Թող չփորձեն մեզ կաշառել

27/06/2015 schedule12:50

Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել:

«Ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր-ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- Երեւանում գտնվող ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին ասել է Սերժ Սարգսյանը եւ ստացել դրական արձագանք: Նույն հանդիպման ընթացքում Սարգսյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել: Նա իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին՝ այս տարվա հունվարին Գյումրիում սպանված Ավետիսյանների սպանության մասով գործը ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշման համար՝ նշելով, որ գործի դատաքննությունը տեղի կունենա ՀՀ համապատասխան ատյանում: Սարգսյանը խոսել է նաեւ միջկառավարական հանձնաժողովի երեկվա նիստում ՀՀ-ին 200 մլն դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի մասին, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել ՀՀ ԶՈՒ զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին: Անդրադարձ է եղել նաեւ էլէներգիայի թանկացման դեմ Երեւանում արդեն մի քանի օր ընթացող բողոքի ակցիային: Սոկոլովը հայտարարել է, թե կա հստակ ծրագիր՝ ՀԷՑ-ը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով եւ դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

Արդեն երեկոյան, ՀՀԿ գործադիրի նիստից հետո, որը վարել է Ս.Սարգսյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այդպես էլ որեւէ հստակ հայտարարություն չի արել՝ արդյո՞ք աուդիտը նշանակում է սակագնի բարձրացման որոշման կասեցում: Շուրջ 3 ժամ տեւած նիստից հետո նա կասեցման վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ես չեմ այն պաշտոնյան, որ այդ մասին հայտարարի, կքննարկենք, կտեսնենք: Պետք է բաց, հրապարակային աուդիտ իրականացվի»: Հետո հավելել է, որ պիտի կայացվի այնպիսի որոշում, որն ընկալելի կլինի բոլորի համար: Ըստ խոսնակի, հնարավոր է, որ մոտակա օրերին նույն հարցերին պատասխանի իշխանության մեկ այլ ներկայացուցիչ: «ՀԺ» թղթակցի դիտարկմանը, որ ըստ էության՝ ցուցարարների պահանջը չի կատարվում, խոսնակն արձագանքել է. «Իշխանությունների ու ցուցարարների ցանկությունը մեկն է՝ էներգետիկ համակարգի առողջացումը»:

Այսքանից հետո ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները: Մեր հարցերին երեկ պատասխանել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «ՀՀ իշխանությունները ունեն իդեա-ֆիքս, եթե որոշում են կայացնում, հետո մեծ դժվարությամբ են հրաժարվում դրանից: Նրանք չէին սպասում այսպիսի հուժկու քաղաքացիական շարժում: Այժմ փորձում են վերջնական պատասխան չտալով՝ փրկել իրենց դեմքը, որովհետեւ ցուցարարները 2 անգամ մերժեցին Ս.Սարգսյանի հրավերը ու հիմա լիովին գնալ ցուցարարների պահանջը կատարելուն՝ նշանակում է գնալ կապիտուլյացիայի»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ եթե վերջնական որոշում ընդունվի, ավելի լղոզված տարբերակով է դա արվելու, որպեսզի ե՛ւ իրենց դեմքը փրկեն, ե՛ւ հասարակությունը գոհ լինի: Ինչ վերաբերում է աուդիտին, ըստ քաղաքագետի՝ դա պետք է վաղուց անեին, որովհետեւ կառավարությունը վաղուց է տեղյակ, թե ՀԷՑ-ում ինչ վիճակ է: Աուդիտորներին ո՞վ պիտի վճարի, դա ահռելի գումար է՝ հարցնում էր Համբարյանը: Իսկ Պերմյակովի գործը ՀՀ-ին հանձնելը, ըստ նրա, «կաշառք» է, որը ՌԴ-ն վճարում է հայ հասարակությանը: «Գյումրին, իհարկե, հաղթեց, քայլը, իհարկե, ողջունելի է, բայց սրանով պաշտոնական Մոսկվան թող չփորձի մեղմել այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀԷՑ-ի պահով: Պերմյակովն այլ հարց է, ՀԷՑ-ը՝ այլ, եւ ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ն պետք է ճշգրտի իր քաղաքականությունը ՀՀ-ում: Այսպիսի անհեռատես եւ անտրամաբանական քայլերը մեծ վնաս են հասցնում: Այսպիսի դրական որոշում է հիմա ընդունվել, բայց հասարակության մոտ մեծ արձագանք չգտավ: Մեզ հիմա ավելի շատ հետաքրքրում է մեր բարեկեցությունը»,- ասաց Համբարյանը: Հարցին՝ ինչո՞վ այս ամենը կավարտվի, քանի որ ակտիվիստները ցրվելու ցանկություն չունեն, քաղաքագետը պատասխանեց. «Պետք է կոմպրոմիսային որոշում ընդունվի, գոնե ժամանակավորապես կասեցնեն թանկացումը, մինչեւ աուդիտի ավարտը: Թող նախ ճշտեն՝ ով ինչ հանցագործություն է կատարել, քրգործեր հարուցեն, ահռելի գումարը հետ բերեն, ճշտեն, թե Բիբինը ում հետ է գողացել, որովհետեւ նա չէր կարող դա անել միայնակ, եթե չունենար համախոհներ մեր իշխանական էլիտայում: Այս հանրահավաքները երկար չեն կարող խաղաղ շարունակվել, մենք դրա նախադեպը ունենք՝ Մարտի 1: Սա ո՛չ իշխանությանն է ձեռնտու, ո՛չ հասարակությանը, դրա համար ակտիվը պետք է նստի բանակցությունների եւ հարցին լուծում տա: Դուք երբեք չեք տեսնի, որ որեւէ դեմոկրատական երկրի իշխանություն թույլ տա երկար պարալիզացվի քաղաքի կարեւորագույն փողոցներից մեկը: Մարդկանց ցրում են դաժանությամբ»: Սույն շարժումը, ըստ քաղաքագետի, կարող է վերածվել «մայդանի», քանի որ ՌԴ-ի վարած քաղաքականության հետեւանքով հակառուսական տրամադրությունները բավական աճել են: «ՌԴ կողմի կոպիտ սխալները նույն րոպեին օգտագործում են հակառուսական ուժերը: Այսպիսի միտինգներին խառնվում են ե՛ւ խոշոր տերությունները, ե՛ւ կրիմինալը, ե՛ւ տարբեր ուժեր: Այս սոցիալական շարժումը չպետք է վերածվի քաղաքականի»,- ասաց Համբարյանը:

Տպել
4974 դիտում

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ