«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախագահ է ընտրել

31/05/2015 schedule22:00

Ինչպես տեղեկացրել ենք` մայիսի 30-ին «Էլիթ փլազա» կենտրոնում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը:

Ժամեր տեւած համաժողովի ընթացքում կուսակցությունը ընտրել էր վարչության 13 հոգանոց կազմ: Վարչության անդամները հեռացել էին փակ քննարկման` վարչության նախագահ ընտրելու:

Այսօր կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ վարչության անդրանիկ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ 11 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:

Ստորեւ ներկայացնում ենք համաժողովի վերաբերյալ կուսակցության վարչության տարածած հաղորդագրությունը: 

«Մայիսի 30-ին «Էլիթ փլազա» կենտրոնում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը, որի ժամանակ ընդունվել են մի շարք որոշումներ, հնչել են ծրագրային ելույթներ:

 Քվեարկությամբ համաժողովի պատվիրակները Հայաստանի Հանրապետության «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հիմնադրելու մասին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի ընդունման մասին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունը հաստատելու մասին որոշումները:

Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը, հիմք ընդունելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության 5.5 կետի երկրորդ պարբերությունը, որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության թվակազմը սահմանել 13 հոգի, իսկ Վերահսկող հանձնաժողովի թվակազմը` 5 հոգի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով` որոշում է կայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցման համար լիազորված անձ նշանակել Արայիկ Հարությունյանին:

Ելույթներով հանդես են եկել «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Նիկոլ Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Սասուն Միքայելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Ռուբինյանը: Ելույթներին հաջորդել է Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուների ռեյտինգային քվեարկությունը:

Քվեարկության արդյունքում Վարչության անդամության ինքնառաջադրված և առաջադրված 22 թեկնածուներից առավելագույն ձայներով Վարչություն անդամ են դարձել Արայիկ Հարությունյանը (207 ձայն), Նիկոլ Փաշինյանը (205 ձայն), Սասուն Միքայելյանը (194 ձայն), Ալեն Սիմոյնյանը (172 ձայն), Լենա Նազարյանը (165 ձայն), Մարինե Մանուչարյանը (164 ձայն), Վիլեն Գաբրիելյանը (160 ձայն), Ռոմանոս Պետրոսյանը (157 ձայն), Հակոբ Սիմիդյանը (155 ձայն), Ռուբեն Ռուբինյանը (147 ձայն), Նարեկ Բաբայանը (138 ձայն), Հակոբ Արշակյանը (130 ձայն), Սուրեն Էյրամջյանը (116 ձայն): Մյուս թեկնածուներից Հովհաննես Բասենցյանը ստացել է 83 ձայն, Վահագն Գրիգորյանը` 56 ձայն, Արթուր Համբարձումյանը` 42 ձայն, Վահագն Հովակիմյանը` 89 ձայն, Աշոտ Ղազարյանը` 59 ձայն, Կարո Ղուկասյանը` 62 ձայն, Հայկ Պետրոսյանը` 115 ձայն, Անդրանիկ Վարդանյանը` 64 ձայն, Արմեն Փամբուխչյանը` 76 ձայն:

Վերահսկող հանձնաժողովի անդամ են դարձել ինքնառաջադրված և առաջադրված 11 թեկնածուներից 5-ը` Սիփան Փաշինյանը (173 ձայն), Էմմա Հակոբյանը (149 ձայն), Էդուարդ Աղաջանյանը (138 ձայն), Առնակ Ավետիսյանը (121 ձայն), Հրաչյա Հարությունյանը (96 ձայն): Մյուս թեկնածուներից Գևորգ Աբգարյանը ստացել է 56 ձայն, Ռոբերտ Եղիազարյանը` 80 ձայն, Արտակ Մելիքյանը` 71 ձայն, Հովիկ Մուրադյանը` 52 ձայն, Հովհաննես Ջոմարդյանը` 82 ձայն, Հայկ Սարգսյանը` 72 ձայն:

Ընտրություններից հետո կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության առաջին նիստը, որի ժամանակ Կուսակցության կանոնադրության 6.2 կետի «ա» ենթակետով սահմանված կարգով իր կազմից ընտրել է Վարչության նախագահ: Առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի թեկնածությունները: Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանն ինքնաբացարկ են հայտնել: Կայացած փակ գաղտնի քվեարկությամբ 11 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցության Վարչության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը»:

Տպել
4024 դիտում

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել