Ջավախահայերի հարցը չի լուծվում

13/05/2015 schedule21:18

Ջավախահայերի շրջանում անորոշ ու լարված իրավիճակը շարունակվում է. տարեսկզբից նրանք արդեն մի քանի բողոքի ցույցեր են անցկացրել՝ կապված Վրաստանի նոր միգրացիոն քաղաքականության հետ, որի պատճառով շուրջ 30 հազար ջավախահայեր 2014-ի դեկտեմբերի 1-ից հետո զրկվել կամ ինքնակամ հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից:

Հայ-վրացական վերջին սկանդալից հետո ջավախահայերի խնդրի լուծումն ավելի հեռու է թվում: Խոսքն անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում կիրառվող միգրացիոն նոր օրենսդրության մասին է, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում՝ ջավախահայերը, 90 օրից ավելի Վրաստանի տարածքում ապրելու համար պետք է վիզա ունենան եւ իրենց սեփական տներում ապրելու համար 3 ամիսը մեկ երկարացնեն ժամկետային այդ վիզաները: Ժամկետները խախտելու դեպքում նրանք տուգանվում են 180 լարիով (մոտ 40 հազար դրամ): Քանի որ Վրաստանում երկքաղաքացիություն չկա, մեծ թվով ջավախահայեր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ժամանակին ՌԴ կամ ՀՀ անձնագրեր են ստացել: Հենց նրանք էլ հիմա մեխանիկորեն զրկվում կամ ինքնակամ հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից, արդյունքում՝ հայաթափելով Ջավախքը: Անցյալ տարեվերջին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, իսկ այնուհետեւ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վրաստան կատարած այցերից հետո հայկական կողմին ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ տրվեցին, որ խնդրին հրատապ լուծում կտրվի: Վրաստանի խորհրդարանից մեզ փոխանցել էին, որ գարնանային նստաշրջանում իրենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան: Փոխարենը, սակայն, պայթեց հայ-վրացական հերթական սկանդալը: Նախ՝ Վրաստանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին բավական ցածր մակարդակով պատվիրակություն ուղարկեց Հայաստան, հետո պաշտոնապես հայտարարեց, թե չի ճանաչում մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդունեց Վրաստանից անջատված Հարավային Օսիայի ԱԺ նախագահ Անատոլի Բիբիլովին: Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կանչվել էր Վրաստանի ԱԳՆ՝ բացատրություն տալու, իսկ Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ իր բողոքը հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանից անջատված ինքնահռչակ Հրվ. Օսիայի ԱԺ նախագահին, ինչը, ըստ Վրաստանի ԱԳՆ-ի, հակասում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների ավանդական բարեկամական ոգուն՝ վնասելով երկկողմ հարաբերություններին: Հայկական կողմը մի քանի օր շարունակ ստիպված էր պարզաբանումներ տալ՝ փորձելով հարթել տեղի ունեցածը, թեեւ բոլորին էլ պարզ էր, թե ինչն ինչոց է:

Երեկ մեզ հաջողվեց ճշտել, որ Վրաստանի խորհրդարանում ջավախահայերի խնդրի վերաբերյալ որեւէ օրինագիծ շրջանառության մեջ չկա: Ջավախահայերի շրջանում բարձրացած բողոքի մեծ ալիքը իջեցնելու նպատակով Վրաստանի խորհրդարանի՝ Ջավախքից ընտրված հայ պատգամավորները փորձում են իրենց կապերի եւ անմիջական միջամտության շնորհիվ անհատական լուծումներ տալ հարցին: Բայց դա, բնականաբար, բավարար չէ, քանի որ Վրաստանում 300 հազար հայ է ապրում, որոնցից 30 հազարը, ինչպես նշեցինք, վերջին կես տարվա ընթացքում արդեն զրկվել կամ ինքնակամ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից: Մեր հարցերին երեկ պատասխանել է ՀՀ ԱԺ ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

- Պարոն Թորոսյան, Վրաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոստացել էին, որ կլուծեն ջավախահայերի խնդիրը, միջանկյալ ինչ-որ լուծումներ էին նախաձեռնել, բայց կարծես թե հարցը լուծում չի ստանում, դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում այդ խնդրի շուրջ:

- Դա երկու պետությունների կառավարությունների քննարկման խնդիր է, հարցը նաեւ ԱԺ հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում է, եւ բոլորը աշխատում են այդ ուղղությամբ:

- Բայց արդեն մի քանի ամիս է աշխատում են, այնինչ մարդիկ լուրջ խնդիրներ ունեն, կարո՞ղ եք ասել՝ ինչ փուլում է գործընթացը, ո՞ւր են հասել:

- Ամբողջ խնդիրն այն է, որ Վրաստանն առաջնորդվում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումով ստանձնած պարտավորություններով, ու այդ պարտավորությունները հստակ պահանջում են ԵՄ նորմերով վիզային ռեժիմ ընդունել, եւ այս առումով՝ Վրաստանը որոշակի խնդիրների առաջ է կանգնում՝ կապված իր հարեւանների հետ՝ ՀՀ եւ ինչու չէ՝ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը, ինչպես նաեւ խորհրդարանական խումբը, փորձում են հարցին լուծում տալ, դա օրակարգային խնդիր է, բայց չեմ կարող ասել, թե ինչ փուլում է:

- Այնտեղի պատգամավորներն ասում էին, որ այս գարնանային նստաշրջանում խնդրին օրենսդրական լուծում կտրվի, տեղյա՞կ եք, հարցը այնտեղ բարձրացվե՞լ է, թե ոչ:

- Տեղյակ եմ խորհրդարանի տարբեր օղակներում քննարկումներից: Ես գիտեմ, որ այդ քննարկումները պարբերաբար տեղի են ունեցել, բայց չեմ կարող ասել՝ ուր են հասել:

- Իսկ թվային տվյալներ կա՞ն, թե այս ընթացքում քանի հայ է դուրս եկել Ջավախքից այդ խնդրի պատճառով:

- Ճիշտն ասած՝ թվային տվյալներ չունեմ, որոշակի թվով մարդիկ այդ խնդրի առաջ կանգնել են, բայց անհատական լուծումներ շատ են եղել: Ասենք, Վրաստանի խորհրդարանի պատգամավորների միջնորդությամբ կամ համապատասխան գերատեսչություններ դիմում ներկայացնելուց հետո, առանձին լուծումներ եղել են: Բայց այստեղ կարեւորն այն է, որ խնդրին վերջնական եւ անմիջական լուծում տրվի օրենքի տեսքով կամ կառավարության որոշման տեսքով: Դա է ամբողջ խնդիրը, թե չէ այդպես հաշվելով, յուրաքանչյուր մարդ տարբեր գերատեսչություններ դիմելով՝ հարցը չի լուծվի: Ուղղակի՝ անհատական լուծումների արդյունքում այս պահին բողոքի ալիք չի առաջանում:

Տպել
2265 դիտում

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ