ՀՅԴ-ն դարձավ երկրորդ ուժը Լեռնային Ղարաբաղում

05/05/2015 schedule12:29

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժերից ԱԺ են անցել 5-ը: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը պահպանել է առաջատարի իր դիրքերը, իսկ ՀՅԴ-ն մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով վերցրած տեղերով առաջ է անցել ԼՂՀ վարչապետ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունից եւ հիմա, փաստորեն, Արցախում 2-րդ քաղաքական ուժն է: Այսպիսով, համամասնական ընտրակարգով արձանագրվել է հետեւյալ պատկերը.

«Ազատ հայրենիք» - 47.35 % (32 հազար 632 ձայն)

ՀՅԴ - 18.81 % (12 հազար 965 ձայն)

ԱԺԿ - 19.01 % (13 հազար 105 ձայն)

«Շարժում-88» - 6.93 % (4 հազար 777 ձայն)

«Ազգային վերածնունդ» - 5.38 % (3 հազար 709 ձայն)

Կոմկուս - 1.65 % (1136 ձայն)

«Խաղաղություն եւ զարգացում» - 0.86 % (591 ձայն)

Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի, ընտրողների մասնակցությունը եղել է 70 տոկոս (72 299 հոգի): Մեծամասնական ընտրակարգով եւս՝ վարչապետի կուսակցությունը ամենամեծ թվով տեղերն է վերցրել: Հաղթողների ցանկը հետեւյալն է՝

թիվ 1 ԸՏ - Մելքումյան Դավիթ - ԱԺԿ

թիվ 2 ԸՏ - Առուստամյան Արսեն - անկուս.

թիվ 3 ԸՏ - Մխիթարյան Արզիկ - «Ազատ հայրենիք»

թիվ 4 ԸՏ -  Բալայան Վահրամ - ՀՅԴ

թիվ 5 ԸՏ - Բալասանյան Վիտալի -  «Շարժում- 88»

թիվԸՏ - Ավանեսյան Իվան - «Ազատ հայրենիք»

թիվ 7 ԸՏ -  Հարությունյան Սերգեյ - «Ազատ հայրենիք»

թիվ 8 ԸՏ - Դավիթ Իշխանյան - ՀՅԴ

թիվ 9 ԸՏ -  Թովմասյան Արթուր - «Ազատ հայրենիք»

թիվ 10 ԸՏ - Հովհաննիսյան Լեոնիկ - ՀՅԴ

թիվ 11 ԸՏ -  Ծատրյան Արմո -  ԱԺԿ

Այսպիսով՝ Արցախի ընդդիմությունը նոր ԱԺ-ում կունենա 3 կամ 4 պատգամավոր: «Ազգային վերածնունդը» ներկայացված կլինի 1 պատգամավորով (ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյան): «Շարժում-88»-ը՝ 2 կամ 3: Այս պահին միանշանակ է, որ մեծամասնականով ԱԺ է անցել գեներալ Վիտալի Բալասանյանը, եւ՝ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը, ով ցուցակի 2-րդ համարն էր, Բալասանյանից հետո: ՀՅԴ-ն 7 պատգամավոր կունենա՝ 3 մեծամասնական եւ 4 համամասնական: 33 պատգամավորից կազմված խորհրդարանի մնացած տեղերը կբաժանեն «Ազատ հայրենիքն» ու ԱԺԿ-ն:

Ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդները դրանք գնահատեցին կատարյալ, թափանցիկ եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Այդ մասին երեկ հայտարարեց ընտրությունները դիտարկած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը: Միջազգային մոտ 100 հոգանոց դիտորդական խմբում եղել են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Բելգիայից, Էստոնիայից, Հունգարիայից եւ այլն: 

Մի շարք երկրներ, սակայն, երեկ հանդես եկան պաշտոնական հայտարարություններով՝ նշելով, թե չեն ճանաչում Արցախի ընտրությունները: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի, Չեխիայի, Ուկրաինայի, անգամ՝ մեր հարեւան Վրաստանի եւ մի շարք այլ երկրների մասին է: «Ուկրաինան չի ճանաչում այսպես ասած խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում, եւ համարում է դրանք անօրինական: Ադրբեջանի գրավյալ տարածքներում այս «ընտրությունների» արդյունքները չեն կարող ունենալ իրավական հետեւանքներ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում: Մոտավորապես նույն բովանդակությունն ունեն նաեւ վերոնշյալ մյուս երկրների ԱԳՆ-ների հայտարարությունները: Փոխարենը՝ Ռուսաստանի եւ ԼՂՀ ընտրությունները դիտարկած մյուս երկրների դիտորդները երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի ընտրությունները: Մասնավորապես՝ ՌԴ դիտորդների հայտարարության մեջ ասվում է. «Արձանագրելով անցած ընտրությունների կարեւորությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ եւ քաղաքակիրթ լուծման նպատակով ընթացող բանակցային գործընթացի կոնտեքստում, առաքելությունը ջանալու է տեղեկացնել միջազգային հանրությանը իր աշխատանքի եւ ընտրությունների արդյունքների մասին: Առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին՝ կոչ անելով նկատի ունենալ այս արդյունքները եւ քայլեր ձեռնարկել՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչելու համար»: Ավելին՝ ինչպես գրում է ռուսական newsru.org-ը, դիտորդական խմբի ղեկավար, «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Վիկտոր Շեյնիսը հայտարարել է. «Ես շատ կցանկանայի, որ այդպիսի թափանցիկ, դեմոկրատական ընտրություններ տեղի ունենային նաեւ իմ հայրենիքում»:   

Իրենք՝ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, մեծ հաշվով, եւս գոհ են արդյունքներից, թեեւ՝ ոմանց ակնկալիքները ավելին էին: Ի դեպ, այս ընտրությունները ոչ միայն կարեւոր են նրանով, որ առաջին անգամ ԼՂՀ-ն պրոֆեսիոնալ խորհրդարան է ունենալու, այլ նաեւ նրանով, որ այդ ԱԺ-ն 2017-ին կարող է ընտրել ԼՂՀ հաջորդ նախագահին: Բանն այն է, որ դեռ քարոզարշավից առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել էր Արցախում սահմանադրական հանրաքվե անելու եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին: Հիմա վարչապետի կուսակցությունը մեծամասնություն է, ՀՅԴ-ն, որի տեսակետը սույն հարցի շուրջ հայտնի է, դարձել է 2-րդ ուժը, եւ փոփոխություններ անելու դեպքում որեւէ դժվարության, թերեւս, չի հանդիպի: «Ազատ հայրենիքի» փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՅԴ ԼՂՀ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը երեկ մեզ հետ զրույցում ասացին, որ քննարկումներ եւ վերջնական որոշում սույն հարցով դեռ չկա: «Հիմա ես ոչ մի տեղեկություն չունեմ: 2 համակարգերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: ՀՀ-ում եթե խորհրդարանականի անցան, նպատակահարմար է, որ Արցախում էլ նույնը լինի»,- ասաց Թովմասյանը:

Տպել
3686 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ