Դատախազությունը գիշերը տեղի ունեցած դեպքերի առթիվ քրգործ է հարուցել, որը փոխանցվել է քննչական կոմիտեին

23/06/2015 schedule13:14

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Հայտարարությունում նշվում է, որ դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:   

 «2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած   ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև  նստացույց  կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ    խափանել են  հասարակական տրանսպորտի  երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը`  դրանով իսկ  դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը;

Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական  առիթը և հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության  հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե`  նախաքննություն կատարելու համար:

Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:

Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից  հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են:

Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:

Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում»,- մասնավորապես նշվում է տարածված հաղորդագրությունում:

Տպել
633 դիտում

Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտով

Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է. ամերիկացի փորձագետները՝ Հայաստանում անցումային արդարադատության ներդրման մասին

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է 34 մլն 800 հազար դոլարով

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ վարչապետի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է

Շախմատի տանն անցկացվեց ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն

Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը կայացել է. ով է նոր տնօրենը

Չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած քաղաքացուն 1,5 մլն դոլար փոխհատուցում կտան

«Համայնքապետն ինձ պատկանող տարածքում պուրակ է կառուցում». Իջեւանի ավագանու անդամ

Երեւանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

Տ. Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի փորձագետ Մեթյու Մյուրեյին

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը

Գավառում տեղացած կարկուտից 6 ժամ անց դեռ այս պատկերն է (լուսանկարներ)

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակը