Թու՞րք ես. բարով ես եկել

25/04/2015 schedule13:40

Երեկ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հայաստան ժամանած 4 երկրների նախագահների եւ բազմաթիվ երկրներից ժամանած հյուրերի ներկայությամբ, սկսվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունը:

Ձեռնարկված էին անվտանգության աննախադեպ միջոցառումներ: Շատ լրագրողներ, այդ թվում՝ արտասահմանցի, ովքեր առավոտյան ժամը 7-ին հատուկ ավտոբուսներով չէին բարձրացել հուշահամալիրի հարեւանությամբ կառուցված մամուլի կենտրոն, բախվեցին պետական պահպանության աշխատակիցների «պատին»: Նրանց մեջ էին նաեւ Թուրքիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից ժամանած մի խումբ լրագրողներ, որ ստիպված նստեցին գետնին՝ սպասելով առաջ շարժվելու թույլտվության: Այդ ընթացքում ժամանեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Սպասող լրագրողները մոտեցան նրան, եւ Ազնավուրի ու թուրքական «Հյուրիեթի» լրագրողի միջեւ շատ կարճ եւ ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ: Նրանք խոսում էին անգլերեն:     

«Հյուրիեթ» - Մաեստրո, ես Թուրքիայից եմ:

Ազնավուր - Հա՞յ ես, թե՞ թուրք:

«Հյուրիեթ» - Թուրք եմ: Դա պրոբլե՞մ է:

Ազնավուր - Դա պրոբլեմ չէ, ես թուրք ժողովրդի հետ պրոբլեմ չունեմ, իմ պրոբլեմը Անկարայի հետ է:

«Հյուրիեթ» - Ես գիտեմ, որ մեր ժողովուրդները խնդիր չունեն, դրա համար եմ ես այստեղ:

Ազնավուր - Բարով ես եկել:

«Հյուրիեթ» - Շնորհակալ եմ:

Ազնավուր - Էլի հետ կգաս:

«Հյուրիեթ» - Կգամ: Շնորհակալություն:

Ազնավուր - Ֆրանսերեն չե՞ս խոսում:

«Հյուրիեթ» - Հասկանում եմ, բայց ինքս չեմ խոսում:

Շանսոնյեն լրագրողների հարցերին չպատասխանեց եւ որդու հետ քայլեց դեպի հուշահամալիր:

Ի վերջո, հրահանգ եկավ՝ բոլոր լրագրողներին ներս թողնել: Մոտիկից, սակայն, արարողությունը լուսաբանելու հնարավորություն չտրվեց: Բազմաթիվ երկրներից ժամանած լրագրողներ եւ օպերատորներ մեկուսացված էին ժամանակավոր մամուլի կենտրոնում եւ ստիպված էին միջոցառմանը հետեւել էկրաններից: Տեխնիկան, ինչպես միշտ, դավաճանեց: Տարբեր լեզուներով թարգմանության համակարգը, բառիս բուն իմաստով, համը հանեց: Մինչ արտասահմանցի լրագրողները փորձում էին գտնել, թե իրենց անհրաժեշտ լեզվով թարգմանությունը հատուկ սարքերով որ ալիքով է, Սերժ Սարգսյանի ելույթն ավարտվեց: Անգլերեն թարգմանությունն այդ պահին ընդհանրապես չկար, իսկ ֆրանսերենն ու ռուսերենը մի ալիքի վրա էին: Ռուս լրագրողուհիներից մեկը սկսեց հայհոյել, իսկ անգլերեն թարգմանությունը փնտրողները հուսահատ մի կողմ դրեցին սարքերը: Ընթացքում, սակայն, թարգմանության հարցը մասամբ կարգավորվեց, թեեւ յուրաքանչյուր նախագահի ելույթից հետո ալիքները խառնվում էին, եւ հյուրերը ստիպված էին լինում կրկին կարգավորել սարքերը:

Բուն արարողությունը 

Բուն արարողությունը իսկապես տպավորիչ էր: Տիգրան Հեքեքյանի երգչախմբի փոքրիկ երգիչները, նախագահների ձեռքից բռնած, նրանց ուղեկցում էին անմոռուկի տեսքով ծաղկեպսակի մոտ, որտեղ նրանք մի-մի վարդ էին տեղադրում ծաղկեպսակի մեջ: Հայաստանի փոքրիկ երգիչները կատարեցին ՀՀ օրհներգը: Հայտնի սոպրանո, ծնունդով ուկրաինուհի, Բելառուսի վաստակավոր արտիստուհի Մարինա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյտարաջյան) հայերենով կատարեց «Կռունկը»:

Տպավորիչ էին նաեւ նախագահների ելույթները: Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը հարց էր տալիս՝ արդյո՞ք մենք բարոյական իրավունք ունենք մեկ դար առաջ զոհված հայերին չհիշելու, արդյո՞ք մենք բարոյական իրավունք ունենք թույլ տալու, որ անցյալի ցնցող փաստերը մոռացության մատնվեն: Հետո հայտարարեց, թե՝ չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար: «Այս դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, եւ նույնիսկ ջարդերի ու ցեղասպանությունների զոհերը ներկայացվում են որպես ոճրագործներ, ինչպե՞ս կարող ենք մենք՝ սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, որ զանգվածային կորուստներ ենք կրել վերջին շրջանի բոլոր պատերազմներում, այսօր այստեղ չլինել եւ ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը»,- ասաց Նիկոլիչը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ում երկիրը առաջիններից մեկն է ճանաչել Ցեղասպանությունը, հայտարարեց, թե ժամանակն է, որ պատմական փաստերը ճանաչվեն, դա կարեւոր է նաեւ հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորման համար: «Մենք այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը իր ուժով կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների կյանքի գնով։ Մեծ եղեռնը հիշելը շատ կարեւոր է, եւ ողջ մարդկությունն է կրում այդ պարտավորությունը։ Մենք հիշում ենք ու պահանջում»,- ասաց Կիպրոսի նախագահը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ցեղասպանության հետ կապված Թուրքիայում արդեն շատ կարեւոր խոսքեր են հնչել, բայց մենք այդ երկրից այլ՝ հայ ժողովրդի ցավը կիսող բառեր ենք սպասում: Նա ասաց, որ Ֆրանսիան երբեք չի մոռանա այն, ինչ վերապրել է հայ ժողովուրդը: Օլանդը նշեց, որ շատ ֆրանսահայեր, ինչպիսին է Շառլ Ազնավուրը, մեր ընդհանուր հպարտությունն են: Ըստ նրա, Ցեղասպանությունը հիշելը չի նշանակում դատավարություն սկսել, դա նշանակում է հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, որպեսզի այլեւս երբեք այդ ողբերգությունը չկրկնվի: Ասաց, որ Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները բաց լինեն, նշեց ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: «Մենք խաղաղության կոչ ենք անում, եւ ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը՝ որպես խաղաղության ակտ»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ 1915թ. իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընդունվեցին որպես սեփական ցավ: «Մենք անկեղծորեն ապրումակցում ենք հայ ժողովրդին, որը վերապրել է մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը»,- ասաց Պուտինը։ Նա նշեց, որ ապրիլի 24-ին ՌԴ հարյուրավոր քաղաքներում ավելի քան 2000 հիշատակի միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցելու են ոչ միայն ՌԴ հայ համայնքի անդամներ, որոնց թիվը հասնում է գրեթե 3 միլիոնի, այլեւ այլ ազգերի ներկայացուցիչներ: «Մենք ձեզ հետ ենք»,- հայտարարեց Պուտինը: Ի դեպ, նա իր ողջ ելույթի ընթացքում «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, թեեւ օրերս երեւանյան ֆորումին հղած իր ուղերձում մի քանի անգամ հիշատակել էր այդ բառը:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ՝ նշելով, որ պարտավոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկությունը մեկ անգամ եւս կդավաճանի իր տված «այլեւս երբեք» խոստմանը: Նա հիշեց տարիներ առաջ Դեր Զորի սուրբ Նահատակաց եկեղեցում ասած իր խոսքերը. «Մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ: Մեզ այլեւս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետեւ մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու եւ արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ եւ՛ մեր, եւ՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին»: Հիշեցրեց, որ անցյալ տարի այս եկեղեցին, ուր ամփոփված էին հայերի մասունքները, պայթեցվեց: «Մեր զոհերի մասունքներն ու ոսկորներն անգամ մինչեւ այսօր ոմանց հանգիստ չեն տալիս: Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաեւ այստե՛ղ է խնդրի արդիականությունը»,- ասաց Սարգսյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Տպել
4157 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին