Բիբինը «ատչոտ» է տալու ԱԺ-ին

30/05/2015 schedule20:04

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը եկող շաբաթ հրավիրվել է Ազգային ժողով եւ պետք է որոշակի պարզաբանումներ տա պատգամավորներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի վերաբերյալ:

Մինչ այդ, երեկ նա հեռախոսազրույց է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ ասել, թե պատրաստ է բացատրություններ տալ նաեւ ՀԷՑ-ի վարձած շքեղ մեքենաների եւ առանձնատների վերաբերյալ: Այս մասին զրուցել ենք Վ.Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ն հիմա կո՞ղմ է, թե՞ դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը:

- Այսօր վերջնական պայմանավորվեցինք, որ մյուս շաբաթվա մեջ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, բոլոր պատկան մարմիններին ՀՀԿ խմբակցությունը հրավիրելու է քննարկման: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, էլցանցերի ներկայացուցիչը՝ ղեկավարների մակարդակով, էներգետիկայի նախարարը՝ տեղակալներով, գալու են, որպեսզի ՀԷՑ-ի հայցը քննարկենք, լսենք նրանց պարզաբանումներն ու հիմնավորումները եւ բարձրացնենք բոլոր հուզող հարցերը, որոնք այսօր դարձել են հանրության քննարկման առարկա: Այդ բոլոր հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք, որից հետո կլինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունը, իսկ մինչ այդ՝ կլինեն նաեւ խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ մանրակրկիտ կուսումնասիրենք նրանց բոլոր պատասխաններն ու հիմնավորումները եւ կանենք եզրահանգում: Բնականաբար, ցանկացած քաղաքացի կասի, որ դեմ է ցանկացած թանկացման, բայց մենք այստեղ պետք է մտածենք նաեւ որպես պետականամետ գործիչներ, պետք է լսենք՝ արդյո՞ք պետությունը ունի հնարավորություն ընդհանրապես սակագներին չանդրադառնալ եւ չբարձրացնել այն: Բոլորս կցանկանանք, ինչպես նաեւ հանրությունը, որ ընդհանրապես գումար չվճարեն, հարկեր չվճարեն: Բայց այդպիսի մոտեցում չի լինում:

- Ըստ ձեզ, բավական խոշոր ու անտրամաբանական գներով ինչ-որ տների եւ ինչ-որ շքեղ մեքենաների վարձակալությունը էլէներգիայի սակագնի մեջ հաշվարկելը նորմա՞լ է:

- Ա՛յ, դրա համար մենք հեռախոսով մի փոքր քննարկման առարկա ենք դարձրել այդ հարցը, եւ էլցանցերի ղեկավարը (Բիբինը-հեղ.) ասել է, որ՝ ես կգամ, բոլոր հիմնավոր բացատրությունները կտամ՝ ընդհուպ մեքենաների, շքեղությունների եւ այլնի վերաբերյալ: Այդ բոլոր հարցերի պատասխանները մենք՝ իրենցից ստանալուց հետո արդեն, կտանք մեկնաբանություններ: Չեմ ուզում նախօրոք, առանց կողմին լսելու, միակողմանի եզրահանգումներ անել: Այն բոլոր խնդիրները, որ բարձրացվել են թե՛ մամուլով, թե՛ միտինգների ժամանակ, թե՛ ընդհանրապես՝ խոսակցությունների ժամանակ, այդ բոլոր հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք:

- Այսինքն՝ Բիբինի մակարդակով է լինելու այդ հանդիպումը:

- Իհարկե, ես անձամբ հրավիրել եմ իրեն եւ պետք է պնդեմ, որ անպայման ինքը գա:

- Իսկ եթե հիմնավորումները ընդունելի չլինեն, օրինակ՝ ՀՀԿ-ի կեցվածքը ո՞րն է լինելու, դուք կսատարե՞ք փողոց դուրս եկած քաղաքացիներին:

- Կան տնտեսագիտական հաշվարկներ, դրա համար գալու է նաեւ էկոնոմիկայի նախարարը, հանձնաժողովի կարծիքն էլ կլսենք եւ դրա հիման վրա մենք ամենառացիոնալ եւ օբյեկտիվ վերաբերմունքը կարտահայտենք:

- Բայց տեսնում ենք, որ խոշոր ընկերությունը, որը պետք է մեծ շահույթներ ապահովեր, սննկացման եզրին է, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Գլադունչիկի ժամանակ էլ միլիոնների հափշտակության մասին խոսակցություններ եղան, բայց հարցը փակվեց, գնաց, ինչո՞ւ իշխանությունը հետեւողական չի եղել, անպայման քաղաքացինե՞րը պետք է բողոքի ցույցերով փողոց դուրս գային, որ նոր այս խնդիրը քննարկման առարկա դառնար:

- Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիները ցանկացած երեւույթի դեպքում փողոց դուրս գալը սովորույթ են դարձրել, եւ ես դեմ չեմ ընդհանրապես, որ մարդիկ իրենց շահերն են պաշտպանում, բայց միշտ չէ, որ փողոց դուրս եկած միտինգավորներին պետությունը պետք է տուրք տա: Այո՛, կառավարման մեջ եղել են թերացումներ, եւ եթե եղել են թերացումներ, իշխանությունը պետք է հետեւողական լինի, եւ դրա համար է, որ բոլոր հանդիպումները, բոլոր շփումները մենք կազմակերպում ենք:

- Պարզապես՝ ժամանակին Գլադունչիկի արածները, ՀԷՑ-ում կատարվողը ծածկադմբոց արվեց, նա գնաց, հետո սա շարունակեց, ստացվում է նաեւ, որ մեր ռազմավարական գործընկերը մեզ, մեծ հաշվով, թալանում է:

- Ես չեմ ուզում նախօրոք եզրահանգումներ անել, դուք խիստ բառեր եք օգտագործում՝ թալան, ինչ-որ բաներ, ես չեմ ուզում նման խիստ բառեր օգտագործել, կսպասենք եզրահանգմանը, երբ արդեն հանձնաժողովը կտա իր կարծիքը, մենք լսումներ կկազմակերպենք:

- Խորհրդարանը ունի՞ որեւէ լծակ՝ ազդելու սակագնի վրա, հանձնաժողովի վրա, էլցանցերի վրա:

- Որոշումը կայացնողը մենք չենք, հանձնաժողովն է, բայց խորհրդարանը, վերջիվերջո, ունի լծակներ: Հիմա մենք պետք է կոնկրետ իմանանք ամեն ինչ:

- Իսկ հնարավո՞ր է, որ ժամանակավոր հանձնաժողով էլ ստեղծվի ու պարզվի, թե ի վերջո՝ ինչպես է այս օրին հասել ՀԷՑ-ը:

- Ո՞ր ժամանակավոր հանձնաժողովն է արդյունավետ աշխատել, ինչո՞ւ ենք ժամավաճառությամբ զբաղվում: Այն, ինչ պետք է անի այդ ժամանակավոր հանձնաժողովը, հիմա կանենք մենք՝ բոլոր պատգամավորներով, խորհրդարանական լսումների ժամանակ, կլինի անհրաժեշտություն՝ մասնագիտական հանձնաժողով կլինի:

- Այս հարցով խորհրդարանական լսումների օրը հայտնի՞ է արդեն:

- Լսումները կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից առաջ: Ամենայն հավանականությամբ՝ մինչեւ հունիսի 20-ը:

- Լսումների օրը նշվում է հունիսի 12-ը:

- Նման է, մոտավորապես: Քառօրյայից (հունիսի 8-11-ը) հետո:

Տպել
3492 դիտում

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ