Հակոբ Հակոբյանն իր ձերբակալությունը ֆիլմի հետ չի կապում

06/05/2015 schedule10:53

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մայիսի 4-ի ուշ երեկոյան ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ Հակոբյանը կալանավորվել էր հարկային պարտավորությունները չկատարելու եւ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար: Երեկ Հակոբ Հակոբյանը պատասխանեց մեր մի քանի հարցերի:

- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս ստացվեց, որ ձեզ ազատ արձակեցին:

- Մայիսի 4-ի առավոտյան պետությանը մուծել ենք 169 միլիոն դրամ, որից հետո իմ խափանման միջոց կալանքը փոխվել է եւ ես ազատ եմ արձակվել: Իրականում՝ ստուգումներ են կատարվել իմ ձեռնարկություններից մեկում: Իմ հաշվապահը օրենքը սխալ էր հասկացել, եւ 3 տարի շարունակ, իր սխալի հետեւանքով, հաշվետվություն տալու ընթացքում հարկեր էին առաջացել: Ես այդ սխալի մասին չեմ իմացել, մտածել եմ, որ ամեն ինչ նորմալ է, սակայն երբ ստուգումները եղան, պարզվեց այն, ինչ պարզվեց:

- Իսկ հնարավո՞ր է հետագայում ձեր հաշվապահը գործում ներգրավվի որպես մեղադրյալ:

- Ես թույլ չեմ տա, քանի որ սեփականատերը ես եմ: Ես առաջին օրվանից ասել եմ՝ եթե կապացուցվի, որ իմ ձեռնարկության կողմից որեւիցե սխալ հաշվարկ, սխալ չարաշահում լինի, ես պատրաստ եմ վճարելու, մենք չենք խուսափել, ոչ էլ կգցենք ուրիշի վրա:

- Պարոն Հակոբյան, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ձեր ձերբակալումը կապված է Ցեղասպանության մասին ձեր հանրահայտ «Հիշողություն» ֆիլմի պրեմիերայի հետ:

- Իմ ձերբակալումը ֆիլմի հետ չեմ կապում: Ես եմ արգելել, որ ֆիլմի պրեմիերա լինի: Ինձ ձերբակալեցին ապրիլի 2-ին, իսկ պրեմիերան 10-ին էր, ես մտածեցի, որ չեմ կարող անձամբ մասնակցել եւ դրանից հետո էլ գովազդի կարիք կունենանք, ես չգտա մարդ, որ կարող էր անել այն, ինչ ես կանեի, ուստի՝ ասացի, որ պրեմիերան չլինի, մինչեւ վերջացնենք այս խնդիրները:

- Հիմա, քանի որ ազատության մեջ եք, ե՞րբ եք նախատեսում անցկացնել ֆիլմի պրեմիերան:

- Տեսնենք: Դեռ ընդամենը ժամեր են, որ ես ազատ եմ, հիմա ընդհանուր ուսումնասիրենք մեր վիճակը, հետո կտեսնենք ինչ ենք անում:

- Ձեր փաստաբանը նշում է, որ առողջական խնդիրներ ունեք, ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Ես այժմ գտնվում եմ հիվանդանոցում՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Բժիշկները կասեն, եթե պետք է բուժեն, թող բուժեն, եթե վիրահատեն…

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
800 դիտում

Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը

Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար

Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում

Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան

ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան

Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն

Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա

3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան

Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա

ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են

Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան

Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ

Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր

Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին

Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին

Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը

Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն

System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին

Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան

System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP

Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է

Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն

Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար

Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է

Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն