Թուրք կուսակցապետը` Հայաստանում

24/04/2015 schedule20:00

Թուրքիայի իշխանությունները երեկ էլ շարունակում էին նյարդային հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին:

Մասնավորապես, ըստ BBC-ի, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է, թե նրանք, ովքեր աշխատում են վերստին բացել 100 տարի առաջ վերապրած ցավերի փակված վերքերը, մարդկության դեմ հանցանք են գործում եւ Թուրքիան մերժում է իր երկրի դեմ ուղղված զրպարտանքները: Նույն նիստում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ասել է, թե այս օրերին Թուրքիան դարձել է հայկական սփյուռքի եւ նրա հետեւում կանգնած ուժերի ծավալած՝ Թուրքիային զրպարտելու եւ վատաբանելու արշավի զոհը, այնինչ՝ 1915թ.-ին հայկական զինված ջոկատները սպանել են երկրի հազարավոր քաղաքացիների:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նախօրեին հայտարարել է, թե ապրիլի 24-ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն, խոսելու են եւ վիրավորանքներ են հնչեցնելու Թուրքիայի հասցեին, սակայն Թուրքիայի օրակարգում Հայաստանը չկա:

Այդուհանդերձ, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին եւ ապրիլքսանչորսյան միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Թուրքիայից ՀՀ են ժամանել մի քանի գործիչներ: Թուրքիայի Կանաչների միության նախագահ Սոմնեզ Նասին ՀՀ-ում է առաջին անգամ: Ապրիլի 25-ին նա Երեւանում հանդես է գալու մամուլի ասուլիսով: Երեկ նա պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Նասի, մենք գիտենք, որ Թուրքիայում ցեղասպանություն բառն արտասանելու համար քրեական պատիժ է սահմանված, դուք Թուրքիայում որեւէ խնդիր չե՞ք ունենալու վերադարձից հետո եւ ընդհանրապես՝ մինչ այժմ խնդիր չե՞ք ունեցել, որովհետեւ հայտնի է ձեր կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին:

- Իհարկե, հիմնականում Թուրքիայում պրոբլեմ կա Հայոց ցեղասպանության հետ կապված, բայց մենք համարում ենք, որ ցեղասպանություն եղել է եւ պատրաստ ենք քննարկումներ անել հարաբերությունների կարգավորման համար: Կա մի կոչ, որ ասում ենք՝ մենք բոլորս հայեր ենք եւ ընդունում ենք, որ եղել է ցեղասպանություն, դա պատմական փաստ է, եղել է բազմամշակույթ ազգ, փորձել են բոլորին դարձնել համասեռ, դրա հետեւանքով ստեղծվել է այս իրավիճակը:

- Թուրքիայի հասարակության քանի՞ տոկոսն է տեղյակ հայերի ցեղասպանության մասին, գիտենք, որ ձեր դասագրքերում պատմությունը լրիվ այլ կերպ է ներկայացվում:

- Հիմնականում չեմ կարող ասել՝ ինչ տեղեկացվածություն կա հասարակության մեջ, ինչ քանակի, բայց կարող ենք տեսնել, որ Հռոմի պապի ելույթից հետո եւ նրա ճանաչումից հետո փոփոխություն եղել է, որոշակի արգելքներ հաղթահարվել են: Ամեն դեպքում, մոտ 10 տոկոսով ավելացել է: Կարող եմ նշել, որ հասարակության մեջ կան մարդիկ, եւ հասարակության որոշ մասը, իրոք, ընդունում է Ցեղասպանությունը, բայց շատ վախ կա դա արտահայտելու եւ բացահայտ ասելու, որ իրենք ճանաչում են Ցեղասպանությունը, քանի որ կա տերիտորիայի, տարածքների խնդիր: Բայց կարծում եմ, որ պահանջատիրության, հողային հարցը երկրորդական հարց է, հետագայի հարց է, այսօր կարեւոր է, որ խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Հայերը հնագույն ժողովուրդ են Թուրքիայում, եւ նրանց ճակատագիրը կապված է այդ հողի հետ:

- Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան երբեւէ կարող է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

- Այս կառավարության համար երկար ժամանակ կպահանջվի, բայց ապագա կառավարությունների դեպքում կարող է: Մոտ ապագայում հասարակության կողմից դա կարող է ընդունվել: Թուրքիան հիմա մի ժամանակաշրջան է ապրում, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում հասարակության մեջ, պայքար է ընթանում մշակութային առումով իր պատմության հետ առերեսվելու համար: Երկար տարիներ Օսմանյան կայսրությունում հայեր են ապրել եւ ցեղասպանության են ենթարկվել, բայց Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Թուրքիան պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի հայերից: Մենք դրա համար այստեղ ենք եկել, Թուրքիան ստիպված է ճանաչել Ցեղասպանությունը:

- Տեղեկություններ կային, որ Կանաչների շարժման ներկայացուցիչները պատրաստվում էին չարթերային թռիչքով գալ Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին, բայց թռիչքը չեղարկվել է Թուրքիայի կողմից, տեղյա՞կ եք դրանից եւ պատճառը ո՞րն է:

- Այո՛, դա ճիշտ է, բայց տեխնիկական խնդիրների պատճառով է չեղարկվել. նրանք ցանկանում էին ապրիլի 24-ին գալ եւ նույն օրը վերադառնալ, որովհետեւ Ստամբուլում նույնպես ինչ-որ միջոցառումներ ունեին: Բայց չի ստացվել եւ դրա հետ կապված՝ չեղյալ է հայտարարվել:

- Հայաստանի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին, բայց մեր ստորագրությունը դեռ մնում է, Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, մենք էլ կվավերացնենք, կարծում եք՝ Թուրքիան կվավերացնի՞ դրանք, ու ի վերջո՝ սահմանը կբացվի եւ հաշտեցում կլինի՞, թե ոչ:

- Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց Ղարաբաղի հետ կապված: Թուրքիան պետք է ավելի խաղաղասեր արտաքին քաղաքականություն վարի: Եթե ցանկություն ունենա դա անելու, կարող են հասարակությանը համոզել: Աբսուրդ է, որ մենք կարողանում ենք ինքնաթիռով հատել օդային սահմանը եւ գալ Հայաստան, բայց բուն սահմանը բաց չէ: Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատել, որպեսզի սահմանները բացվեն առանց որեւէ նախապայմանների:

- Ի՞նչ տպավորություն ստացաք Հայաստանից:

- Շատ լավ:

 

Կանաչների միության նախագահի հետ Հայաստան է այցելել նաեւ նույն կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը: Նա, սակայն, առաջին անգամ չէ ՀՀ-ում, 2014-ի ապրիլի 24-ին էլ է եղել Ծիծեռնակաբերդում: Ուրասի հետ նույնպես զրուցեցինք:

- Պարոն Ուրաս, մենք տեղյակ եք, որ դուք բավական մտերիմ եք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, պաշտոնական հայտարարություններից դուրս, անձնապես՝ նա ի՞նչ է մտածում Հայոց ցեղասպանության մասին, եւ դուք ինչ-որ խորհուրդներ տալի՞ս եք նրան:

- Այդ մասին երբեմն-երբեմն խոսում ենք, նա պրագմատիկ քաղաքական գործիչ է, ընտրություններից հետո միգուցե... Դուք ուշադրություն դարձրեք ոչ թե խոսքերին, այլ գործողություններին:

- Ի՞նչ գործողություններ նկատի ունեք, ի՞նչ կարող է լինել:

- Իմ կարծիքով, ապրիլի 24-ին նա միգուցե ինչ-որ գործողությունների գնա, ես մեղադրել եմ Էրդողանին եւ դրա համար պատժի եմ ենթարկվել, որը չեմ մեկնաբանի:

Ուրասն ու Նասին Ստամբուլ կմեկնեն ապրիլի 26-ին:

Տպել
2774 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին