Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

05/03/2015 schedule11:31

Սպարապետ Վազգեն սարգսյանն այսօր կդառնար 56 տարեկան, եթե 1999 թ. հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործությունը չխլեր նրա կյանքը։

Նա ծնվել է 1959թ. մարտի 5-ին՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։

1985թ. դարձել է  Հայաստանի Գրողների  միության անդամ:

1987-90 թթ. ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: «Հացի  փորձություն» գրքի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի:

1990 – 91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ  կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ  Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:

1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական և նախագահի լիազոր ներկայացուցիչ սահմանամերձ գոտում:

1993թ. հիմնադրվել է Երկրապահ կամավորականների միությունը` ընտրվելով ԵԿՄ նախագահ:

1993 – 95թթ. զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով  ՀՀ պետնախարարի պաշտոնը:

1995 – 99թթ. վերանշանակվել է  ՀՀ  պաշտպանության նախարար:

1998թ. արժանացել է Արցախի Հերոսի կոչման և «Ոսկե արծիվ»  շքանշանի:

1999թ. մտել է քաղաքական  դաշտ` դառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի  համանախագահ:

1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ:

1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ:

1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանի:

 «Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակացության մեջ հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս։ Շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։ 21-րդ դարը մերն է լինելու»,- մի առիթով ասել է  Վազգեն Սարգսյանը։

Տպել
1031 դիտում

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կասեցվել է «Ագրոպրոդ» ՍՊԸ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը