Հանրաքվեն կեղծ օրակարգ է

20/06/2015 schedule20:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ նորաստեղծ այս կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացին որեւէ ձեւով չի մասնակցելու, քանի որ դա համարում է կեղծ օրակարգ:

- Պարոն Ռուբինյան, տեղեկություններ կային, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը երեկ պետք է քննարկեր սահմանադրական փոփոխությունների հարցը: Ինչ-որ որոշումներ կայացվե՞լ են, կուսակցությունը սույն գործընթացների ժամանակ ի՞նչ կեցվածք է դրսեւորելու:

- Հարցը քննարկել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը, այլ նախաձեռնող խումբը՝ բազմաթիվ կուսակիցների մասնակցությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել հետեւյալ մոտեցումների վերաբերյալ. Սահմանադրության փոփոխության հարցը ոչ լեգիտիմ վարչախմբի կողմից առաջ քաշված եւ սեփական վերարտադրությանն ուղղված կեղծ օրակարգ է: Հաշվի առնելով, որ, մեծ հաշվով, քանի երկրում չկա ձեւավորված ինստիտուցիոնալ ընդդիմություն, վարչախումբը միեւնույն է վերարտադրվելու է, սահմանադրական փոփոխության քննարկումը դառնում է անիմաստ՝ անկախ վերջինիս բովանդակությունից: Ըստ այդմ՝ «Քաղպայմանագիրը» զերծ է մնալու հարցի հետ կապված բովանդակային քննարկումներից՝ չմտնելով վարչախմբի նախաձեռնած կեղծ օրակարգի մեջ:

- Այսինքն՝ ՔՊԿ-ն «ոչ»-ի քարոզարշավի մասնակից կդառնա՞:

- Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» չի միանա ո՛չ «ոչ»-ի քարոզարշավին, եւ, առավելեւս, ո՛չ էլ «այո»-ի: Քանի չկա ինստիտուցիոնալ ուժ, որը կմշակի եւ կներկայացնի հստակ մեխանիզմներ, թե ինչպես է կարելի ստանալ ժողովրդի վստահությունը եւ քվեն, ամրագրել այն եւ իր վրա վերցնել երկրի իշխանությունը, Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակելու է վերարտադրվել՝ անկախ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքից: Իսկ թե Սերժ Սարգսյանը կշարունակի հարամ անել մեր կյանքը նախագահի, վարչապետի, թե իշխանությունն ուզուրպացրած ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում՝ դա արդեն ճաշակի հարց է:

- Որոշ ուժեր, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսը, հայտարարել են, որ հանրաքվեի գործընթացը վերածելու են Սերժ Սարգսյանի անվստահության գործընթացի: Ձեր ուժը մասնակցություն կունենա՞ նման գործընթացի:

- ՔՊԿ-ն համարում է, որ քանի չկան հստակ մեխանիզմներ, թե ինչպես է կարելի իրականացնել տվյալ գործընթացը, դրան մասնակցությունն անիմաստ է: Ավելին՝ բոլորս՝ թե՛ արտասահմանում եւ թե՛ հենց մեզ մոտ, 2003 թվականին ականատես ենք եղել իրավիճակների, երբ գործող իշխանությունը չի կարողացել հանրաքվեով անցկացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, սակայն միեւնույն է շարունակել է վերարտադրվել եւ վստահորեն կեղեքել երկիրը: Եթե Հայ ազգային կոնգրեսը առաջ քաշի մի այնպիսի հստակ մեխանիզմ, որը կարող է ոչ միայն բերել Սերժ Սարգսյանի թիմի անհաջողությանը հանրաքվեում, այլ նաեւ այդ անհաջողության վերածմանը անվստահության գործընթացի, որը կբերի Սերժ Սարգսյանի եւ իր թիմի հեռացմանը, եւ եթե բերվեն հիմնավոր պատճառներ, որ հենց ՔՊԿ մասնակցությունն է պակասում հաջողության հասնելուն, կքննարկենք:

- Այդուամենայնիվ, հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլից ձեր կուսակցությունն էլ մասնակցի փոփոխությունների տեքստի բովանդակային քննարկումներին: Սա հարցնում եմ, որովհետեւ որոշ ուժեր մինչեւ վերջերս շատ կտրական տոնով հայտարարում էին, որ չեն մասնակցելու փոփոխությունների բովանդակային քննարկումներին, բայց պարզվեց, որ դրա որոշ հատվածների քննարկումներին, այնուամենայնիվ, մասնակցելու են:

- Ո՛չ: Կեղծ իշխանությունների առաջ բերած կեղծ նախաձեռնությունների կեղծ բովանդակությունը «Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկելու: Երբ երկրում տիրեն ժողովրդավարական կարգեր, երբ օրենքները կգործեն, այդժամ կքննարկենք՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական կառավարումն է ավելի օգտակար Հայաստանին: Իսկ ներկայիս խայտառակ պայմաններում ո՛չ մեկը եւ ո՛չ մյուսը ոչինչ չեն փոխելու: Խնդիրն իրավիճակի փոփոխման մեջ է, այլ ոչ Սահմանադրության:

- Եթե, ի վերջո, անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին, ինչը արդեն իսկ ամրագրված է Սահմանադրության փոփոխությունների տեքստում, ՔՊԿ-ն պատրա՞ստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

- «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ անկախ սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքներից: Սակայն այլ հարց է՝ պատրա՞ստ է արդյոք ՔՊԿ-ն դրան: Այս պահին՝ ոչ: Սակայն, ինչպես արդեն ասել ենք, շտապելու ժամանակ չունենք: 2017 թվականին հաղթելու ճանապարհին շատ երկար եւ դժվարին ճանապարհ պետք է անցնենք՝ սկսած տարածքային կառույցների բացումից, մինչեւ ընտրարշավի հստակ մարտավարության եւ մեխանիզմների մշակում: Պետք է 2017-ին ժողովրդին հստակ կերպով կարողանանք ներկայացնել, քայլ առ քայլ, թե ինչպես ենք պատրաստվում հաղթել եւ ինչ ենք անելու հաղթելուց հետո: Այս ամենը պատրաստվում ենք անել հասարակության լայն շերտերի մասնակցությամբ եւ վերահսկմամբ: Իսկ կհաջողվի՞ մեզ դա, թե ոչ՝ կախված է բոլորիցս:

Տպել
3946 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)