Ղարաբաղը ունիկալ տեղ է աշխարհում, սա մարդկային հին հարաբերությունների արգելանոց է. Գերման Ստերլիգով

09/07/2015 schedule12:02

Youtube-ում տեղադրվել է ռուսական РЕН ТВ հեռուստաընկերության հարցազրույցը ռուս հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովի հետ, ով ըստ ռուսական մամուլի հրապարակումների, հեռացել է Ռուսաստանից եւ մտադիր է հաստատվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Իր հարցազրույցում միլիարդատերը ամենադրական բառերով է բնութագրում Արցախը՝ այն անվանելով «մարդկային հին հարաբերությունների արգելանոց», որ պահպանել է հայ ժողովուրդը: Նա բոլորին կոչ է անում գնալ Ղարաբաղ եւ իրականում տեսնել այդ ամենը:

«Լեռնային Ղարաբաղը սքանչելի, հրաշալի երկիր է՝ հիանալի ժողովրդով: Երջանիկ են հայերը, որ ունեն այսպիսի Հայրենիք, այսպիսի պատմություն, այսպիսի գեղեցկություն, ինչպիսին իրենից ներկայացնում է Լեռնային Ղարաբաղը:

Ես շրջել եմ ամբողջ աշխարհում, բայց ոչ մի տեղ չեմ տեսել այսպիսի երկիր, այսպիսի գեղեցկություն, այսպիսի պտղաբերություն, եւ ամենակարեւորը՝ այսպիսի մարդկային հարաբերություններ՝ բարի եւ սրտանց:

Այստեղ ընդհանրապես ագրեսիան զրոյական մակարդակի վրա է:

Ինձ հիմա դիտում են ռուսները. հնարավոր չէ բացատրել, թե այստեղ որքան լավ են իրար վերաբերում մարդիկ, ոչ թե հյուրերին (հիմա ես հյուր եմ, դեպի ինձ վերաբերմունքը «սուպեր» է), նրանք միմյանց են հիասքանչ վերաբերում: Դրա համար պետք է այստեղ լինել: Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, որովհետեւ ես նրանց պատմել էի տեսականորեն, թե ինչպես պետք է մարդիկ վերաբերվեն միմյանց, որովհետեւ իրականում ժամանակակից Ռուսաստանում այդպիսի հարաբերություններ, ցավոք, չկան: Իսկ Ղարաբաղում դա կա: Ես բերել եմ այստեղ երեխաներիս եւ նրանք տեսնում են այդ վերաբերմունքը: Սա աննկարագրելի օգտակար դաս է նրանց համար: Այնպես որ, եկեք բոլորդ Ղարաբաղ, որ հասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում, քանզի այդ հարաբերությունները այստեղ պահպանվել են:

Սա ունիկալ տեղ է աշխարհում, սա մարդկային հին հարաբերությունների արգելանոց է, որը պահպանել է հայ ժողովուրդը: Փառք Աստծո»,- նշում է միլիարդատերը:

Ի դեպ, նա նույն հարցազրույցում նշում է, որ երկուշաբթի կեսօրից հետո ասուլիս է հրավիրում Շուշիում, որի ընթացքում պատմելու է ճշմարտությունը, որը կարող է շատերին դուր չգալ:

Հիշեցնենք, որ Գերման Ստերլիգովը 48-ամյա հանրահայտ գործարար է ու ֆերմեր, ունի 5 երեխա՝ մեկ աղջիկ եւ 4 տղա: 1991թ.-ին արդեն՝ Ստերլիգովը համարվում էր մուլտիմիլիոնատեր, ապա նաեւ՝ միլիարդատեր, իսկ 25 տարեկանում համարվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Նա վիլաներ ունի Կիպրոսում, Լազուրյան ափում, ԱՄՆ-ում եւ ամրոց՝ Բուրգունդիայում: Ստերլիգովը 2002-ին եղել է Կրասնոյարսկի նահանգապետի թեկնածու, 2003-ին՝ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, համարվում է ազգայնական եւ վերջին տարիներին ավելի շատ զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ մաս է կազմել անօրինական միգրացիայի եւ հղիության արհեստական ընդհատման դեմ ձեւավորված տարբեր խմբերի, ամեն տարի մեծ գումարներ է հատկացնում էկոլոգիական հիմնահարցերի լուծման համար: Իսկ թե իսկապե՞ս մտադիր է մշտական բնակության տեղափոխվել ԼՂՀ՝ կերեւա, թերեւս, առաջիկա երկուշաբթի:

Տպել
1458 դիտում

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին