«Գրիբոյեդովը» արձակուրդ է գնացել, բայց կվերադառնա. վստահեցնում է քաղաքագետը

14/07/2015 schedule13:55

Ռուսական քարոզչության ռահվիրա, «Ռուսաստանն այսօր» հաղորդման հեղինակ Դիմիտրի Կիսելյովը, ում բանկային հաշիվները ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում Մեծ Բրիտանիան երեկ, ի դեպ, սառեցրել է, Հայաստանում կարծես թե պասիվացել է:

Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում հիմնադրած նրա «Գրիբոյեդով» ակումբը հնարավոր է այլեւս չգործի: «Գրիբոյեդով» ակումբի անդամ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում պնդում էր, թե ակումբը պարզապես ամառային արձակուրդ է գնացել եւ սեպտեմբերից կվերադառնա: ՀԷՑ-ի շուրջ Երեւանում ծավալվող իրադարձությունների ֆոնին, սակայն, երբ, ըստ ռուսական մեդիայի, Հայաստանում հակառուսական տրամադրությունների խորացման միտում է նկատվում, Կիսելյովի անտարբերությունը անհասկանալի է: Հմայակ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում մի շարք պարզաբանումներ տվեց:

- Պարոն Հովհաննիսյան, վերջին շրջանում «Գրիբոյեդով» ակումբի հանդիպումները Հայաստանում կարծես թե նվազել են, ավելին՝ դժվար է հիշել, թե վերջին նման հանդիպումը երբ է տեղի ունեցել: Շշուկներ կան, որ սույն ակումբն այլեւս անիմաստ է համարում շարունակել աշխատանքը Հայաստանում եւ այստեղ այլեւս չի գործելու: Ճի՞շտ է դա: Եթե այո՝ ո՞րն է պատճառը, եթե ոչ՝ ե՞րբ է վերջին հանդիպումը եղել եւ ինչ հարցեր են քննարկվել:

- Տարածված ասեկոսեներն այն մասին, որ ակումբը չի գործելու այլեւս, անհիմն են: Ամառային արձակուրդային ամիսներին հանդիպումներ նախատեսված չեն, սակայն սեպտեմբերից դրանք կվերսկսվեն նույն՝ ամիսը մեկ հանդիպում հաճախականությամբ: Հետաքրքիր է, որ վերջին 4 հանդիպումներից 3-ի հյուրերը մեր մոսկվաբնակ հայրենակիցներն էին. փետրվարին՝ Արթուր Չիլինգարովը, մարտին՝ Կարեն Շախնազարովը, ապրիլին՝ ակադեմիկոս Չուբարյանը: «Գրիբոյեդով» ակումբը հարմարավետ հարթակ է հայ եւ ռուսաստանցի ազդեցիկ պետական եւ հասարակական գործիչների, վերլուծաբանների միջեւ երկխոսության, հայ-ռուսական հարաբերությունների քննարկման համար: Այլ հարց է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրվելուց հետո մի տեսակ պասիվություն է նկատվում քաղաքական եւ քաղաքագիտական լուրջ քննարկումների կազմակերպման առումով: Դա ընդհանուր պատկեր է եւ չի վերաբերում ինչ-որ մեկ առանձին վերցված ձեւաչափի: Այսօր այնպիսի տպավորություն է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրվելուց հետո հետաքրքրությունը մեր ինքնուրույն մոտեցումների ու նպատակների նկատմամբ մարել է, եւ դա, իհարկե, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Բայց մեր վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ Ռուսաստանում գնալով ավելի ու ավելի են գիտակցում հայազգի ռուսաստանյան գործիչների կարեւորությունը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում:

- Եթե գիտակցեին, անցած թեժ օրերին Կիսելյովը կնստեր ինքնաթիռ ու կգար Հայաստան՝ մոտիկից հասկանալու, թե ինչ է այստեղ իրականում կատարվում, այլ ոչ թե ռուսական մեդիայով ամեն օր «Հայաստանում մայդան է մոտիվներով» ռեպորտաժներ կսարքեին: Չե՞ք կարծում: Ձեր վերջին հանդիպումը ե՞րբ է եղել եւ արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակին, ի՞նչ դիրքորոշում ունի ակումբը Հայաստանում հասունացող հակառուսական տրամադրությունների վերաբերյալ, այն կարծես թե ի սկզբանե բացվել էր՝ նման տրամադրությունները բացառելու եւ ռուսական ազդեցությունը ՀՀ-ում մեծացնելու նպատակով:

- Վերջին հանդիպումը մայիսի սկզբին էր: Այդ հանդիպմանը պետք է մասնակցեր ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, սակայն կնոջը շտապ վիրահատելու պատճառով չէր կարողացել, եւ նրա փոխարեն Երեւան էին ժամանել ՌԴ պետդումայի պատգամավորներ Կալաշնիկովը եւ Տասաեւը: Քննարկումը նվիրված էր ձախակողմյան քաղաքական շարժումների հեռանկարներին ժամանակակից աշխարհում: Ինչպես գիտեք, ՀԷՑ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստերը ջրի երես ելան ավելի ուշ՝ մայիսի երկրորդ կեսին եւ հունիսին, սակայն սոցիալական ծանր իրավիճակը Հայաստանում իմ առաջարկությամբ քննարկվել է: Մասնավորապես՝ ես իմ ելույթում նշել եմ, որ Հայաստանում ձախակողմյան քաղաքական շարժումների անկումը, որին սկիզբ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին «Միասնություն» դաշինքի ղեկավարների գնդակահարությունը ԱԺ-ում եւ դրանից մի քանի ամիս անց Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի անժամանակ մահը, զուգորդվեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում քրեածին օլիգարխիայի մենաշնորհի հաստատմամբ եւ սոցիալական պետությանը բնորոշ բոլոր հատկանիշների ոչնչացմամբ: Ես նաեւ ընդգծեցի, որ ՀՀ-ում բավականին աշխույժ քաղաքացիական շարժումները չեն կարող լրացնել ուժեղ ձախակողմյան քաղաքական կազմակերպությունների բացակայությունը, քանզի քաղաքացիական շարժումները հետապնդում են լոկալ նպատակներ եւ ձգտում են հեռու մնալ քաղաքական հարցադրումներից: Հունիսյան իրադարձությունները Հայաստանում ցույց տվեցին իմ այս գնահատականների հիմնավորվածությունը: Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների մեկնաբանություններին, ապա դրանք արտացոլում էին այն գնահատականները, որոնք պաշտոնական խողովակներով նրանք ստանում էին Հայաստանից: Հասկանալի է, որ դրանք հիմնվում էին ոչ թե իմ եւ ձեր, այլ Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործընկեր ՀՀԿ-ի եւ վերջինիս գործիքը հանդիսացող ՀՀ ոստիկանության գնահատականների վրա: Եթե ՀՀ ոստիկանությունը հայտարարում էր, որ ցուցարարների մոտ սառը զենքեր կան եւ նրանք պատրաստվում են անվադողներ բերել ու դրանք «մայդանավարի» այրել, ուրեմն Ռուսաստանի լրատվամիջոցները պետք է երկրորդեին հենց այդ պնդումները եւ մեզ մոտ մայդանի սկիզբ տեսնեին: Զարմանալին դա չպետք է համարել, այլ այն, որ մեզ հաջողվեց ի վերջո չեզոքացնել այդ սեւ քարոզչությունը եւ ոչ պաշտոնական խողովակներով, ինտերնետի եւ առաջին հերթին՝ Ֆեյսբուքի միջոցով հասցնել ռուսաստանյան հասարակությանը եւ ազդեցիկ շրջանակներին հայաստանյան իրադարձությունների իրական բովանդակությունը: Ինչ վերաբերում է ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների հնարավոր աճին, ապա «Գրիբոյեդով» ակումբը, մեծ հաշվով, դրանք չեզոքացնելու լծակներ չունի: Այդ լծակներն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները ու կարող են հասնել դրական արդյունքի, եթե հարգեն հայաստանյան հասարակության արդար պահանջները եւ իրենց որոշումները բխեցնեն ոչ թե քրեածին օլիգարխիայի, ատկատներ լափող կաշառակեր չինովնիկների եւ թոփմենեջերների ախորժակով դրդված, այլ առաջնորդվելով սոցիալական արդարության եւ քաղաքացիների իրավահավասարության հաստատման՝ հայ ժողովրդի ակնկալիքներով:

 

Տպել
2419 դիտում

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց բռնցքամարտի 1/8 եզրափակչում (լուսանկարներ)