Օմբուդսմենին դեռ չեն պատասխանել

26/06/2015 schedule13:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս օրերին ՀՀ-ում չէ: Թե որտե՞ղ է, երբ է գնացել ու ե՞րբ կվերադառնա՝ գրասենյակը չի հայտնում: Այդուամենայնիվ, երեկ Օմբուդսմենը գրավոր պատասխանել է մեր հարցերին:

Հիշեցնենք, հունիսի 24-ին Կարեն Անդրեասյանը հայտարարություն էր տարածել եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժը գնահատել անհամաչափ:

- Պարոն Անդրեասյան, դուք հայտարարել էիք, որ սեփական նախաձեռնությամբ վարույթ եք հարուցել հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: ՄԻՊ գրասենյակը ի՞նչ է պարզել այս երկու օրվա ընթացքում:

- Ես եւ իմ աշխատակազմն ուսումնասիրել ենք հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կատարել ենք ուսումնասիրություններ: Վաղ առավոտից իմ ներկայացուցիչներն այցեր են կատարել ոստիկանության տարբեր բաժիններ, ճշտել ամեն բաժին բերման ենթարկված քաղաքացիների տվյալները եւ հանդիպել բերման ենթարկվածների հետ: Ամփոփելով այս բոլոր գործողությունները՝ նույն օրը սեփական նախաձեռնությամբ ես վարույթ եմ հարուցել եւ մի շարք հարցադրումներ ուղարկել ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն եւ Առողջապահության նախարարություն, որոնց պատասխանելու համար տրվել է  3-օրյա ժամկետ: Սահմանված ժամկետը դեռեւս չի լրացել: 

- Դուք նաեւ հայտարարել էիք, որ հարցադրումներ եք ուղարկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Արդյո՞ք որեւէ արձագանք արդեն ստացել եք եւ եթե այո՝ ի՞նչ են նրանք պատասխանում:

- Սահմանված 3-օրյա ժամկետը դեռ չի լրացել, ուստի՝ այս պահի դրությամբ համապատասխան մարմիններից դեռեւս պատասխան չեմ ստացել: Օրենքի պահանջն է, ամեն դեպքում, դիրքորոշում ճշտել համապատասխան պետական մարմնից եւ սպասել մեր կողմից տրված ժամկետին՝ մինչեւ մեր վերջնական որոշման կայացումը:

- Տեղեկություն ունե՞ք ոստիկանության հետագա գործողությունների վերաբերյալ, եթե խաղաղ ցույցերը երկար տեւեն, որեւէ երաշխիք պահանջել եւ ստացե՞լ եք, որ էլէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների դեմ այլեւս ջրցան մեքենաներ եւ ուժ չի կիրառվի:

- Ոստիկանությունը մեզ հետ իր գործողություններով չի կիսվում:

- Դուք խոստացել էիք ուշադրության կենտրոնում պահել եւ ձեր լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների եւ լրագրողների իրավունքները: Այնինչ, այս ընթացքում դուք անձամբ որեւէ անգամ չեք եղել Բաղրամյան պողոտայում. ինչո՞ւ: Չգնացիք անգամ, երբ մի շարք պատգամավորներ եւ հայտնի մտավորականներ որոշեցին կենդանի պատ դառնալ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ հետագա հնարավոր բռնությունները եւ բախումները կանխելու նպատակով: Ավելին՝ անհասանելի եք դարձել նաեւ լրագրողների համար:

- Իմ ներկայացուցիչները հունիսի 22-ի երեկոյան եղել են Ազատության հրապարակում, հունիսի 22-ի, լույս 23-ի գիշերը՝ Բաղրամյան պողոտայում: Իսկ արդեն հունիսի 23-ին՝ առավոտյան ժամը 6.00-ից սկսած՝ այցելություններ են կատարել ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Ես անձամբ այս օրերին 24 ժամ պահել եմ եւ հիմա էլ ուշադրության կենտրոնում եմ պահում զարգացող իրադարձությունները եւ անձամբ համակարգում եմ իմ աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների աշխատանքը: Այս պահին իմ աշխատանքն ավելի արդյունավետ է այս ձեւաչափով: Ի դեպ, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների հետ մինչեւ առավոտ Բաղրամյան պողոտայում են եղել նաեւ իմ տեղակալը եւ Արագ արձագանքման վարչության աշխատակիցները:

- Դուք, որպես Մարդու իրավունքների պաշտպան, չե՞ք պատրաստվում հետագա օրերին անձամբ եւ ֆիզիկապես լինել ցուցարարների կողքին:

- Ըստ իրադարձությունների զարգացման, եթե հավաքի մասնակիցների անվտանգության եւ իրավունքների պաշտպանության լավագույն երաշխիքը լինի Օմբուդսմենի ներկայությունը, ապա ես անձամբ ներկա կլինեմ  եւ տեղում կշարունակեմ համակարգել իմ ներկայացուցիչների աշխատանքը:

Տպել
2287 դիտում

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան

ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)

Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում

Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն