Երևան
-1 °C
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը), ով Ցեղասպանության մասին նկարահանած իր ֆիլմի պրեմիերայից օրեր առաջ ձերբակալվեց, նոր ֆիլմ է պատրաստվում նկարահանել՝ «Գրիգոր Լուսավորիչ»: Երեկ, երբ հետաքրքրվում էինք հին ֆիլմի ճակատագրով, նա պատմեց նաեւ նորի մասին:
- Պարոն Հակոբյան, Ցեղասպանության մասին ձեր նկարահանած ֆիլմի ճակատագիրն ի՞նչ է լինելու:
- Ուսումնասիրման փուլում է, հանձնարարել եմ մասնագետներին, տեսնենք՝ հիմա՞ ցուցադրենք, աշնանը՞, թե՞ թողնենք 16 թ. ապրիլի 24-ին, առաջինը Հայաստանո՞ւմ ցույց տանք, թե՞ սկսենք Մոսկվայից:
- Ո՞վ է ուսումնասիրում:
- Մասնագետներ եմ վարձել, որովհետեւ նաեւ դրսում պետք է ցուցադրենք:
- Այսինքն՝ հնարավոր է սրբագրումներ անեք, հետո դրսում ցուցադրե՞ք:
- Չէ, ոնց կա, այդպես:
- Մտավախություն չունե՞ք, որ նորից կձերբակալվեք:
- Չէ, ֆիլմը ընդհանրապես կապ չունի:
- Հնարավո՞ր է, որ ընդհանրապես չցուցադրվի:
- Բացառված է: Ժամկետները պիտի հարմարեցնենք, որ ֆիլմը կայանա: Ուզում ենք այնպես ներկայացված լինի, որ շատ երկար ժամանակ գնա եւ շատ հանդիսատես լինի:
- Իսկ նոր ֆիլմ նկարելու ցանկություն չունե՞ք:
- Արդեն աշխատում ենք, Գրիգոր Լուսավորիչի մասին ֆիլմ ենք նկարահանելու, մասնագետներին հանձնարարել եմ, ամբողջությամբ ուսումնասիրում են Աստվածաշունչը, որովհետեւ հիմնական պատմությունները Աստվածաշնչից են:
- Դո՞ւք եք լինելու ռեժիսորն ու սցենարի հեղինակը:
- Հիմա ես չեմ կարող լինել, որովհետեւ հիմնականում օգտվելու ենք Աստվածաշնչից: 1 ժամ 50 րոպեանոց գեղարվեստական ֆիլմ է լինելու, պիտի կարողանանք ներկայացնել այն, ինչ ցանկանում ենք ներկայացնել Հայաստանի, Գրիգոր Լուսավորիչի, Տրդատ թագավորի, Աբգար թագավորի եւ Քրիստոսի մասին, Էջմիածնի եկեղեցիների:
- Մասնագետներին արդեն ընտրե՞լ եք:
- Մասնագետներն աշխատում են, բայց կարծում եմ՝ մի հատ էլ պիտի մրցույթ հայտարարենք, աստվածաբանների, հոգեբանների եւ հոգեւորականների խումբ ստեղծենք, տեսնենք՝ ինչ են ասում:
- Փաստորեն՝ ձեր նոր հոբբին է դարձել ֆիլմ նկարելը:
- Ես դեռ 10 տարի առաջ էի որոշել Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել: Երբ 90-ամյակի հետ կապված խաչքար տեղադրեցինք, այդ ժամանակ ասացի՝ չմեռնենք, սաղ մնանք, 100-ամյակի հետ կապված ֆիլմ նկարենք, քանի որ Հայաստանում որեւէ մեկը չէր նկարել: Եւ կարծես ստացվեց:
- Ու վարակիչ է դարձել, ոգեւորվել եք:
- Դրանք մնայուն արժեք են, իմացեք, սա մնայուն է լինելու, եւ երկրորդ ֆիլմը ընդհանրապես՝ ամբողջ աշխարհն է իմանալու: Մենք ցույց ենք տալու ամբողջ աշխարհին, թե հայերը երբ ընդունեցին պետական կրոն քրիստոնեությունը, ում ժամանակ եղավ, Քրիստոսին ոնց նկարեցին, Քրիստոսը ոնց սրբիչը կպցրեց երեսին, եւ այդ սրբիչը հանդիսանում է հայերի սեփականությունը: Հայերից շատ քչերը գիտեն այդ ամբողջ պատմությունը: Մենք այդ 1 ժամ 50 րոպեի ընթացքում հայ ազգին ամբողջ աշխարհին կներկայացնենք՝ ովքեր են, ինչ հավատք ունեն, օրինակ՝ Լուսավորիչը սրբերի դասին է, չէ՞, դասվել, բայց շատ-շատերը չգիտեն դրա ամբողջ պատմությունը՝ ոնց է 14 տարի մնացել Խոր Վիրապի փոսում, հետո՝ շատերը, ընդհուպ մինչեւ հոգեւորականներ ու մասնագետներ, չգիտեն, թե Խոր Վիրապի փոսը ինչից է առաջացել: Իսկ մենք գիտենք, որ պատմությունը առաջացել է Հայաստանից, Ադամն ու Եվան... այդ փոսը առաջացել է, երբ Եվան խնձորը կերավ: Աստված բարկացավ եւ այդ ծառը քոքահան արեց, եւ այդ քոքի տեղը առաջացավ այդ փոսը: Շատ քչերը գիտեն:
- Բայց որտե՞ղ է նման բան գրված:
- Աստվածաշունչը եթե բացեք, այնտեղ տարբեր հատվածներ կան, կետեր, կոնկրետ ամբողջը գրված է: Այսինքն՝ երբ ասում եք սցենար, արդեն այդ սցենարը կա: Պարզապես՝ մասնագետներին պետք է այդ ամբողջը հասկանալի ցուցադրել: Ավելի շատ՝ ես ֆինանսավորում ու կազմակերպում եմ: Ուզում ենք ներկայացնել՝ Քրիստոսի վերաբերմունքը հայերի հանդեպ ոնց է եղել, ինչից է առաջացել:
- Հաշվարկե՞լ եք ֆիլմի բյուջեն ինչքան կլինի:
- Հինգ անգամ ավելի շատ, քան Ցեղասպանության մասին ֆիլմը, որովհետեւ այստեղ պատմական շատ բաներ են, դրսից պիտի հրավիրենք մի քանի դերասանների, մնացած դերերը պետք է հիմնականում օպերայի եւ բալետի դերասանները խաղան, որովհետեւ ինքը պատմական լուրջ ֆիլմ է: Այդ կարգի, ոճի մարդիկ պետք է լինեն: Մենք Հայաստանում չենք տեսնում Տրդատ կամ Աբգար թագավոր կամ Գրիգոր Լուսավորիչ: Չենք տեսնում այն մարդիկ, որ կարող են: Իսկ դրսից չենք ուզում բերել, դարձնել արտասահմանյան ինչ-որ կինո: Մեծամասնությունը էլի հայեր կլինեն, բայց այն հայերը, որ օպերայի եւ բալետի դպրոցն են անցել, կենսագրություն ունեցող մարդիկ են:
- Իսկ նախորդ ֆիլմի բյուջեն որքա՞ն էր:
- Դե, չասեմ, քանի որ դա Ցեղասպանություն է, պետք չէ խոսենք գումարի մասին, թող լինի, դա մեր բոլորի ֆիլմն է: Հետո՝ եղել են մարդիկ, որ գումար չեն վերցրել:
- Նոր ֆիլմի դերասանների անուններ կարո՞ղ եք նշել:
- Դեռ պետք է ընտրենք: Հիմա սցենարի վրա աշխատում են, հանում են մարդկանց դեմքերը, հիմա կոնկրետ դրա վրա ենք աշխատում, կամարների չափը, մարդկանց բոյը, որպեսզի կարողանանք ընտրել թագուհուն, թագավորներին:
- Դրսից հրավիրվածների մասին եմ հարցնում:
- Դրսից, հիմնականում, մենք Քրիստոսի դերակատարին կհրավիրենք:
- Արդեն գիտե՞ք ում:
- Դե, տեսնենք, մասնագետները առաջարկություններ կանեն, տեսնենք՝ ով կհամաձայնի:
- Ինչո՞ւ եք ուզում հենց Քրիստոսին դրսից հրավիրել:
- Դե, լավ կլինի, որ ինքը հենց Երուսաղեմից լինի, որ մոտ լինենք պատմական իրականությանը: Իտալուհիները, կույսերը, որ մահացել են Էջմիածնում, կլինեն հենց իտալուհիներ: Իսկ մնացածը հայեր կլինեն: Դա շատ լուրջ բան է, վերաբերում է ամբողջ մի ազգի, կինոկատակերգություն չի, պետք է այդ պատմությունը ներկայացնենք աշխարհին: Ես կարծում եմ, որ աշխարհը այդ ֆիլմը նայելուց հետո կհասկանա հայերի դերը, հայերի տեղը, այնքա՜ն մարդիկ կան, որ Հայաստանի տեղը չգիտեն:
Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով
Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են
ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին
Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին
Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել
ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր
Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն
Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին
ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում
Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)
«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն
Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան
«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում
Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ
© 2019 Հայկական ժամանակ