Մարքսի շաուրմա եւ Մարքսի փողոց՝ Արտաշատում

15/07/2015 schedule08:30

Լուսանկարն արված է Արտաշատ քաղաքում: «Մարքսի շաուրմա» գրությունը չի նշանակում, թե շաուրման հայտնի փիլիսոփա, կոմունիզմի գլխավոր հիմնադիրներից Կարլ Մարքսի բաղադրատոմսով է պատրաստվում: Պարզապես Արտաշատում դեռ կան փողոցներ ի հիշատակ այնպիսի գործիչների, որոնք կապ չունեն հայոց պատմության հետ, եւ որոնց անունը կրող փողոցները այլ բնակավայրերում անվանափոխված են: Ամենաերկար փողոցներից մեկը կրում է Կարլ Մարքսի անունը, ու Երեւանի օրինակով, որտեղ Թումանյան փողոցում գտնվող շաուրմայանոցը կոչվում է «Թումանյանի շաուրմա», Կոմիտասի պողոտայինը՝ «Կոմիտասի շաուրմա», Արտաշատում գործում է «Մարքսի շաուրմա»:

Արդյո՞ք Արտաշատի նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանը փողոցը թողնելու է Մարքսի անունով, թե մտադիր է անվանափոխել՝ հետաքրքրվեցինք քաղաքապետի ընդունարանի աշխատակցից: Երիտասարդ աշխատակցուհին խոստացավ ճշտել եւ պատասխանը փոխանցել մեզ, սակայն այդպես էլ պարզաբանում չստացանք: Նա վիրավորվեց եւ հեգնանք ընդունեց մեր հարցն այն մասին, թե՝ Ֆրիդրիխ Էնգելսի փողոց նույպե՞ս կա Արտաշատում: Թե ինչով է Մարքսն ընդունելի Արտաշատում, եւ ինչով ընդունելի չէ Էնգելսը՝ անհասկանալի մնաց:

Արտաշատում կա նաեւ Աթարբեկյան փողոց: Գեւորգ Աթարբեկյանը պատմության մեջ հայտնի է որպես դաշնակցական ուժերի այսպես ասած «ազգային խռովությունները» ջարդած բոլշեւիկյան գործիչ: Օրինակ Դիլիջան քաղաքում էլ փողոց կա հեղափոխական Կամոյի անունով: Իսկ ահա քյավառցիները, հիշեցնենք, չցանկանալով, որ այդ անունը մնա իրենց քաղաքի վրա, քաղաքը 1996 թվականին վերանվանեցին Գավառ: Կամոն, ինչպես հայտնի է, լեգենդար հեղափոխական էր, Լենինի ամենահավատարիմ զինակիցներից մեկը, նա ոստիկաններ ու ժանդարմներ էր սպանում եւ պայթեցնում՝ հեղափոխական ընկերներին կալանքից ազատելու համար, առեւանգում պետական փողերը եւ հանձնում բոլշեւիկյան հեղափոխության կարիքներին, ինչը Լենինը համարում էր թույլատրելի:

 

 

Տպել
5151 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել