս չի ամփոփվել: Միայն ասաց, որ հեռախոսակապի համար նախատեսված բյուջեի մոտ 30 տոկոսն իրենք խնայել են: Այստեղ «Յուքոմի» բաժանորդ են դարձել օգոստոսից:
«Յուքոմի» հեռախոսակապից է օգտվում նաեւ նախկին Արտակարգ իրավիճակների, իսկ այսօր՝ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վերջինիս փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, սակայն, մեր զրույցում նկատեց, թե իրենց նախարարության դեպքում նման հարցապնդումները տեղին չեն, քանի որ նախ՝ հեռախոսահամարների մեծ մասն այստեղ 010 կոդով են եւ հետո՝ գոյություն ունի 911 հեռախոսահամարը, որով զանգահարելն անվճար է աշխարհի բոլոր կողմերից եւ ցանկացած տիպի հեռախոսակապով:
Հ.Գ. Նկատենք, որ եթե ֆիքսված հեռախոսակապի դաշտում մեկից մյուսին անցումն աստիճանական լիներ ու պետական մարմիների հետ բնակչության նախապատվությունները փոխվեին զուգահեռաբար, այսպիսի անջրպետ կամ առնվազն դրա հեռանկարն էլ չէր առաջանա: Բայց հաշվի առնելով, որ «Յուքոմը» կապվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ, որի ղեկավարած գերատեսչության հեռախոսահամարները նույնպես 060 կոդով են, պետք է ենթադրել, որ հենց նրա անձով է պայմանավորված պետական մարմինների արագ անցումը «Յուքոմին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը
Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար
Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան
ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան
Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն
Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա
ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են
Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին
Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին
Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից
Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT