Պալաչին նախազգուշացնում են

21/05/2015 schedule15:37

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, երեկ իշխանությունների կողմից հերթական նախազգուշացումն է ստացել:

Երեկ կեսօրին ոստիկանները Աբովյանում շրջափակել են Հարությունյանի եւ նրան ուղեկցող մեքենան ու բերման ենթարկել Պալաչի եղբորը՝ Հուսիկ Հարությունյանին, եւ ընկերներին: Մի քանի ժամ անց՝ բերման ենթարկվածները ազատ արձակվեցին: Մինչ այդ՝ ոստիկանությունից armtimes.com-ի թղթակցին հայտնեցին, թե օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հուսիկ Հարությունյանին պատկանող մեքենայում թմրամիջոց են օգտագործում, ստուգելու նպատակով՝ այդ եւ եւս մեկ մեքենա՝ դրանցում եղած մարդկանց հետ միասին, բերվել են ոստիկանության Կոտայքի բաժին, նշանակվել է փորձաքննություն: Բայց սա ամբողջը չէ: Երեկ անջատվել է նաեւ Արթուր Հարությունյանին պատկանող Աբովյանի կաբելային հեռուստաընկերությունը: Ըստ հ/ը տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի, իրենք պատրաստվում էին ռեպորտաժ հեռարձակել, թե ինչպես է քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ-ի թեկնածուի՝ Վահագն Գեւորգյանի նախընտրական պաստառը փակցվել շենքերից մեկի պատին: Նրանց պարզաբանել են, թե եթերը խափանվել է տեխնիկական խնդիրների պատճառով: Հիշեցնենք, օրեր առաջ Արթուր Հարությունյանին հեռացրեցին ՀՀԿ-ից: Իշխող Հանրապետականը Աբովյանում սատարում է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին եւ որեւէ ձեւով չի կարողանում Պալաչին համոզել՝ հանել թեկնածությունը: Դատելով Հարությունյանի՝ մեր զրույցում արած երեկվա հայտարարություններից, Աբովյանում իրավիճակը դեռ էլի կսրվի:

- Պարոն Հարությունյան, չե՞ք կարծում, որ սա նախազգուշացում է, որ հանեք ձեր թեկնածությունը: Ու մեծ հաշվով՝ վերջին նախազգուշացումն է:

- Ես թեկնածությունս հանելու վերաբերյալ չեմ էլ ուզում խոսել:

- Տեղեկություններ կան, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի միջոցով է ձեզ ասվել, որ հանեք ձեր թեկնածությունը:

- Խնդրում եմ, նման հարցեր ինձ մի տվեք:

- Այսինքն՝ միանշանակ պնդում եք նախկինում արած ձեր հայտարարությունը, որ չեք հանելու ձեր թեկնածությունը եւ գնալու եք մինչեւ վե՞րջ:

- Ես ընդամենը քաղաքապետի թեկնածու եմ առաջադրվել: Սա քաղաքականություն չէ, պետք չէ այդքան կենտրոնանալ:

- Ասում եք, բայց իրականում լրիվ քաղաքական է:

- Բոլորս էլ հասկանում ենք, թե սա ինչ է:

- Այդ դեպքում՝ այսօրվա միջադեպը ինչպե՞ս եք բացատրում:

- Ես ի՞նչ բացատրեմ: Տարել են, ոստիկանության իրավունքն է, բոլորի մասին էլ կարող է ունենալ ինֆորմացիա, տանի, ճշտի, հետո բաց թողնի:

- Բայց հետաքրքիր է, որ դուք էլ եք մեքենայի մեջ եղել, ձեզ չեն տարել, ձեր եղբորն ու ընկերներին են միայն տարել:

- Դե, ես քաղաքապետի թեկնածու եմ, դրա համար էլ, ինձ թվում է, ինձ չեն տարել:

- Ասում են՝ «բոյեվիկ» տեսարան է եղել, պառկեցրել են գետնին եւ այլն:

- Չէ, այդպես չի եղել, սուտ է: Ոստիկանները շատ նորմալ վերաբերմունք են ցույց տվել, տարել են մեր տղաներին, հետո բաց են թողել:

- Ի՞նչ մթնոլորտ է հիմա Աբովյանում:

- Աբովյանում հիմա շատ խաղաղ երեկո է, մարդիկ իրենց արդեն քիչ թե շատ պաշտպանված են զգում, շատ մարդկանց դեմքին արդեն ժպիտ կա, այսօր շատ լավ մթնոլորտ է:

- Հեռուստաընկերությունը միացրեցի՞ն:

- Հարցրեք տնօրենին:

- Դուք եք հիմա Աբովյանում, հեռուստաընկերությունը կաբելային է, հիմա միացվա՞ծ է:

- Չէ, առայժմ անջատված է: Բայց ես այդ հարցով չեմ զբաղվում:

- Դուք ասում եք, որ սովորական ՏԻՄ ընտրություններ են, հիմա էլ Աբովյանում խաղաղ երեկո է, չե՞ք կարծում, որ եթե չհանեք ձեր թեկնածությունը, շարունակեք նույն ձեւով, հունիսի 7-ին լուրջ բախումներ են տեղի ունենալու, որովհետեւ ձեր դեմ ձեր անուն-ազգանունով ինչ-որ մեկին առաջադրեցին, հեռուստաընկերությունը փակեցին, ՀՀԿ-ից հեռացրեցին, այսօրվա միջադեպը եղավ:

- Հակառակորդը իր փամփուշտների մեծ մասը կրակել է արդեն, բան չի մնացել: Իսկ մենք դեռ բան չենք կրակել:

- Բայց կարող է վերջում իրական կրակոցներ լինեն:

- Չէ, նման բաներ չկան, ես փոխաբերական իմաստով ասացի, Աստված չանի, նման վիճակ չկա, ես առաջինը ամեն ինչ կանեմ, որպեսզի նման լարվածություն չլինի, ամեն ինչ խաղաղ լինի, քանի որ բոլորս էլ ուզում ենք այս քաղաքում վաղը, մյուս օրը իրար երեսի նայել, իրար բարեւ տալ, իրար հետ շփվել: Ես ամեն ինչ կանեմ, որ լավ, բարի, խաղաղ մթնոլորտը այս քաղաքում շարունակվի բոլոր թեկնածուների, բոլոր թեկնածուների հովանավորների միջեւ:

- Բայց չի ստացվում:

- Ես իմ ուժերի ներածի չափով կանեմ, հիմա ինչքանո՞վ կստացվի, չի ստացվի՝ ես կաշխատեմ, որ ամեն ինչ շատ դրական լինի:

- Ձեր անուն-ազգանունով թեկնածուին առաջադրելուց հետո որեւէ բացատրություն չի՞ եղել:

- Հենց այդպես ենք մենք հաղթելու: Հաղթելու է Աբովյանի բնակիչը: Եթե ուզում է ընտրի իր ուզած մարդուն, հաստատ կիմանա՝ որ մեկն եմ ես, ու ինքը կընտրի, ու այդ դեպքում էլ, որ հաղթեցինք, թող այդ մարդիկ, այդ անունի հետեւում կանգնած մարդիկ մտածեն՝ ինչ ձեւի խայտառակություն է իրենց սպասվում: Այդ խայտառակությանը թող իրենք սպասեն:

- Բայց ինչպե՞ս են մարդիկ իմանալու, նույն անուն-ազգանուն-հայրանունն է:

- Դե, հիմա, օրը կգա, բարին՝ հետը: Կաշխատենք, ամեն ինչ կանենք, մարդիկ կտարբերեն:

- Նոր միջադեպերի չե՞ք սպասում:

- Ես՝ անձամբ, ու իմ տղաներին էլ ասել եմ, որ խուսափեն բոլոր միջադեպերից: Մենք կռվի դուրս չենք եկել ու այս քաղաքի բնակչությանը մենք չենք բաժանի մի քանի մասի:

- Դուք այսօր գնացի՞ք ոստիկանություն՝ բացատրություն ստանալու:

- Չէ, ինչի՞ համար, թողել են տղաներին: Խնդիր չկա:

- Այսինքն՝ գործ էլ չի հարուցվել:

- Չէ, առայժմ ոչ մի բան չկա: Ես խնդիր չեմ տեսնում: Կարող է, սուտ ինֆորմացիա են տվել, ոստիկանների խնդիրն է, որ ստուգեն:

- Դե, կարող է հաջորդն էլ քրեական գործը լինի:

- Դե, կարող է վաղը լույսը բացվի, չգիտեմ ինչ լինի: Ի՞նչ իմանամ՝ վաղը ինչ կլինի:

Տպել
4649 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին