Մենք նույնպես մտահոգված ենք Բերձորում տեղի ունեցած միջադեպով. ԼՂՀ օմբուդսմեն

03/02/2015 schedule12:09

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրում է Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասները: Այս մասին քիչ առաջ մեր զրույցում ասաց ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանը:

Երեկ ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն էր ուղարկել ԼՂՀ ՄԻՊ-ին՝ Բերձորի միջադեպի կապակցությամբ եւ խնդրել միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Մեր հարցին՝ «ստացե՞լ եք ՄԻՊ գրությունը, թե ոչ եւ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել այդ ուղղությամբ», ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանը պատասխանեց. «Միայն Կարեն Անդրեասյանի դիմումը չէ, որ հիմք է ծառայել մեր ուսումնասիրություններին, ես պարտավոր էի դա անել ի պաշտոնե: Ես գտել եմ,  որ մեծ հասարակական հնչեղություն է ստացել միջաեպը, դրա համար մենք սկսել ենք այն ուսումնասիրել: Պարոն Անդրեասյանը ժամանակին իր պատասխանը կստանա: Ես աշխատում եմ օրենքին համապատասխան, ուստի դեպքին վերաբերող նյութերը ես իրավունք ունեմ հրապարակելու միայն ուսումնասիրությունները ավարտելուց հետո»:

Մեր զրույցում ԼՂՀ ՄԻՊ-ն ասաց նաեւ, որ իրենք նույնպես մտահոգված են Բերձորում տեղի ունեցած միջադեպով. «Հիմա աշխատում ենք բոլոր մարմինների հետ, որոնք ներգրավված են եւ որոնք որ պետք է հսկողություն իրականացնեն»,- տեղեկացրեց Հայրապետյանը:

Տպել
1676 դիտում

Սերժ Թանկյանը ոգեւորված է, որ կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքերից մեկը

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Տեւական դադարից հետո Արթուր Ալեքսանյանը մրցման կմասնակցի

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքական կամքը․ ՔՈ ՍԴ կուսակցություն

Ղրիմի պատկանելիության հարց գոյություն չունի. Պեսկովի պատասխանը Զելենսկիին

Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել․ Նիկոլ Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է նախաձեռնել

Երկրում ժողովրդավարություն հաստատելու կարեւոր գործընթացը պիտի անդրադառնա նաեւ դատական իշխանության վրա

Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են. Նիկոլ Փաշինյան

Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն էր. Մակունց

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

«Բարսան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ, «Բավարիան» չեմպիոն է 29-րդ անգամ

Պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ. այն մասին է, թե ինչ է դատվորների vetting-ը

2016 թ․-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը հասունացել է․ Փաշինյան

Խնդրում եմ 13։30-ից վերացնել դատարանների արգելափակումը․ անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը. Զրվանդյան