Նախընտրական Իջեւան եւ Մարալիկ. գործընթացներն առայժմ միայն «տակից» են ընթանում

11/07/2015 schedule14:30

Սեպտեմբերի 13-ին Իջեւանում եւ Մարալիկում քաղաքապետի ընտրություններ են նշանակված: Ու թեեւ ընտրություններին երկու ամիս է մնացել, գործընթացներն առայժմ միայն «տակից» են ընթանում, ու չի բացառվում, որ վերջին պահին մեծ անակնկալներ լինեն:

Իջեւանի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով փետրվարյան սկանդալային իրադարձություններից հետո, այդուամենայնիվ, լքեց ԲՀԿ-ն, երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ առաջադրվելու է: Հիշեցնենք, Իջեւանի քաղաքապետի նախորդ ընտրություններն այնքան թեժ էին, որ հայտնվել էին ողջ հանրապետության ուշադրության կենտրոնում: Առաջին անգամ իշխանությանը մաս չկազմող ուժի ներկայացուցիչը հաղթեց գործող ՀՀԿ-ական թեկնածուին, ինչը խիստ ոգեւորել էր դրանից հետո ձեւավորված ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներին: Մեր տեղեկություններով, այս ընթացքում Իջեւանի քաղաքապետ առաջադրվելու ցանկություն են ունեցել Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով, հիշեցնենք, մարզը թողնելուց հետո նշանակվեց քաղաքաշինության փոխնախարար, Տավուշի մարզի էլցանցի պետի որդին՝ երիտասարդ գործարար, ՀՀԿ-ական Նիկոլ Ղալթախչյանը, ինչպես նաեւ Իջեւանի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբորորդին: Նշված անձանցից որեւէ մեկին, սակայն, մեր տեղեկություններով, չի հաջողվել ստանալ իշխանությունների «դաբռոն»: Այս պահին Իջեւանի գործող քաղաքապետը դեռեւս միակ անձն է, ում առաջադրման հետ կապված ամեն ինչ հստակ է, թեեւ չի բացառվում, որ վերջին պահին այլ թեկնածուներ հայտնվեն: Իջեւանի անկուսակցական քաղաքապետը երեկ պատասխանեց մեր հարցերին:

- Պարոն Ղալումյան, առաջադրվելո՞ւ եք նորից:

- Այո՛:

- Եւ վերընտրվելու ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում:

- Լա՜վ էլի՝ եթե կասկածեմ, որ չեմ ընտրվի, նախ՝ թեկնածությունս չեմ առաջադրի, հետո՝ ցանկացած մարդ երբ առաջադրվում է, մտածում է, որ կընտրվի:

- Տարօրինակ է, բայց այլ թեկնածուների անուններ մինչեւ հիմա չեն շրջանառվում, այնինչ՝ Իջեւանում քաղաքապետի ընտրությունները միշտ լարված են անցնում, հիմա ինչի՞ց է, որ այսպես է:

- Դա էլ դուք մտածեք կամ վերլուծեք, թե ինչից կլինի: Չգիտեմ:

- Կարո՞ղ է վերջին պահին, այդուամենայնիվ, լուրջ մրցակից հայտնվի:

- Չեմ կարող ասել ոչ մի բան: Ես միայն կարող եմ ասել, որ իմ թեկնածությունը առաջադրելու եմ, մնացածը չեմ կարող ասել:

- Ինքնաառաջադրվելո՞ւ եք:

- Ես ԲՀԿ-ից դուրս եմ եկել:

Նույն օրը Մարալիկում նշանակված քաղաքապետի ընտրությունները, չի բացառվում, ավելի հետաքրքիր անցնեն: Տեղեկություններ կան, որ Մարալիկում կարող է առաջադրվել Հարություն Ուռուտյանի որդին՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ Բաբկեն Ուռուտյանը: Վերջինս, սակայն,  մեզ հետ զրույցում հայտնեց, որ Մոսկվա է տեղափոխվել, որոշել է իր մասնագիտությամբ աշխատել (ատամնաբույժ) ու թերեւս՝ դեռ երկար այնտեղ կմնա: Այնպես որ՝ չի առաջադրվելու: Չի բացառվում, սակայն, որ ՀԱԿ-ն այստեղ այլ թեկնածու առաջադրի: Համենայնդեպս, տեղեկություններ կան, որ այդ հարցը քննարկվում է, թեեւ՝ քիչ հավանական է համարվում: Մարալիկի գործող քաղաքապետը երիտասարդ ՀՀԿ-ական է՝ Արտակ Գեւորգյանը, ով արդեն 4-րդ անգամ է առաջադրվելու այդ պաշտոնում: Երեկ նա պատասխանեց մեր հարցերին:

- Պարոն Գեւորգյան, մեր տեղեկություններով, սեպտեմբերին սպասվող ընտրություններում առաջադրվելու եք, այդպե՞ս է:

- Այո՛, իհարկե:

- ՀՀԿ-ի կողմի՞ց եք առաջադրվելու, թե՞ ինքնաառաջադրում է լինելու:

- Ես ՀՀԿ-ական եմ, ՀՀԿ խորհրդի անդամ, բնականաբար՝ նաեւ ներկայացնելու եմ կուսակցությունը:

- Արդեն ճշտվա՞ծ է այդ հարցը իրենց հետ, թե՞ դեռ չի եղել խոսակցություն:

- Քննարկվել են հարցերը:

- Այսինքն՝ պաշտոնապես ՀՀԿ-ն կհայտարարի, որ ձեզ է սատարելու:

- Պաշտոնապես կհայտարարի:

- Իսկ էլ ի՞նչ թեկնածուներ կան, ի՞նչ մթնոլորտ է հիմա Մարալիկում:

- Միասնական մթնոլորտ է, բարոյահոգեբանական վիճակը նորմալ է, բոլոր ազգաբնակիչների հետ մենք ունենք մշտական շփում, մեր քաղաքը մեր բոլորի տունն է:

- Այլ թեկնածուներ չկա՞ն: Ո՞ւմ անուններն են շրջանառվում:

- Չկան: Տեղեկություններ այլ թեկնածուների մասին չունենք:

- Այսինքն՝ չի բացառվում, որ դուք միակ թեկնածո՞ւն լինեք:

- Այո՛, հնարավոր է:

- Իսկ եթե վերջին պահին անակնկալ լինի՞:

- Դե, թող լինի, մենք չենք վախենում մրցակցությունից, մենք մշտապես աշխատում ենք ժողովրդի հետ, քաղաքի համար:

- Բաբկեն Ուռուտյանի անունն էր շրջանառվում:

- Ես առողջ եմ վերաբերվում բոլոր կարգի թեկնածուներին, բայց վերը նշված անձը բացակայում է հանրապետությունից եւ դա կողքից ընդամենը խոսակցություններ են: Մենք քաղաքում մշտապես ապրում ենք, շփում ունենք բոլոր կարգավիճակի մարդկանց հետ եւ մենք չունենք նման ինֆորմացիա: Նա վաղուց Հայաստանում չէ:

- Դուք 4-րդ անգամ եք առաջադրվելու, այսինքն՝ ձեզ մոտ մշտական է կարծես դարձել:

- Եկեք հարց չտանք: Ուզում եք մշտապես լինի խառնակ, ճղճիմ, տարբեր կարգի երեւույթնե՞ր: Ինչքան հանրապետությունում լինի ճիշտ, կառուցողական մթնոլորտ, հավատացեք, մեր վաղվա օրը ավելի լավն է լինելու: Մենք պետք է կարողանանք ավելի հզոր եւ ներկայանալի դառնալ ոչ միայն Հայաստանում, այլեւ ներկայանանք աշխարհին: 

- Նորմա՞լ եք համարում, որ ոչ մի մրցակից չկա, ստացվում է՝ ոչ մի արժանի մարդ չկա՞ այլեւս, որ առաջադրվի:

- Չէ, չեմ կարծում, որ չկա: Ուղղակի՝ մենք աշխատում ենք համայնքի հետ բոլոր օրերին, ոչ թե տվյալ պահին:

Թեկնածուների առաջադրումները Մարալիկում եւ Իջեւանում օգոստոսի 9-14-ին են, գրանցումը՝ 14-19-ին, քարոզարշավը՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ին:

Տպել
3661 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը