Յագլանդը չասաց «Ցեղասպանություն»

23/04/2015 schedule09:38

Մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ֆորումին մասնակցում են 50 երկրներից ժամանած 600 մասնակիցներ՝ տարբեր եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, հայտնի գիտնականներ, ցեղասպանագետներ, պատգամավորներ: Ցավոք, ֆորումը բացվեց տեխնիկական խոտանով. նորվեգացի լուսանկարիչը, ով մեծ էկրանի վրա ցանկանում էր ցուցադրել Ռուանդայի ցեղասպանության իր արած կադրերը եւ խոսում էր ցեղասպանություններից, նեղսրտեց ու հեռացավ բեմից, որովհետեւ ցուցադրող տեխնիկան պատշաճ ձեւով չաշխատեց:

Հետո՝ բեմ բարձրացավ Սերժ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլեւս անշրջելի է: «Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործում հետեւողական ջանքեր գործադրելուց զատ՝ մեր արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը: Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաեւ այն է, որ միջազգային հանրության հետեւողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսեւորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, ինչպես նաեւ ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ֆորումի ընթացքում նա առանձին ձեւաչափով մի շարք հանդիպումներ ունեցավ մասնավորապես ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Վերջինս համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում տարօրինակ կերպով չօգտագործեց «Հայերի ցեղասպանություն» արտահայտությունը: Նա հայ եւ թուրք ժողովուրդներին երկխոսության կոչ արեց: «Հայաստանը հույս ներշնչող պետություն է: Ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել, եւ ամբողջ աշխարհը տեսնում է դա: Պարոն նախագահ, ես ձեզ հետ եմ»,- հայտարարեց Յագլանդը:

Իսրայելցի փորձագետ-ցեղասպանագետ Իսրայել Չարնին առաջարկեց կազմակերպություն ստեղծել, որի շրջանակներում Հայաստանը կառաջնորդի ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչներին: «Ես առաջարկում եմ, որ մենք դիմադրենք ցեղասպանությունների կրկնությանը։ Այդ համաշխարհային կազմակերպությունը, եթե աշխատի Հայաստանի գլխավորությամբ, կհամախմբի միջազգային դիրքորոշումը ցեղասպանության ժխտման դեմ, կօգնի ցեղասպանություն վերապրած բոլոր ազգերին։ Ես Հայաստանին կառաջարկեի գլխավորել այդ արշավը, որի նպատակը մարդկային կյանքի սրբության եւ անձեռնմխելիության քարոզչությունն է լինելու»,- ասաց ցեղասպանագետը։ 

«Ժամանակակից Թուրքիան պատասխանատու է իր նախորդի համար, որը Ցեղասպանություն է իրականացրել: Բոլոր գիտնականները համաձայն են՝ Թուրքիան նույն պետությունն է, ինչ Օսմանյան կայսրությունը։ Դա ենթադրում է իրավունքների եւ պարտականությունների համակցություն։ Նախադեպային իրավունքը վկայում է, որ պետք է պատասխանատվություն լինի նախորդ հանցագործությունների համար, նույնիսկ եթե այդ գործողությունները կատարել է Օսմանյան կայսրությունը»,- հայտարարեց կանադացի ցեղասպանագետ-փորձագետ Պատրիկ Դանբերին:

Ելույթ ունեցավ նաեւ թուրք պրոֆեսոր Չենգիզ Աքթարը: Նա հայտարարեց, որ Թուրքիայում մինչ օրս ցեղասպանություն բառն արտասանելը նշանակում է հանցանք գործել՝ ըստ Թուրքիայի սահմանադրության 305 հոդվածի:

Ֆորումի ընթացքում մեզ հաջողվեց զրուցել ԱՄՆ եկեղեցական խորհրդի նախագահ Ջիմ Ուինքլերի հետ:

- Պարոն Ուինքլեր, թեեւ այսօր պարզվեց, որ ԱՄՆ-ն Գալիպոլիի  միջոցառումներին պատվիրակություն չի ուղարկելու, բայց նաեւ պարզվեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը չի օգտագործելու, բացի այդ՝ նրա անունից Հայաստանի միջոցառումներին ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ երկրի գլխավոր գանձապետի գլխավորած պատվիրակությունն է մասնակցելու, ի՞նչ մեսիջ է դա եւ ինչո՞ւ է Օբաման խուսափում այդ բառն օգտագործելուց:

- Ես կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում  նախագահ Օբամային՝ չօգտագործել «ցեղասպանություն» բառը, որովհետեւ կարծում է, որ դա կվնասի ԱՄՆ ազգային շահերին՝ Թուրքիայի կողմից եկող ճնշման պատճառով: Ես կարծում եմ, որ 100-ամյակը այն տարին է, որ կարող ենք ճնշում գործադրել նախագահի եւ ԱՄՆ Կոնգրեսի վրա, որ նրանք, ի վերջո, ճանաչեն հայերի ցեղասպանությունը: Մենք՝ ժողովուրդը եւ եկեղեցիները, պետք է ԱՄՆ կառավարությանը ասենք, որ արդեն ժամանակն է ճանաչել Ցեղասպանությունը: Բայց քաղաքական պատճառներով է, որ Օբաման չի օգտագործում այդ բառը:

- Դուք կարծում եք, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի՞ Ցեղասպանության բանաձեւը եւ կճանաչի՞ հայերի ցեղասպանությունը:

- Կոնգրեսը կարձագանքի ընտրողների՝ մարդկանց կողմից եկող ճնշմանը: Այսպիսով՝ եթե մենք ճնշում գործադրենք Կոնգրեսի վրա եւ ասենք, որ մեր կարծիքով՝ սա կարեւոր է, նրանք կանեն դա: Բայց եթե մարդիկ չեն բարձրաձայնում, հավանաբար, Կոնգրեսը չի անի դա:

- Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Հռոմի պապի պատարագից հետո մեկնեց ԱՄՆ, նրա կողմից ճնշում եղե՞լ է:

- Այո՛, ես կարծում եմ, որ Թուրքիան ճնշում է գործադրում, որ Ցեղասպանությունը չճանաչվի: Այդպիսով, ամերիկյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները կոչ են անում Օբամային չճանաչել ցեղասպանությունը: Սա է իրական պատճառը, որ քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին հանգեցնում է այն մտքին, որ դա կվնասի ամերիկյան շահերին: Բայց ես ինքս չեմ կարծում, որ Ցեղասպանության ճանաչումը վնասում է ամերիկյան շահերին: Ես կարծում եմ, որ դա պատմության ճանաչում է եւ մի կարեւոր բան, որ պիտի անի մեր պետությունը՝ ճանաչել Ցեղասպանությունը, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի հայերի ցեղասպանության համար:

 

Զրուցեցինք նաեւ Լոնդոնի եկեղեցու եպիսկոպոս, Նորին գերազանցություն Ռիչարդ Չարթրեսի հետ: Մեզ հետ զրույցում նա հայտարարեց. «Այս համաժողովի ամենասկզբում ամենակարեւոր կետը, որին մենք հանգեցինք, այն էր, թե ինչպես ենք մենք իրացնում միջազգային պարտավորությունները. քրեական իրավունքի ոլորտը որեւէ զարգացում չի ապրել այս տեսանկյունից: Ցեղասպանության ճանաչումը մի շարժում է, որ պիտի լինի ամբողջ աշխարհում, աշխատանքի նոր ոճ պիտի բերվի այս հարցում: Բարոնուհի Քոքսը ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցը փորձում է պահել բրիտանացի խորհրդարանականների ուշադրության կենտրոնում, բայց դա չի դառնում ընդհանուր հարց, ինչի համար ես ցավում եմ, բայց դա ճշմարտություն է»:    

Թուրք պրոֆեսոր Չինգիզ Աքթարն էլ մեր զրույցում նշեց, որ Թուրքիայի իշխանությունները քանի որ գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է, որոշեցին աշխարհի ուշադրությունը շեղել դեպի Թուրքիա՝ Չանաքկալեի միջոցով: «Կարեւորը հասարակության մակարդակով գիտակցությունն է, այդ գիտակցությունը որ բարձրանա, անգամ հույս կարելի է ունենալ, որ պետությունն էլ կճանաչի Ցեղասպանությունը»,- ասաց Աքթարը:

 

Մեր հարցերին պատասխանեց նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստան ուղարկեց երկրի գլխավոր գանձապետին, նման պատվիրակությունը մեր աշխատանքի վատ արդյունքը չէ՞, ինչո՞վ է դա պայմանավորված:

-  Բացարձակ, ես համարում եմ, որ ամեն երկիր ինքն է ընտրում, թե ինչ մակարդակով ներկայացված լինի: Մենք, որպես հյուրընկալող երկիր, ցանկացած պատվիրակության վերաբերվելու ենք պետական մակարդակով: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ ընդգծեց, որ դա նախագահական պատվիրակություն է, անձամբ իրեն ներկայացնող պատվիրակություն է, եւ մենք հյուրերի մեջ ունենք, օրինակ, առողջապահության նախարար, որը ներկայացնում է ԱՄԷ-ն կամ ունենք էմիգրացիայի հարցերի նախարար, որ ներկայացնում է Կանադան: Դա ընդունված պրակտիկա է:

- Նաեւ պարզվեց, որ Օբաման «ցեղասպանություն» բառն ընդհանրապես չի օգտագործելու:

- Բայց դա իր քաղաքական ընտրությունն է: Նա դա խոստացել էր իր ամերիկահայ ընտրողներին:

- Այստեղ անմոռուկներով շարֆեր են վաճառվում, բավական թանկ, ինչո՞ւ այսպիսի գներով, բիզնես տարրեր կան այստեղ, նորմա՞լ է դա: 

- Ոչ մի բիզնես տարր դրա մեջ չկա, կա հուշանվերային արտադրանք, որը այստեղ տեղադրված է եւ վաճառվում է ոչ թե շատ թանկ, այլ հուշանվերային միջազգային գներից բավական ավելի մատչելի, կարծեմ՝ բավականին ընդարձակ ձեւով դրանք նաեւ որպես նվեր է բաժանվում ֆորումի մեր բոլոր մասնակիցներին: Այդ գումարը պիտի գնա միջոցառումների հիմնադրամ, դա շատ տարածված պրակտիկա է:   

Հ.Գ. Ֆորումի մասնակիցներին երեկ ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինի ուղերձը տեղադրված է  նաեւ Կրեմլի պաշտոնական կայքում:

Տպել
2856 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին