Սեյրան Օհանյանի ֆալշստարտը

29/05/2015 schedule12:56

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ով հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում, երեկ, լսելով, որ իրեն լրագրող է զանգում, անջատեց հեռախոսը:

Հետո էլի անջատեց: Հետո էլ՝ լրիվ անհասանելի դարձավ: Այսօր նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով: Երեկ մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունները, որ Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հրապարակին» եւ պատրաստվում է դատի տալ «Հայկական ժամ» անունով լրատվամիջոցին՝ իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանը հայտարարում է, որ «Հրապարակը» տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն՝ դառնալով վերջինիս մահվան պատճառը, եւ փորձ չի արել նման տեղեկություն տարածելուց առաջ դրա իսկությունը ճշտել Ռ.Խաչատրյանից: Իսկ երբ վերջինս, ըստ փաստաբանի, նշված կեղծ եւ զրպարտող տեղեկատվությունը հերքելու մասին պատասխան է ուղարկել «Հրապարակին», լրատվամիջոցը ոչ թե հերքել է այն կամ պատասխանը հրապարակել, այլ հղում անելով «Հայկական ժամին»՝ եւս մի նյութ հրապարակել, որտեղ տեղադրված է ողբերգական մահով մահացած Հովիկ Հայրապետյանի լուսանկարը եւ որտեղ Ռ.Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ ինքն է վարել այն ավտոմեքենան, որի վթարից 2002 թվականին մահացել է հայտնի գործարարը: Պաշտպանության նախարարի կնոջ փաստաբանը մեզ ուղարկեց հանգուցյալ Հայրապետյանի ընտանիքի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Որոշ համացանցային լրատվամիջոցներ վերջերս ստահոդ եւ կեղծ տեղեկատվություն են սպրդում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ: Այդ կեղծիքները հատկապես տարածվում են hzham կայքում, որը սահմանազանցելով բարոյականության բոլոր նորմերը՝ փորձում է մեր ընտանիքի հանգուցյալ հոր՝ Հովիկ Հայրապետյանի ողբերգական մահը կապել Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ այն դեպքում, երբ նա որեւէ առնչություն չունի այդ դեպքի հետ»: Նկատենք, որ Ռ.Խաչատրյանի անվան շուրջ աղմուկը սկսվեց նրա կողմից վերջին շրջանում դրսեւորվող ակտիվությունից (հարցազրույցներ, հանրային միջոցառումների մասնակցություն, լուսանկարների հրապարակում սոցիալական ցանցերում եւ այլն),  ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Գործից դուրս» Սեյրան Օհանյանի հետ PR մեծ հաղորդումից հետո: Լրատվամիջոցները արձանագրեցին, որ Սերժ Սարգսյանի «ժառանգորդ» օպերացիան սկսված է. Սեյրան Օհանյանը համարվում է 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանական ամենահավանական թեկնածուն: Իսկ «Հայկական ժամ» անունով էլեկտրոնային լրատվամիջոցը թիրախավորեց Օհանյանին ու նրա տիկնոջը՝ ակնարկներ անելով վերջինիս եւ հանգուցյալ գործարարի հարաբերությունների, Ռուզաննա Խաչատրյանի թանկարժեք գնումների եւ այլնի մասին: Քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե այդ ամենը կապված է իշխանության ներսում «ժառանգորդի» «տիտղոսին» արժանանալու պայքարի հետ: Տեւական ժամանակ իշխանության ներսում նման պայքար էր ընթանում մի քանի անձերի միջեւ: Շրջանառվում էին գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի անունները: Ի վերջո, ըստ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Սեյրան Օհանյանի վրա: Երեկ, երբ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանին հարցրեցինք՝ ձեր կարծիքով, այն ամենը, ինչ հիմա կատարվում է Ռուզաննա Խաչատրյանի շուրջ, որեւէ կապ ունի՞ այն խոսակցությունների ու տեղեկությունների հետ, որ Սեյրան Օհանյանը դառնալու է Սերժ Սարգսյանի ժառանգորդը, այսինքն՝ քաղաքական տարր դուք իրականում այդտեղ տեսնո՞ւմ եք, թե ոչ՝ փաստաբանը պատասխանեց. «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանելու: Իսկ իրավական հարցերին կպատասխանեմ միայն վաղը»: Հանրապետականները եւս խուսափում են սույն հարցի պատասխանից: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իշխանության ներսում ժառանգորդ դառնալու պայքարի եւ Օհանյանի ու նրա կնոջ շուրջ ծավալված սկանդալի վերաբերյալ ընդամենը ասաց. «Ես կանանց հարցերով չեմ զբաղվում, իսկ Սեյրան Օհանյանն իր տեղում է եւ ճիշտ աշխատում է, ես այդքանը կարող եմ ասել»: 

Ինքը՝ Սեյրան Օհանյանը, նախօրեին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, նշել, թե իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին, խնդրել է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել: Երեկ էլ Սարդարապատում, պատասխանելով news.am-ի հարցին, ասել է. «Իրականությունն այնպիսին է, որ ես երբեւիցե այդպիսի հերյուրանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքի չեմ ենթարկվում: Ես ամեն ինչ հասկանում եմ, եւ բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության դաշտում, օրենքի շրջանակում»:

Թե ինչպե՞ս կավարտվի այս սկանդալը՝ թերեւս, դեռ վաղ է եզրակացնել: Բայց այն, որ «ժառանգորդ» օպերացիան անհաջող հուն է մտել, թերեւս՝ ակնհայտ է:

Տպել
10084 դիտում

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել